Հռոմում կայացել է Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICCROM) Գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանը։
Նստաշրջանին ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Հարություն Վանյանը հանդես է եկել զեկույցով: Նա ներկայացրել է Արցախի պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները և Բաքվի վարած շարունակական պետական քաղաքականությունը՝ հայկական հետքը Արցախից վերացնելու, պատմության և մշակույթի հուշարձաններն ավերելու կամ ինքնությունը կեղծելու վերաբերյալ։ Այս համատեքստում զեկույցում արձանագրվել է՝ նույն իրավիճակը ժամանակին եղել է նաև Նախիջևանում, որտեղ, ցավոք, հնարավոր չի եղել փրկել հայկական պատմամշակութային ժառանգությունը:
Ներկայացվել են հստակ փաստեր և թվեր՝ Բաքվի կողմից արդեն իսկ իրականացված վանդալիզմի դեպքերի և հուշարձանների ավերումների վերաբերյալ, հղումներ են արվել մի շարք միջազգային հեղինակավոր կառույցների ընդունած բանաձևերին և որոշումներին, որոնք Բաքուն չհարգելով միջազգային իրավունքն ու կարգը, չի կատարում։
Նստաշրջանի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համագործակցել Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICCROM) հիմնական 4 ծրագրերից մեկի՝ Ճգնաժամերի ժամանակ մշակութային ժառանգության «Առաջին օգնություն և կայունություն» (FAR) նախագծի շրջանակում՝ հաշվի առնելով Հայաստանում վտանգված և սահմանային հուշարձանների թիվը։
Հստակ նախագծերի շուրջ քննարկումները կշարունակվեն առաջիկայում։ Արևմտյան Հայաստանի կառավարությունը ևս[ ICCROM]-ին կներկայացնի մեր կողմից հավաքագրված և շրջանառության մեջ դրված փաստացի նյութերը, որոնք ունեն համապատասխան փորձագիտական եզրակացություններ՝ արված միջազգային ճանաչում ունեցող փուձագետների և կազմակերպությունների կողմից: Այդ Փորձագիտական եզրակացություններն արդեն իսկ ներառված են Բաքվի վայրագությունների և բռնի տեղահանումների գործով շուշեցիների՝ Բաքվի դեմ հարուցված գործերում: Ինչպես գիտենք Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը՝ ով լիազորված է շուշեցիների կողմից ներկայացնելու նրանց ՄԻԵԴ-ում, այդ բոլոր նյութերը յուրաքանչյուր անձի համար առանձին փաթեթով արդեն իսկ ներկայացրել է: https://www.lragir.am/2023/11/07/791813/