Կտուցը Վանա լճի չորս կղզիներից է։ Դրանք հիմա անմարդաբնակ են։ Ուրարտուի հայկական թագավորության (մ.թ.ա. առաջին հազարամյակ) ժամանակաշրջանի Վանա լճի ջրի մակարդակը գլոբալ տաքացման պատճառով նվազել է ու պարզվել է, որ լճի հատակին ճանապարհ կա։ Ջրից դուրս եկած ճանապարհը վերջերս է հայտնաբերվել ու անմիջապես գրավել է Չավուշօղլուի թիմի ուշադրությունը։

Ռաֆեթ Չավուշօղլուի, որը Օկուպացված Արևմտյան Հայաստանի Յուզյունջյու Յըլ համալսարանի հնագիտության պրոֆեսոր է, նա պեղումներով զբաղվող խմբի ղեկավարն է։

Ի՞նչ է իրենից ներկայացնում «լույս աշխարհ եկած» ճանապարհը և ուր է այն տանում։ Դա ճանապարհի մոտ մեկ կիլոմետր հատված է, որը կապում է ափը կղզու հետ, որի վրա Ուրարտուի ժամանակ կառուցված ամրոցներ, ինչպես նաև միջնադարում հայտնված բնակավայրեր են եղել։

Ճանապարհը կառքի լայնություն ուներ, հետևաբար, միակողմանի էր, հարթեցվել է տարբեր չափերի քարով, որոնցից մնացել են միայն խոշորները։ Ցամաքային ճանապարհի նպատակն էր թերակղզու վերածված կղզի սնունդ ու առաջին անհրաժեշտության իրեր հասցնել, ինչպես նաև մարդկանց տեղափոխել:

Թուրքերեն կղզին Չարպանակ է կոչվում, հայերեն՝ Կտուց։ Կտուցը լճի միակ կղզին չէ, կան ևս երեքը: Կղզիներն այժմ անմարդաբնակ են։ Իսկ Կտուցի կարևոր նշանակությունն այն է, որ այնտեղ հայկական վանք է եղել։ Նրա ավերակները մինչ օրս պահպանվել են։

Երեկ ՝ Արևելյան Հայաստանում գործող օնլաին պարբերականներ ( Էռմենիստան Հաբառը, Առավոտը ) տեսանյութ  տարածեցին հետևյալ վերնագրով՝ Վանա լճի Կտուց կղզու մոտակայքում ջրի տակ անցած հնագույն ճանապարհը։

Western Armenia Tv-ին տեղեկացնում է, որ տեսանյութը չորս տարվա վաղեմություն ունի։

Հիշեցնենք, որ ժամանակի ընթացքում, ինչպես արդեն գիտենք, Կտուց կղզի տանող ճանապարհը ջրի տակ է հայտնվել, սակայն լճի ծանծաղացման ժամանակ այն տեսանելի է դարձել, ուստի, հնագետները գիտեին դրա գոյության մասին: Ճանապարհը մանրամասն ուսումնասիրելու հնարավորությունը միայն հիմա է ստեղծվել, այն բանից հետո, երբ 2019-2021 թվականներին տարածաշրջանում երաշտ եղավ, ու լիճը սկսեց ծանծաղել: Տրամաբանական կլիներ ենթադրել, որ թուրքական կողմը կարող էր հայ հնագետներին էլ առաջարկել մասնակցել հետազոտություններին, սակայն նման հրավեր չի եղել։