Օգյուն Սամասթը, ով  2007 թվականի հունվարի 19-ին (Արևմտյան Հայաստանի անկախության օր) զինված հարձակման ժամանակ սպանել էր «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին, ազատ է արձակվել բանտից, հայտնում է bbc.com-ը։

newsinfrance.com-ը գրում է, որ այս տեղեկությունը չի հաստատվել ոչ պաշտոնական աղբյուրից, ոչ էլ պետական որևէ լրատվամիջոց։ Նշվում է նաև, որ որոշումը չեն ողջունում ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպությունները։ 

Նշվել է, որ Սամասթն ազատ է արձակվել «լավ վարքի համար»:

Սպանության ժամանակ թուրք ազգայնական Սամասթը եղել է 17 տարեկան։ 2011 թվականին նա դատապարտվել էր 23 տարվա ազատազրկման։ 

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Պոլսում՝ «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց: Դինքը  մշտապես բացահայտ խոսել է հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին։ Սպանությունից առաջ Հրանտ Դինքը դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, որը պատիժ է սահմանում «թուրք ազգին վիրավորելու համար»: Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Սպանությունը դատապարտել էին նաև օտարերկրյա պետությունների ղեկավարները և միջազգային հանրությունը: