Հայկական ինքնությունը այն քիչ ազգային ինքնություններից է, որը իսկապես կարող է «համաշխարհային ազգ» տիտղոսը կրելու իրավունքն ունենալ: Ի՞նչ է հենց «ազգ» կոչեցյալը, համենայն դեպս: Սա, իհարկե, վիճահարույց հարցադրում է: Կարելի է ասել, որ հայերը հանգիստ կարող են իրենք իրենց ազգ համարել, քանզի նախ եւ առաջ իր միասնության, նրա արմատների և ընդհանուր ապրելու ցանկության գիտակցումը:
Բայց՝ ավելի կարեւոր, այդ քանակը կրում է մշակութային բազմազան դրսեւորումներ եւ՝ նույնպես կարեւոր, այդ քանակը որոշակի քաղաքական գիտակցություն ունի:
Հայերը բազմազան են, սա անհերքելի է:
Ունեն, այսպես ասած, մի քանի լեզու,ավելի ճիշտ՝ բարբառներ այսինքն, լեզվական արտահայտման հայերենի տարբերակներ կան՝ ե՛ւ մի քանի տասնյակ բառբարներ, ե՛ւ այսօր գործող երկու գրական լեզուները:
Բացի այդ, շատ ու շատ հայեր շատ ու շատ այլ լեզուներ են խոսում՝ հաճախ նաեւ առանց հայերեն իմանալով:
Դեռ չենք խոսում աշխարհագրական բազմազանության մասին, ավանդական խոհանոցների, կամ այլ մշակութային դրսեւորումների բազմազանության մասին: Այս ամենը փաստարկներ են, որ հայերը միայն ազգ կարող են լինել: «Ցեղախմբեր» կամ սոսկ «համայնքներ», ունենում են, կոպիտ ասած, մի լեզու, մի կրոն, կամ մի կերակրատեսակ: Ազգերի բնորոշման գլխավոր ՝գիծը, նրանց ընդհանուր արմատն է։
Հայկական ինքնության մասին խոսելիս, պետք է խոսել փաստերով ։ Այդ իսկ պատճառով ՝ Western Armenia Tv-ին ներկայացնում է ՝ հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանի մանրապատումներ Արևմտյան Հայաստանից դիպվածաշարից մի հատված, որտեղ Կարապետյանը պատմել է ՝ Արևմտյան Հայաստան իր այցի մասին։
Ա) 2007 թվականի օգոստոսի 18-ն էր: Ընկերակցում էի իրենց ամառային արձակուրդն Արևմտյան Հայաստանում անցկացնող մեր երկու թեմակալներին` Աջապահյանին և Չուլջյանին: Մեքենան վարում էր Չուլջյան սրբազանը, կողքին նստած էր Աջապահյանը, ետևում Չուլջյանի եղբորորդին և ես: Հետս վերցրել էի նախորդ 2-3 տարիներին տարբեր վայրերում լուսանկարածս տեղացիների նկարներից` մի քանիսն առանձին ծրարների մեջ խմբավորած: Ի թիվս դրանց ձեռքիս էր նաև Մոկսի Լճան գյուղի քուրդ դպրոցականների պատկերները, որ մտածում էի, եթե մոտերքով անցնելու լինեմ` փոխանցեմ: Բռնել էինք Հայոց ձորից Փեսանդաշտով դեպի Մոկս գնացող ճանապարհը և արդեն կտրել երկու գավառներն իրարից բաժանող լեռնանցքը, որտեղից երևում էր ընկուզենիների մեջ թաղված Լճանը: Մեր ճանապարհը գյուղ չէր մտնում, այլ գյուղի տակով իջնում էր ուղիղ դեպի գավառանիստ Մոկս: Միտք էլ չուներ այդ մեկ ծրարի համար ճամփից շեղվել ու գյուղ մտնել: Ընդամենը հուսով էի, որ գյուղամերձ հատվածներում այդ գյուղից որևէ մեկին ճամփին գուցե կհանդիպեինք ու հենց այդպես էլ կփոխանցեի: Արդեն գյուղի սահմաններից համարյա դուրս էինք գալիս ու մեկ էլ ճամփեզրին մի մարդ երևաց: Ծրարը փոխանցելու համար խնդրեցի Չուլջյան սրբազանին, որ մարդու մոտ կանգ առնի և միաժամանակ հարցնի, որ եթե մարդը այդ գյուղացի է կամ ո՛չ: Չմոռանամ ասել, որ ծնունդով մալաթիացի սրբազանը մայրենիի պես թուրքերեն է իմանում: Խնդրանքս կատարվեց. կանգ առանք և գյուղացու` լճանցի լինելը պարզելուց հետո ծրարը մեկնեցինք մարդուն: Քիչ անակնկալի եկած միջին տարիքի քուրդը նախ հարցրեց մեր որտեղացի և ի՞նչ ազգից լինելը, ապա լուռ բացեց ծրարը, մեկիկ-մեկին նայեց նկարները, որի ընթացքում կարծես ոչ այնքան նկարներին էր նայում, որքան մի այլ բանի մասին էր մտածում, լռությամբ նկարները ետ տեղավորեց ծրարի մեջ ու մինչ մենք ամենաշատը մեկ` շնորհակալություն բառին էինք սպասում, ակնթարթեր անխոս մնալուց հետո, հանկարծ ասաց հետևյալը.- «Հազար տարի հետո էլ, որ գաք, միևնույնն է` ձերն է, ասաց ու այլևս առանց ոչ մեկ ուրիշ բառ ավելացնելու շրջվեց ու հեռացավ…» :
Բ) Նույն ճամփորդության ժամանակ էր: Եկել հասել էինք Արաբկիր քաղաքը: Մտածում էին` փորձենք տեսնել Արաբկիրի մեծաշեն Մայր եկեղեցին կամ այն, ինչը որ կարող էր նրանից մնացած լինել: Հին թաղամասի ոլոր-մոլոր ճանապարհին հանկարծ Չուլջյանն Աջապահյանին պատվիրում է՝ մի բարի դեմքով մարդ գտիր, կանգնեմ, եկեղեցու տեղը հարցնենք: Րոպե չանցած Աջապահյանն ասում է` գտել եմ, կանգնի՛ր: Կանգ առանք ճամփեզրին, մի սղոցարանի առջև աշխատող մարդու մոտ: Դեռ մինչև մեր բարևին և հարցումին պատասխանելն անմիջապես հակադարձեց _որտեղացի՞ եք, հարցմամբ: Անմիջապես զգացվեց, որ մեր պարզ պատասխանը մարդուն ինչ-որ այլ հոգևիճակի մեջ գցեց: Սպասում ենք, թե որ ուղղությամբ մեզ կուղորդի, բայց փոխարենը լսում ենք հետևյալը. _ի՞նչ զարմանալի ժողովուրդ եք դուք, միայն տասը տեսակի խաղող կար, ամեն բարիք ձեզ հետ չքացավ, ապա կարճ դադարից հետո, կարծես վերադարձավ իրականություն ու բացատրեց եկեղեցատեղիի գտնված վայրը…
Գ) 2010 թ. օգոստոսի 11-ն էր: Խնուսի Զեռնակ գյուղից մի միջահասակ գյուղացու ուղեկցությամբ հասել էինք Վարաժնունիք և Հարք գավառների սահմանագլխին գտնվող Զեռնակի բերդն ու փորձում էինք պահպանված որմերը դրվագ առ դրվագ լուսանկարել և մեկ էլ այս մարդը, որ դեռ գյուղում իր համար պարզել էր մեր որտեղացի և ի՞նչ ազգից լինելը, բերդից դուրս մի ավելի բարձր տեղում կանգնած մեզ` իր մոտ է հրավիրում: Խմբվում ենք շուրջը և լսում հետևյալ խոսքերը. _ ես ձեզ հիմա Հայաստանն եմ ցույց տալու, և հին անուններն արտաբերելով մեկիկ-մեկիկ մատնացույց է անում մինչ 1915 թվականը հայաբնակ Հարք (Բուլանըղ) գավառի գյուղերը: Այլ այսպես շարունակ… Գրությանս կցում եմ Փեսանդաշտ-Մոկս լեռնանցքից դեպի Լճան գյուղն ու Զեռնակ բերդից դեպի Հարքի (Բուլանըղ) դաշտային գյուղերը բացվող տեսարանները» :