Ինչպես Լեռնային Ղարաբաղը հայտնվեց Ադրբեջանի ԽՍՀ կազմում
Ստալինը 1921թ․
Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը The National Interest-ում հրապարակեց «Արդյո՞ք Թրամփը կարհամարհի Լեռնային Ղարաբաղի նախագահի այցը» վերնագրով հոդվածը, որտեղ նշում էր, որ «Ղարաբաղը բռնակցվել է Ադրբեջանին 1921թ․ Իոսիֆ Ստալինի որոշմամբ», Բաքվում մեծ վրդովմունքի և քննադատության ալիք բարձրացավ։ Հնչեցին նաև «պատմությանը չտիրապետելու մասին» մեղադրանքներ։
Այսպես, ադրբեջանցի հրապարակախոս Ֆարիդ Թեյմուրհանլին պնդում է, որ նախ և առաջ «այդ ժամանակ Ստալինը ՌԿ Կենտկոմի շարքային անդամ էր և 1921թ․ հուլիսի 5-ի Կովբյուրոյի նիստին ներկա էր առանց խոսքի իրավունքի»։ Երկրորդ, դիվանագետի համար անցկացնելով «պատմական կուրս», հրապարակախոսը հղում է անում հենց այդ օրվա նիստին, որի ժամանակ իբր «Լեռնային Ղարաբաղը չտրվեց, այլ մնաց Ադրբեջանի կազմում»։
Նախ և առաջ նշենք, որ 1921թ․ Ստալինը, իրավամբ, ԽՄ Կենտկոմի անդամներից մեկն էր։ Հիշեցնենք Կենտկոմի անդամներին ուղղված նրա նամակը՝ գրված 1924թ․ հունվարի 24-ին։ Նամակում Ստալինը հայտարարում էր, որ Վրաստանում հեղափոխական իրադրություն է ստեղծվել և առաջարկում էր Օրջոնիկիձեին և Վրաստանի Կոմունիստական կուսակցություններին հրահանգել պատրաստվելու զինված ապստամբության, իսկ հանրապետության ՌՀԽ-ին պատրաստ լինել անհարժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել վրացական ապստամբներին։
Փաստաթղթում հետգրություն կա․ «Խնդրում եմ պատասխանեք վեց ժամվա ընթացքում»։ Հետևաբար Ստալինն այդ պահին Կովբյուրոյին ուղիղ հրահանգներ արձակելու իրավասություն չուներ Բայց այդ ժամանակ, երբ Կենտկոմի անդամներից ինչ-որ մեկը Կովբյուրոյի մի քանի ներկայացուցիչների ճնշման ներքո փորձում էր հետաձգել այդ հարցի վերանայումը, Ստալինի նամակի վրա հայտնվեց Լենինի հղումը․ «Չհետաձգել»։
Հուլիսի 5-ին Կովբյուրոյի պլենումի նստաշրջանի ընթացքում հայտնվում է Ստալինը։ Կովբյուրոյի պլենումի նստաշրջանի №12 արձանագրություն․ «1921թ․ հուլիսի 5։ Ներկա են՝ Կենտկոմի ՌԿՊ անդամ Ստալինը, Կովբյուրոյի անդամներ ընկերներ Օրջոնիկիձեն, Մախարաձեն, Կիրովը, Նազարեթյանը, Օրախելաշվիլին, Ֆիգատները, Նարիմանովը և Մյասնիկովը, Ադրբեջանի ԽՍՀ արտաքին գործերի Ժողովրդական կոմիսար Հուսեյնովը։ Լսեցինք։ Ընկերներ Օրջոնիկիձեն և Նազարեթյանը բարձրացնում են նախկին պլենումի ժամանակ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշումների վերանայման հարցը։ Քվեարկության դրվեց։ 2․ (ա) Մուսուլմանների և հայերի միջև համերաշխության հաստատումից, վերին ու ստորին Ղարաբաղների տնտեսական կապերից և Ադրբեջանի հետ մշտական կապից ելնելով, Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի ԽՍՀ կազմում՝ նրան տալով ընդլայնված տարածաշրջանային ինքնավարություն՝ Շուշի վարչական կենտրոնով, որը մտնում է ինքնավար մարզի կազմի մեջ»։ Եվ այդ ժամանակ ոչ ոք հարց չտվեց, ինչպես ավելի վաղ արել էր Նարիմանովը, Ղարաբաղի կարգավիճակի մասով Կովբյուրոյի կողմից որոշում կայացնելու իրավասության վերաբերյալ, էլ չասենք՝ հարցը Կենտկոմի ՌԿՊ (բ) ներկայացնելու և այնտեղ քննարկելու մասին։
Ինչպես տեսնում ենք, հենց Ստալինի հայտնվելը կանխորոշեց Ղարաբաղը սովետական Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու հարցը։ Սրանք խոսքեր են, ինչպես ասվում է անդրկովկասյան երգի մեջ, որ չես կարող հաշվի չառնել։ Այնպես որ, ամերիկացի դիվանագետ Էվանսը հեռու չէ պատմական ճշմարտությունից, որը պարտավոր են իմանալ և՛ ադրբեջանցի հրապարակախոսները, պատմաբանները, և՛ քաղաքական գործիչները։
Աղբյուրը՝ regnum.ru