Արևելյան Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում այցելել է Մեղրի։ 

Տեղում դեսպանը հանդիպել է Վինեթ Մեղրի Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչներին, ծանոթացել Արևելյան Հայաստանում ու տարածաշրջանում վերջիններիս գործունեությանը: Այս մասին հաղորդում է Արևելյան Հայաստանում  Շվեդիայի դեսպանությունը։

«Հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային  անցակետում դեսպանին հյուրընկալել է անցակետի ղեկավար անձնակազմը, ներկայացրել անցակետի ընդհանուր տարածքը և սահմանային գործառնությունները:

Հաջորդիվ դեսպանն այցելել է Տաթև, որտեղ համայնքի ղեկավար Սամվել Լալայանն ու վերջինիս թիմը ներկայացրել են տեղի իրավիճակն ու իրականացվող զարգացման ծրագրերը։ Քննարկվել է նաև Շվեդիայի աջակցությամբ իրականացվող SALAR International-ի աշխատանքը, որը միտված է ժողովրդավարության ամրապնդմանը և տեղական մակարդակում լավ կառավարմանը։

Այցի ավարտին դեսպանը Կապանում միացել է ԵՄ Առաքելության առաջատար օպերացիոն բազայի պարեկային շրջայցին՝ ականատես լինելու դիտորդների առաքելությանը՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունից տուժած տարածքներում մարդկային անվտանգությանը»,- ասվում է Շվեդիայի դեսպանության հաղորդագրությունում: