Արևմտյան Հայաստանի նախագահ ՝ Արմենակ Աբրահամյանը հարցազրույց է տվել Newinfo.am լրատվական հարթակի թղթակից Գոհար Թորոսյանին։ Հարցազրույցի ընթացքում նախագահը խոսել է արցախցիների իրավունքների, բնիկության և Արևմտյան Հայաստանի մարտահրավերների մասին։

Արմենակ Աբրահամյանը իր ծավալած գործունեության մասին խոսելիս նշել է, որ  ՝ որպես Արևմտյան Հայաստանի Նախագահ իր  հիմնական խնդիրն է համարում  բոլոր առումներով պաշտպանել Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և գործել բոլոր քաղաքական, ինչպես նաև իրավական մեխանիզմներով, որպես բնիկ հայ ազգի՝  մեր  իրավունքների պաշտպանության համար:

Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը իր ամփոփիչ խոսքում ասել է, որ Բնիկ ժողովուրդները, որպես իրենց ինքնորոշման իրավունքի մաս, կարող են նաև ձևավորել իրենց Արդարադատության միջազգային դատարանը, դա նրանց որոշելիքն է, սակայն այսօր մենք հնարավորություն ունենք դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան ձեւավորված Եվրոպայի խորհրդի անդամ երկրները կողմից,  ինչը լավ սկիզբ է։

«Միջազգային քրեական դատարան դիմելու համար անհրաժեշտ է լինել ՄԱԿ-ի անդամ երկիր և վավերացնել Հռոմի պայմանագիրը, Արևմտյան Հայաստանն ամեն ինչ անում է այդ նպատակին հասնելու համար՝ չնայած իր տարածքի օկուպացմանը»:

https://my.mamul.am/am/post/1106617