Բաքուն, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու մեղադրանք է ներկայացրել Արցախի Գետավան գյուղի 71-ամյա բնակիչ Մադաթ Բաբայանին։ Այդ մասին տեղեկանում ենք Բաքվիի պետական անվտանգության ծառայության՝ նոյեմբերի 2-ին տարածած հաղորդագրությունից։
Նա անհետ կորած էր համարվում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակման ժամանակ։ Հոկտեմբերի 9-ին Մադաթ Բաբայանը կապ էր հաստատել Հայաստանում գտնվող հարազատների հետ և տեղեկացրել,որ Բաքվում է։
Բաքվի Պետական անվտանգության ծառայությունը հավելում է, որ նա ընդունել է մեղքն ու մանրամասն տեղեկություններ ներկայացրել կատարվածի մասին: