Արևելյան Հայաստանի  և Թուրքական իշխանության  միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության 5-րդ կետով կողմերը ստանձնում են գոյություն ունեցող սահմանն հաստատելու պարտավորություն:

Ըստ այդմ՝ Western Armenia Tv-ին անհրաժեշտ է համարում  անդրադառնալ մի հույժ կարևոր, թեև առաջին հայացքից տարօրինակ, հարցի.

– Արդյո՞ք Արևելյան Հայաստանի ու Թուրքական իշխանությունները, միջազգային իրավունքի տեսանկյունից, իրավասու են «հաստատել գոյություն ունեցող սահմանը»:

Նշենք, որ միջազգային իրավունքի տեսանկյունից ցանկացած միջազգային բազմակողմ պայմանավորվածություն, անկախ նրա դրսևորման ձևից՝ պայմանագիր, համաձայնագիր, արձանագրություն և այլն, կարող է փոփոխության ենթարկվել, դադարեցվել կամ չեղյալ հայտարարվել միմիայն տվյալ փաստաթղթին մաս կազմող բոլոր կողմերի մասնակցությամբ և համաձայնությամբ: Այս սկզբունքը՝ պայմանագրերի մասով, ամրագրված է Պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի 1969թվականի 39-41 հոդվածներում: 

Նախկին ԽՍՀՄ սահմանի հայաստանյան հատվածի «հաստատումը»՝ որպես Հայաստանի և Թուրքիայի սահման, իրավական տեսանկյունից նշանակում է սահմանի փոփոխություն, քանի որ Հայաստան-Թուրքիա Դե յուրե սահմանը էապես տարբերվում է սովետաթուրքական սահմանից: Նշյալ իրավական (Դե յուրե), այսու՝ միակ օրինական սահմանը «հաստատվել է» բազմակողմ փաստաթղթով, հետևաբար, «գոյություն ունեցող սահմանի հաստատումը» ըստ էության սահմանի փոփոխություն է նշանակում և տվյալ դեպքում դուրս է երկկողմ հարաբերությունների շրջանակից վերոնշյալ պատճառով: 

Հիշեցնենք, որ ՝ 1918թ. հոկտեմբերի 30-ին Օսմանյան կայսրությունը, առաջին աշխարհամարտում ջախջախիչ պարտություն կրելուց հետո, ստորագրում է Մուդրոսի զինադադարը: Իրավական տեսանկյունից այս զինադադարը անվերապահ կապիտուլյացիա էր, հետևաբար Թուրքիայի ողջ ինքնիշխանությունը (sovereignty), մինչև խաղաղության պայմանագրի կնքումը, փոխանցվում է հաղթանակած ուժերին: Այսինքն՝ այդուհետ հաղթանակած Դաշնակից ուժերին էր վերապահված որոշելու, թե Օսմանյան կայսրության որ մասում և ինչ աստիճանի է վերականգնվելու թուրքական պետության ինքնիշխանությունը:1919-1920թթ. խաղաղության պայմանագրերի պայմանները քննարկելու համար Փարիզում գումարվում է խաղաղության վեհաժողովը: 

1920 թվականի հունվարի 27-ին Խաղաղության Համաժողովի գլխավոր քարտուղարությունը Հայ ազգային պատվիրակության  նախագահին զգուշացրեց, որ 1920 թվականի հունվարի 19-ի  նստաշրջանին Գերագույն խորհուրդն ընդունել է հետևյալ երկու որոշումները.

1․ Հայկական Պետության  կառավարությունը  ճանաչել   դե ֆակտո կառավարություն 

2․ Տվյալ ճանաչումը չի կանխորոշում այս պետության  հնարավոր սահմանների հարցը` Արցախը, Նախիջևանը, Ջավախքը, ներկայիս Կովկասյան Հայկական Հանրապետությունը, Կիլիկիան եւ  Արեւմտյան Հայաստանը կազմում են  Հայաստան պետության մաս։

Հարց  է առաջանում ՝ Արևելյան Հայաստանի  և Թուրքական իշխանությունները միջազգային իրավունքի ո՞ր հիմնավորմամբ են ուզում անտեսել իրենց իսկ միջազգային պարտավորությունները և երկկողմ արձանագրությամբ բեկանել բազմակողմ միջազգային անբեկանելի որոշումը՝ Իրավարար վճիռը:

Միաժամանակ , պետք է նկատի ունենալ, որ միջազգային իրավունքում սկզբունքորեն բացակայում է օրինապես ուժի մեջ մտած իրավարար վճռի փոփոխման, կասեցման կամ բեկանման ընթացակարգ կամ նախադեպ: