Արևելյան Հայաստանի և Բաքվի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից հրաժարվելը որոշակի միտում է ձևավորել, քանի որ ավելի վաղ Բաքուն արդեն հրաժարվել էր Գրանադայի և Բրյուսելի բանակցություններից: Այս տեսակետը հայտնել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Bunin & Co ТГ ալիքի համար գրված հոդվածում։ Նա կարծում է, որ եվրոպական բանակցային հարթակից հետո որոշ խնդիրների կբախվի նաև ամերիկյանը։
Փորձագետի կարծիքով՝ այս բոլոր մերժումները ընդհանուր դրդապատճառ ունեն: Հոկտեմբերին Բաքվի ղեկավարը դժգոհում էր Ֆրանսիայի հայամետ դիրքորոշումից։ Իսկ նոյեմբերին Բաքվի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ԱՄՆ–ի մոտեցումները միակողմանի են, ինչը կասկածի տակ է դնում պետությունների միջնորդական դերը։
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը Կոնգրեսում վերջերս կայացած լսումների ժամանակ հայտարարեց, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական օգնություն տրամադրել Բաքվին և մի շարք կարևոր այցեր է չեղարկել։ Պետքարտուղարության ներկայացուցիչը ամերիկյան իշխանության այս բոլոր քայլերը բացատրեց այն հանգամանքով, որ Երևանի և Բաքվի միջև բանակցություններում առաջընթաց չկա: Վերաձևակերպելով դասականին՝ դիվանագիտական ճակատում նորություն չկա», — նշել է փորձագետը։
Սերգեյ Մարկեդոնովը հիշեցրել է, որ կովկասյան երկու պետությունների արտգործնախարարների վերջին հանդիպումը ԱՄՆ մայրաքաղաքում տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի վերջին։ Բայց այդ հանդիպումը Արցախի սեպտեմբերյան պատերազմից առաջ էր և արտացոլում էր հին իրողությունները, որոնք արմատապես փոխվեցին երկու ամիս առաջ։Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը շահագրգռված է, որ բոլոր միջնորդները հիմք ընդունեն կարգավորման իր տարբերակը։ Բաքուն, ըստ էության, այդ գիծը մղում է բոլոր ազիմուտներով։