Գագրայի շրջանի Ալախաձի գյուղում կայացավ «Համշեն» հայ մշակույթի և կենցաղի ամենամյա փառատոնը։ Միջոցառման կազմակերպիչները ոչ միայն ազգային երաժշտության հնչյունների ներքո բոլորին հյուրասիրեցին համեղ ուտեստներ, այլեւ խոսեցին համշենահայության պատմության ու ավանդույթների մասին։ Փառատոնին ներկա է եղել մոտ հինգ հազար մարդ։

 «Համշեն» 2023 փառատոնին ներկա է գտնվել նաև Աբխազիայի առաջնորդ ՝ Ասլան Բժանիան։ Բաժանիան ողջույնի խոսք է հղել տոնական միջոցառման մասնակիցներին, որում, մասնավորապես, ասել է. 

«Ցանկանում եմ ողջունել Համշենի փառատոնի բոլոր մասնակիցներին, որն արդեն ավանդական, ամենամյա պայծառ ու գունեղ իրադարձություն է դարձել Աբխազիայում։ Փառատոնը  ոչ միայն հայ համայնքի, այլև Աբխազիայի ողջ բազմազգ ժողովրդի կյանքի մի մասն է դարձել ։ Պատմական պատճառներով մենք բոլորս դարձել ենք Աբխազիայի միասնական ժողովուրդը, անկախ մեր ծագումից, անկախ լեզվի, մշակույթի և կրոնի նրբություններից, մենք բոլորս Աբխազիայի քաղաքացիներ ենք՝ կապված ընդհանուր պատմությամբ և ընդհանուր ճակատագրով»։ 

Ելույթով հանդես է եկել նաև ՝ Գագրայի շրջանի հայ համայնքի նախագահ Խաչիկ Մինոսյանը։

Մինասյանը նշեց, որ այս տարի տոնն առաջին անգամ է դարձել միջազգային, դրան մասնակցել են Սոչիի և Լազարևսկի շրջանի ներկայացուցիչներ։ «Բազմաթիվ հյուրեր կան Ռուսաստանից, Հայաստանից, Արցախի Հանրապետությունից։ Համշենի փառատոնը մենք անվանում ենք Աբխազիայի ժողովրդի բարեկամության և միասնության տոն։ Մեր խնդիրն է ավանդույթներ փոխանցել մատաղ սերնդին»,- ասել է  Մինոսյանը։

Համշենահայերը  իրենց ուրույն և հարուստ մշակութային ժառանգությամբ, աշխատասիրությամբ, հայրենասիրությամբ և հայրենանվիրությամբ հանդիսանում են Աբխազիայի հասարակության անքակտելի մասը:

Այս տոնակատարությունն Աբխազիայի բոլոր բնակիչներին և հյուրերին հնարավորություն է տալիս  ծանոթանալ համշենահայերի մշակույթին, ավանդույթներին, խոհանոցին և արհեստներին: «Համշեն» փառատոնը, որն ունի միավորող, բարոյական և քաղաքացիական որակներ դաստիարակող առաքելություն, ծառայում է  բարեկամության, խաղաղության և համաձայնության գաղափարներին՝ ի բարօրություն Արևմտյան Հայաստանի և նրա ժողովրդի:

Հիշեցնենք, որ  Աբխազիայի հայերը հիմնականում Արեւմտյան Հայաստանի Համշենի շրջանից են։ 19-րդ դարի վերջերին Օսմանյան կայսրությունում սկսվեցին առաջին ջարդերը, որոնց արդյունքում բազմաթիվ հայեր ներգաղթեցին Աբխազիա։ Փախստականների հիմնական ալիքը եղել է 1894 — 1923 թվականին՝ Արեւմտեան Հայաստանում Հայերի դեմ իրականացրած  ցեղասպանության ժամանակ։