Բաքվի ԱԳՆ-ն վերջնագրի ձեւով Արևելյան Հայաստանից պահանջում է 8 «օկուպացված» գյուղ։ Պահանջը ներկայացված է գերատեսչության հայտարարությունում։ Խոսքը 8 այսպես կոչված անկլավային գյուղերի մասին է Տավուշի եւ Արարատի մարզերում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նախկին խորհրդային սահմանները անկախություն ստացած Արևելյան Հայաստանի եւ Բաքվի միջեւ փոխվել են Բաքվիի սանձազերծած մարտական գործողությունների ընթացքում։ Արդյունքում՝ կան ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական անկլավներ։ Բայց հայկական օկուպացված տարածքների մասին Բաքվում նախընտրում են լռել։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզի այսօրվա տարածքը հիմնականում համապատասխանում է պատմական Ուտիքին: Այն մաս է կազմել Արտաշեսյան, Արշակունյաց և Բագրատունյաց (Լոռվա թագավորություն) Հայաստանի: Իսկ ահա Արարատի մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառի մի մասը, այն գավառի, որը միջնադարում հայտնի էր որպես մայրաքաղաքների գավառ: Այստեղ էին գտնվում Արտաշատ և Դվին մայրաքաղաքները: Արարատի մարզը սահմանակից է Օկուպացված Նախիջևանին: