ԿԱՐԻՆ — Եվրոպական խորհրդարանի   կողմից ընդունած բանաձևը կոչ է արել Թուրքիային դուրս գալ Աֆրինից։ Ներկանների մեծամասնությունը կողմ է քվեարկել այս բանաձևին։  Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ էրդողանը նախքան բանաձևի քվեարկությունը հայատարերել է, որ «մինչև մեր գործը Աֆրինում չավարտենք,այստեղից դուրս չենք գա»։  

Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրոպական խորհրդարանի նստաշրջանաի ժամանակ  Գլխավոր Խորհուրդը հաստատել է բանաձև, որով Թուրքիային Աֆրինից դուրս գալու կոչեր է անում։ Բանաձևը  պատրաստել են ԵԽ-ում Քրիստոնյա-դեմոկրատների, Սոցիալ դեմոկրատների, Ազատականների, Պահպանողականների և Կանաչների խմբի անդամները։

Բանձևի  մեջ նշվում է , որ Թուրքիայի զինուժի կողմից Աֆրինում սկսված ռազմական գործողությունը Սիրայում ներքին անկայանությունների կարգավորմանն ուղղված ջանքերի վրա իր բացասական ազդեցություն է թողել։ Այս ռազմական   գործողությունը դարձել է լրացուցիչ անհանգստությունների պատճառ։

Բանաձևի  մեջ նաև նշվում է , որ  սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության պատճառով հարյուրավոր խաղաղ բնակիչներ են մահացել։  

«Կոչ ենք անում Անկարային դադարեցնել Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունը և ավելի շատ կենտրոնանալ ՄԱԿ-ի  կողմից որպես ահաբեկչական խմբավորում ճանաչված կառույցների դեմ պայքարի վրա։ Թուրքիան պետք է դադարեցնի Աֆրինում իրականցնող ռազմական գործողությունը և կառուցողական դերակատարում ունենա Սիարական խնդրի լուծման համար, այս ամենը բխում է Թուրքիայի ազգային շահերից։   Սիրիայում նոր ռազմաճակատների բացումը անհամատեղել է Թուրքիայի անվտանգության շահերի հետ»,- նշվել է բանաձևի մեջ։

ԵԽ-ի ընդունած որոշում կոչ է անում հրադադար հաստատել Սիրիայում, այդ թվում՝ Աֆրինում։

Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը նախքան Աֆրինի վերաբերյալ օրինագծի քննարկումը, անդրադառնալով այս հարցին մասնավորապես նշել է․

«Եվրոխորհրդարանում  ցանկանում են, որ դադարեցնենք Աֆրինում սկսած ռազմական գործողությունը։ Իզուր տեղը մի ոգևորվեք, մինչև այստեղ ավարտին չհացնենք մեր գործը, մենքԱֆրինից  դուրս չենք գա։ Սա իմացեք։ Թուրքիան քավության նոխազ չէ։ Թուրքիան կարող է օգտագործել իր կամքը։ Այնտեղ մեր գործը կվերջանա։ Մեր երկրում ապրում է 3․5 միլիոն սիրիացի։ Է՜յ, Եվրոպայի խորհրդարան, դու ինձնից  որ բեռն ես վերցրե՞լ, որ այսպես էլ խոսում ես։ Այս խոսքերը մեր ականջի մի ծայրից մտնում, մյուսից՝ դուրս են գալիս»։

ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար և գլխավոր բանակցորդ Օմեր Չելիքը արձագանքելով Եվրոպայի խորհրդարանի որոշմանը հայտարարել է․  

«Այս կոչը ոչ մի կապ չունի բարոյական, քաղաքական փաստերի  հետ։ Թուրքիան, համաձայն բոլոր միջազգային իրավունքերի, իր սահմանային անվտանգության համար պայքարում է ահաբեկչական խմբավորումների դեմ։ Մենք հակամարտություններին նոր հակամարտություն չենք ավելացնում։ Եվրոպայի խորհրդարանը իր անտեղյակությամբ՝   ահաբեկիչներին աջակցելու կոչ է արել»։

Այս մասին տեղեկացնում է gazetekarinca լրատվական գործակալությունը։