Նոյմբերի 13-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն՝ ի պատիվ Արևելյան Հայաստանի ԱԳ նախարարի այցի, ի նշանավորումն Միացյալ Թագավորությունում Արևելյան Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման և Արևելյան Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության մեկնարկի:
Արևելյան Հայաստանի ԱԳՆ լրատվականի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավորներ, արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, Միացյալ Թագավորությունում հայկական համայնքի, հասարակական-քաղաքական գործիչներ։
Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես են եկել Արևելյան Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Քրիս Ալանը, Միացյալ Թագավորությունում Արևելյան Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը։
Նշենք նաև, որ Բրիտանիան կընդլայնի Արևելյան Հայաստանի հետ կապերն առևտրի և անվտանգության ոլորտում՝ կառուցելով ավելի սերտ համագործակցություն և դիվերսիֆիկացնելով Արևելյան Հայաստանի տնտեսական հարաբերությունները: Լեո Դոքերթին Արևելյան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Միացյալ Թագավորություն-Հայաստան առաջին ռազմավարական երկխոսության ընթացքում այս հանձնառությունն է ստանձնել՝ հիմնվելով ընդհանուր շահերի շուրջ քննարկումների վրա: