Ժողովրդավարությունը թուրքական եղանակով. Ermeni Haber լրատվական գործակալությունը հայտնում է հայերին պատկանող լրատվամիջոցներին թուրքական պետական ​​ֆինանսական աջակցության դադարեցման մասին։ Հունական և իսրայելական լրատվամիջոցները նույնպես կորցրել են ֆինանսավորումը: Այս մասին գրում է «Рыбарь» Telegram ալիքը։

«Գաղտնիք չէ, որ թուրքական իշխանությունները ակտիվորեն պայքարում են այլախոհության դեմ՝ օգտագործելով անդրկուլիսային ճնշումներ՝ ազդելու պարբերականների խմբագրական քաղաքականության վրա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Bloomberg-ը, երբեմնի անկախ Sabah պարբերականը, իշխանությունների ճնշման ներքո, վաճառվել է որոշ գործարարներից կազմված կոնսորցիումին, որը գլխավորում է  ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան, ինչն օրաթերթը դարձրել է կառավարության խոսափողը։

Նաև, թուրքական օրենսդրության համաձայն, հեռահաղորդակցության պետական ​​գործակալությունը  իրավունք ունի պահանջել արգելափակել ինտերնետում ցանկացած հրապարակում առանց դատարանի հավանության:

Հավանաբար, թուրքական իշխանությունների աճող մեդիա ակտիվության և Էրդողանի՝ որպես բոլոր մուսուլմանների պաշտպանի կերպարը ուռճացնելու ֆոնին, երկրում այլախոհության դեմ պայքարն ավելի նկատելի կդառնա։ Իսկ Թուրքիայի ղեկավարությունը հաճույքով կօգտվի Արցախի, Կիպրոսի և Իսրայելի շուրջ ստեղծված իրավիճակից՝ չհամաձայնողների բերանը փակելու համար»,- գրում է «Рыбарь»-ը։