Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն X-ի իր միկրոբլոգի էջում մանրմասներ է հայտնել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ քննարկումներից։ «Հայաստանում ողբերգությունը շարունակվում է՝ Բաքուն մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաներին կամայականորեն կալանավորելու և այս տարածքում հայկական ժառանգությունը ոչնչացնելու մեջ։ Երեկ ես հնարավորություն ունեցա քննարկելու դա Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, Բերձորի ճանապարհի շրջափակման ժամանակ Բաքվի կողմից իրականացված ցեղասպանության գործընթացի մասին զեկույցի հեղինակ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։
Մեր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների, Բաքվի կողմից պահվող 100 հազար փախստականների ու քաղբանտարկյալների հետ են։ Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ, արցախահայության ներկայացուցիչներին կհանձնեմ Փարիզի պատվավոր քաղաքացիություն», գրել է նա։
Արևմտյան Հայաստանի կառավարությունը բազմիցս անդրադարձել է Բաքվի իշխանությունների անօրինականություններին: Մենք մշտապես ընդգծել ենք և չենք դադարելու կրկնել, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը՝ որի անբաժանելի մաս են կազմում Արցախը, Նախիջևանը, Ջավախքը և Արևելյան Հայաստանը, երբեք չի ընդունել և չի ընդունելու որևէ միջազգային կամ միջպետական պայմանագիր, որը կհակասի իր տարածքների ամբողջականությանը և ստորագրված ու հաստատված չի լինի իր նախագահի կողմից: Վերջին նմանատիպ հայտարարությունը մեր կառավարությունն արեց 2023թվականի սեպտեմբերի 25-ին :Հայտարարության տեքստին կարող եք ծանոթանալ մեր կայք էջում: Ողջունելով տիկին Ան Իդալգոյի գրառումն ու մտահոգությունները Արցախի ժողովրդի ճակատագրի հանդեպ, հուսով ենք, որ չի կրկնվի Ֆրանսիայի կողմից Կիլիկիայի ժողովրդի ճակատագրով մտահոգված լինելն ու քաղաքական դրդապատճառներից ելնելով Կիլիկիայի ժողովրդին լքելու և Կիլիկիան թշնամուն հանձնելու դառը փորձը: Արևմտյան Հայաստանի նախագահն ու կառավարությունը միշտ իր ժողովրդի հետ են և երբեք չի անտեսի նրա շահերն ու իրավունքները:
https://www.lragir.am/2023/11/07/791826/