Ներկայացնում ենք Voskanapat.info-ում հրապարակված Պանդուխտի հոդվածը, ով մանրամասն ներկայացնում Ադրբեջանի կողմից խախտված օրենքները, որոնցով ոտնահարվել են Արցախի հայության իրավունքները։
«Հայաստանի ԽՍՀ-ն ընդհանուր միության կազմում էր, իսկ ԼՂ Ինքնավար Մարզը՝ հայկական ինքնավարություն էր։ Իսկ ահա Ադրբեջանի ԽՍՀ և Նախիջևանի ԱԽՍՀ-ի առումով ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, ինչպես կցանկանային անդրկովկասյան թուրքերը։ Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդության վերաբերյալ իրենց հավակնությունների համատեքստը, անվերջ հեկեկոցները «տարածքային ամբողջականության» և «միջազգայնորեն ճանաչված սահմանների» մասին, Հայաստանի մեղադրանքները ագրեսիայի իրականացման մասին՝ հիմնված պատմության կեղծարարության փաստերի և իրականության խեղաթյուրման վրա, հարկ է նշել/ հիշեցնել մեկ կարևոր հանգամանք․ հայերը Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմավորողներից էին հանդիսանում հետևաբար և ներկա Ադրբեջանի Հանրապետության։ 1921թ․ հուլիսի 5-ի Կովկասյան Բյուրոյի հռչակագիրը, ինչի վրա հիմնվում են Անդրկովկասի թուրքերը, սկսվում է հետևյալ խոսքերով․ «․․․Ելնելով մուսուլմանների և հայերի միջև խաղաղության հաստատման անհրաժեշտությունից ․․․», ինչը փաստում է Ադրբեջանի ԽՍՀ-ի ներկա տարածքի նկատմամբ հայերի հավասար իրավունքների և իրավահաջորդության մասին։
Բացի այդ, հիմարություն կլիներ «մուսուլման» տերմինի տակ հասկանալ բացառապես Անդրկովկասի թուրքերին․ դա և՛ թալիշներն են, և՛ լեզգիները, և՛ ավարները, և՛ պարսերը, և թաթերը և պետության այլ մուսուլման ժողովուրդները, ովքեր, որպես տարածաշրջանի բնիկներ,նախկին Ադրբեջանի ԽՍՀ-ի ժառանգության հետ կապված ունեն անհամեմատ ավելի շատ իրավունքներ, քան թուրքաբնակ քոչվորների ներկա հետնորդները։ Նույնը վերաբերվում է Նախիջևանի ինքնավարությանը։
Ահա այսպես էր հնչում Նախիջևանի զինանշանի նկարագրությունը Նախիջևանի ԱՍՍՀ Սահմանադրության 111 հոդվածում՝, որը ընդունվել է 1937թ․ սեպտեմբերի 18-ին Նախիջևանի ԱՍՍՀ Խորհրդի արտահերթ Х համագումարի ժամանակ և հաստատվաել 1941թ․ ապրիլի 7-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Գերագույն Խորհրդի IV համագումարի ժամանակ։
«Նախիջևանի ԻԽՍՀ-ի զինանշանը Ադրբեջանը ԽՍՀ-ի նույն զինանշանն է, որն իրենից ներկայացնում է մուրճ և մանգաղ, նավթային աշտարակ՝ ծագող արևի ֆոնին և պսակ՝ զուգորդված հայերեն և ադրբեջաներեն լեզուներով գրվածքով։ «Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն», «Աշխարհի բոլոր պրոլետարներ, միացե՛ք» և «Նախիջևանի ԻԽՍՀ»։ Զինանշանի վերին հատվածում՝ հնգաթև աստղ»։
Բացի այդ, 1937թ․ Սահմանադրության 78 հոդվածի 7-րդ գլխի «Դատարան և դատախազություն» բաժնում ասվում է․ «Դատական գործընթացները Նախիջևանի ԻԽՍՀ-ում իրականացվում են ադրբեջաներենով, իսկ գյուղերում և քաղաքներոում բնակչության մեծամասնությունը խոսում է հայերեն»։ Միայն 1978թ․ նոր Սահմանադրության ընդունոից հետո (հոդված 150) սկսեց այսպես հնչել․ «Դատական գործընթացները Նախիջևանի ԻՍԽՍՀ-ում իրականացվում են ադրբեջաներենով կամ տվյալ տարածքի բնակչության մեծամասնության լեզվով»։
Ընդհանուր առմամբ, Խորհրդային Ադրբեջանի տարածքում խոշոր հայկական բնակվայրերի ընդգրկեումը, ինչպես նաև հայկական Նախիջևանի հանձնումը նրա վերահսկողության տակ, տեղի է ունեցել բազմակողմանի միջպետական պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա, ինչը նշանակում էր, որ տվյալ հարցերը ոչ մի կերպ չէին հանդիսանում Ադրբեջանի ԽՍՀ-ի ներքին հարցեր։
Հարկ է նաև հիշել, որ 1991թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը արտահերթ նիստի ժամանակ «Պետական անկախության վերականգնման մասին հռչակագիր» ընդունեց և միակողմանիորեն հայտարարեց Խորհրդային Միության կազմից պետության դուրս գալու մասին։ Ի դեպ, դա անելով ոչ թե հանրաքվեի միջոցով, ինչը պարտադրում էր միության կանոնադրությունը, այլ երկրի պետական կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ, որի մեջ հայտնի պատճառներով չէին մտնում ո՛չ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ներկայացուցիչները, ո՛չ Լեռնային Ղարաբաղի հայերով բնակեցված մյուս շրջանների ներկայացուցիչները, ո՛չ էլ Ադրբեջանի ԽՍՀ-ում բնակվող այլ ժողովուրդներ։
Ավելի վաղ, այդ անօրինական քայլն արել էր Հեյդար Ալիևը Նախիջևանում։ Նախիջևանի ԻԽՍՀ-ի Գերագույն Խորհրդի 1990 թ. հունվարի 19-ի հրամանագրով «Ստեղծված սոցիալ-քաղաքական իրավիճակի մասին» Նախիջևանի ԻԽՍՀ-ն ոչ միայն Ադրբեջանի ԽՍՀ-ի, այլև ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին որոշում կայացվեց։ Հատուկ ուղերձում նման միակողմանի անօրինական որոշման պատճառ շեշտվում էր «Նախիջևանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանումը» և «ՌԽՖՍՀ-ի մասնակցությամբ Թուրքիայի, Ադրբեջանի ԽՍՀ-ի, Հայաստանի ԽՍՀ-ի և Վրաստանի ԽՍՀ-ի միջև կնքված Կարսի պայմանագրի կոպիտ խախտոման մասին»: Սա բավական ծիծաղելի ձևակերպում է, եթե հաշվի առնենք այն, որ Կարսի պայմանագրի համաձայն, Նախիջևանը պարզապես անցնում էր Ադրբեջանի պաշտպանության տակ, ուստի ստացվում է, որ Կարսի պայմանագիրը խախտվել է հենց Ադրբեջանի կողմից:
Հենց Ադրբեջանի «Պետական անկախության վերականգնման վերոնշյալ հռչակագրի» հանտնվելուն ի պատասխան, երեք օր անց 1991թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանային և Շահումյանի շրջանային Ժողովրդական պատգամավորների խորհուրդի համատեղ նիստում ընդունվեց հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման վերաբերյալ:
Իսկ 1991թ․ դեկտեմբերի 10-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի մասին հանրաքվեին, որի արդյուքնում ընտրողների 99,89%-ը քվեարկել էր հօգուտ անկախության, օրինական ուժ տրվեց։
Արցախյան կողմի քայլերը հստակ համապատասխանում էին ԽՍՀՄ-ի Գերագույն խԽորհրդի №1409-1 օրենքի պահանջներին «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման մասին»՝ ընդունված 1990թ․ ապրիլի 3-ին։ Տվյալ օրենքի 3-րդ հոդվածը, որում ասվում է «Ինքնավար հանրապետությունների և ինքնավար միավորների ժողովուրդները պահպանում են իրավունքը ինքնուրույն որոշելու ԽՍՀՄ կամ դուրս եկող միութենական հանրապետության կազմում մնալու վերաբերյալ, ինչպես նաև իրենց պետական իրավական կարգավիճակի վերաբերյալ հարց առաջադրելու իրավունք ունեն», ինչը իրականցվեց Արցախի կողմից։ Ի դեպ, իրավականորեն փայլուն կերպով իրականացվեց։
Բացի 3-րդից, Ադրբեջանի կողմից նաև խախտվել էր տվյալ օրենքի 2-րդ հոդվածը, որի համաձայն «ԽՍՀՄ միութենական հանրապետության կազմից դուրս գալը միութենական հանրապետության ժողովուրդների կողմից իրականացվում է ազատ կամարտահայտման ձևով՝ հանրաքվեի ճանապարհով», ընթացող «գաղտնի քվեարկությամբ ԽՍՀՄ միութենական հանրապետության կազմից դուրս գալու որոշում կայացնելուց ոչ շուտ քան 6 և ոչ ուշ քան 9 ամիս անց»։
Նշենք, որ վերոնշյալ օրենքը հաշվի էր առնում հանրաքվեի անցկացումը ոչ միայն ինքնավարություններում, այլև էթնիկական խմբերով հոծ բնակեցված տարածքներում․
«Միութենական հանրապետությունում, որի տարածքում կան հոծ բնակեցված ազգային խմբեր, որոնք հիմնականում ապրում են տվյալ տարածքում, հանրաքվեի արդյունքների որոշման ժամանակ այդ տարածքների քվեարկության արդյունքները առանձին են հաշվվում»։
Այդպիսով, Արցախի հայերի կողմից կազմակերպված և անցկացված հանրաքվեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, այլև Շահումյանի գյուղական բնակավայրերում բացարձակ օրինական էին։ Բայց անօրինական էր Ադրբեջանի կողմից լեզգիներին, ավարներին և թալիշներին նման հանրաքվեի իրավունք չտալը, ովքեր ապրում էին Ադրբեջանի ԽՍՀ-ում, բայց իրենց բնիկ հողերի վրա։
Եվ սա ամենը չէ։ Վերոնշյալ օրենքի 14-րդ հոդվածըն ասում է, որ պետք է «համաձայնեցվի այն տարածքների կարգավիճակը, որոնք ԽՍՀՄ մուտք գործելու պահին չէին պատկանում դուրս եկող պետությանը» (իսկ դա ԼՂԻՄ-ն է, և Նախիջևանը, և Հյուսիսային Արցախը և Գարդմանքը) և տարածքների կարգավիճակը համաձայնեցված է, որոնցում ապրում են ազգային խմբերը նշված սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում՝ հաշվի առնելով կամարտահայտման արդյունքները հանրաքվեի ընթացքում»։
Իսկ հոդված 15-ն ասում է այն մասին, որ «ԽՍՀՄ քաղաքացին, որն ապրում է դուրս եկող պետության տարածքներում» ունի «քաղաքացիություն, բնակավայր և աշխատավայր ընտրելու իրավունք»։ Ավելին, դուրս եկող պետությունը պետք է կոմպենսացնի «պետության սահմաններից դուրս քաղաքացիների վերաբնակեցման հետ կապված բոլոր ծախսերը»։
Ադրբեջանը վերոնշյալ կետերից և ոչ մեկը չի իրականացրել։ Այնպես, որ, գոնե, Անդրկովկասի թուրքերը պետք է հասկական, որ հայերն են իրենց պետության ձևավորողը, և մի պայծառ օր հայերն անպայման կվերադառնան և կվերադարձնեն ապօրինաբար իրենցից խլված ամեն ինչը։ Եվ ընդհանրապես, Անդրկովկասի թուրքերի շահերից է բխում, որ լռեն և կյանքում երբեք չհիշեն իրենց անկախությանը վերաբերող հարցերը, անտեսանելի տարածքային ամբողջականության և ուրվական սահմանների մասին։ Իսկ հայկական կողմը լավ կլիներ իրավական փաստաթղթերը լավ ուսումնասիրեր, որպեսզի կարողանար դրանք օգտագործել որպես հիմնավոր իրավական նյութեր։ Ի դեպ, ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված»։
Պանդուխտ
Աղբյուր՝ voskanapat.info