Լոնդոնում բնակվող հայազգի փաստաբան Տաթևիկ Գրիգորյանը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայի Իլինգ քաղաքում Արւմտեան Հայաստանի Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հուշակոթողը՝ խաչքարը, ենթարկվել է վանդալիզմի: Ոստիկանությունը դեպքի առիթով հետաքննություն է սկսել։ Նա ավելի վաղ՝ դեռևս սեպտեմբերի վերջին, ներկա էր եղել խաչքարի բացման արարողությանը և այդ ժամանակ նկարել էր միջոցառմանը ներկա թուրքական դրոշներով «գորշ գայլերի» ներկայացուցիչներին, որոնք ձեռքով ցուցադրել էին ֆաշիստական նշանը։