2023թվականի նոյեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ Համայնքի դպրոցում  տեղի ունեցավ  Մեծ Մասրիկի Կերպարվեստի ստուդիայի «Մեծ Հայկ»  պատմամշակութային ցերեկույթը, որը կազմակերպվել էր Արևմտյան Հայաստանի Կառավարության հետ համատեղ։ Ցերեկույթը նվիրված էր Կերպարվեստի ստուդիայի սաների աշխատանքների նախօրոք անցկացված մրցանակաբախշության հաղթողներին Արևմտյան Հայաստանի կառավարության կողմից շնորհված շնորհակալագրերի հանձնման արարողությանը: Մրցանակաբախշության կազմկոմիտեի անդամ էր նաև Արևմտյան Հայաստանի արտաքին գործերի նախարար Լիդիա Մարգոսյանը, որի ներդրունը այս գործում շատ գնահատելի է: Միջոցառում-ցուցահանդեսին ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի, կրթական և այլ կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր, ծնողներ։ Հաղթած սաներին հանդիսավոր պայմաններում տրվեցին  վկայականներ և շնորհակալագրեր Արևմտյան Հայաստանի Կառավարության կողմից։