05.06.15

 

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել Ժողովրդական-ժողովրդավարական կուսակցության նախընտրական երթի ժամանակ, որոնց հետեւանքով, ըստ Russia Today-ի վերջին տվյալներով, կա առնվազն 2 զոհ եւ 153 վիրավոր, եւ այդ թիվը շարունակում է աճել:
Ցույցին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել: Պայթյուններից հետո առաջացած խուճապի ֆոնին տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ:
Կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը կատարվածը սադրանք է անվանել եւ խնդրել է հանգստություն պահպանել:
Ժողովրդական-ժողովրդավարական կուսակցությունը հայտնի է իր քրդամետ եւ հայամետ դիրքորոշումներով: Նախօրեին կուսակցության փոխնախագահը խոստացել էր հաջողության դեպքում ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:
Նախնական գնահատմամբ կուսակցությունը ընտրություններին կարող է ստանալ ձայների 27 տոկոսը: Իշխող կուսակցության համար կանխատեսվել է ձայների 41 տոկոս:
Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կկայանան հունիսի 7-ին:

 

Tert.am