Տիգրանակերտ- 62-ամյա Ֆաթմա Ուզը մեկն է այն մարդկանից, ում ստիպել են լքել Դաբանօղլի թաղամում գտնվող իր տունը։ Տարիներ շարունակ ապրելով այդ թաղամասում 62-ամյա Ֆաթմա Ուզը ստիպված տեղափոխվել է մեկ այլ թաղամաս։

Ֆ․ Ուզը նշում է, որ միշտ էլ շարունակում է  հավատալ, որ մի օր այստեղ լիություն կլինի։

Հազարամյա պատմություն ունեցող Սուր գավառի բնակիչները  հայտարարված պարետային ժամի և անըդնհատ շարունակվող պատերազմի պատճառով, ստիպված եղան լքել իրենց տները։

Սուր գավառի բնակիչներից շատերը տեղափոխվել են այլ վայրեր, իսկ այն ընտանիքները, ովքեր չեն  ցանկացել լքել իրենց բնօրրանը՝ տեղափոոխվել են քաղաքի այլ թաղամասեր։ 62-ամյա Ֆաթմա Ուզը նույպես չցանկացավ  լքել Սուրը։

 1990թ Ֆաթմա Ուզը, ով ընտանիքի հետ միասին ապրում էր Դիջլերի Քելեքչի գյուղում, տեղահանվել է պետության կողմից և հաստատվել Տիգրանակերտի Սուր գավառում։ Այստեղ նրանք  նոր կյանք են սկսել, բայց 25 տարի անց պատմությունը կրկնվեց։

Հայտարարված պարետային ժամի պատճառով Ֆ․ Ուզը ընտանիքի հետ միասին տեղափոխվեց Սուրի Լալաբեյ թաղամաս։  «Պատրեազմն ու տեղահանումները մեր կյանքի անբաժան մասն են կազմում», -նշել է նա։

Ֆաթմա Ուզը ներկայացնելով ստեղծված իրավիճակը նշել է, որ  ոստիկանությունը նրանց համար ամեն տեսակի խոչընդոտներ է ստեղծում։

Ֆաթմա Ուզը պատմեց, որ ոստիկանությունը  «տհաճ տեսարան է» պատճառաբանությամբ արգելել է նրան կոնկրետ  վայրում բույսեր վաճառել, այդ իսկ պատճառով, նա իր օրվա հացը վաստակելու համար  ստիպված շրջում է պողոտայի ողջ երկանքով։ «Ես չգիտեմ թե երբվանից է հաց վաստակելը դարձել տհաճ տեսարան»-նշել է նա։

«Սուրը տանում է ինձ իմ անցյալ։ Եբեմն ուզում եմ գնալ տեսնել իմ թաղամասը, բայց արգելքների պատճառով չեմ կարողանում գնալ։ Չգիտեմ էլ թե հիմա այն  ինչ վիճակում է։ Երբեմն մեր հին հարևանները գալիս են ինձնից գնումներ կատարելու։ Նրանց տեսնելով հիշում եմ մեր հին ու բարի օրերը։ Մինչև հիմա չեմ հավատում, ինձ թվում է ուղղակի մղձավանջ եմ տեսնում և արթնանալուն պես  ամեն բան կանցնի։ Բայց տեսնում եմ , որ ոչ մի բան չի փոխվում։ Չնայած այս ամենին, հույսս չեմ կտրում և հավատում եմ, որ մի օր Սուրում բերրիություն կլինի»։

Այս մասին տեղեկացնում է  mezopotamya լրատվական գործակալությունը։