ԿԻԼԻԿԻԱ–Մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ամենամյա  զեկույցում նշվում է, որ 50-ից ավել երկրներում վտանգված են    մարդկանց իրավունքները ։ Ըստ այդ զեկուցի, Թուրքիայում նույնպես վտանգված են մարդու իրավուքները։

ՄԱԿ-ի  մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Զեյդ ալ Հուսեյնն աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված ամենամյա զեկույցում նշել է, որ 50-ից ավել երկրներում  վտանգված է մարդու իրավունքները և մարդկանց դեմ բռնություններ է կիրառվում։

ՄԱԿ-ի  մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Զեյդ ալ Հուսեյնն  ընդգծել է, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են միայն «վտանգավոր հատկություններով օժտված» քաղաքական գործիչները։ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի  բնութագրմամբ այդ, քաղաքական գործիչները մտածում են միայն ու միայն իրենց քաղաքական շահերի մասին։

ՄԱԿ-ի զեկույցում  անդրադարձ է կատարվել նաև թուրքական ԶՈւ-ի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող ռազմական գործողությանը, զեկույցում շեշտվում է, որ այն վտանգի տակ է դնում Աֆրինի խաղաղ բնակիչների անվտանգությունը:

Զեյդ ալ Հուսեյնը նաև նշել է ,որ վերջին տարվա ընթացքում  Թուրքիայում շարունակ խախտվել է խոսքի ազատությունը, հազարավոր մարդիկ անօրինաբար զրկվել են աշխատանքից, ձերբակալվել ու կալանավորվել են անմեղ մարդիկ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը  զեկույցում ներկայացրել է նաև Լիբիայում, Եմենում, Ֆիլիպիններում և Մյանմարում արձանագրված  մարդու իրավունքների կոպտագույն խախտումները։ Նա նշել է, որ Մյանմարում էթնիկ զտումները շարունակվում են ։

Զեյդ ալ Հուսեյնը  քննադատելով փախստականների  նկատմամք ԵՄ անդամ երկրների քաղաքականությունը, հայտարարել է, որ Եվրամիության երեք երկրներում ներկայացված են  քաղաքական կուսակցություններ, որոնք փախստականների հարցի վերաբերյալ ունեն արմատական տեսակետներ:

Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը նաև նշել է , որ ատելությունը, ռասիզմը և  այլատյացությունը դարձել է որոշ երկրների քաղաքականության հիմքը, Իտալիայում անցկացված ընտրարշավը այս ամենի վառ օրինակն է։

Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը նաև  քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի և  Մեքսիկայի սահմանին անօրինական ներգաղթյալների ձերբակալությունը

Այս մասին տեղեկացնում է gazetekarinca լրատվակայքը։