«Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը, սակայն Արևմուտքի քայլերն առայժմ միայն սրում են իրավիճակը»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք շահագրգռված ենք հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմաններ ստեղծելով և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ»,- ասել է նա։
ՌԴ ԱԽ քարտուղարի խոսքով, Ռուսաստանը հետևողական կերպով քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման։
«Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտելու դեպքում։ Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են տարածաշրջանում իրավիճակի դեգրադացիա և նպաստում են հակասությունների պահպանմանը»,- ընդգծել է նա։
Արևմտյան Հայաստանի կառավարությունը ափսոսում է, որ Ռուսաստանը չի հարգել Արցախի և նրա հայ բնակչության նկատմամբ ստանձնած պարտավորությունները և չի կանխել արցախահայության ցեղասպանությունը։