ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Կոստանդնուպոլիսում կանայք երթ էին կազմակերպել։ Երթի մասնակիցները վանկարկում էին «մենք չենք լքում ոչ փողոցները, ոչ էլ հրապարակները»։  

Ամեն մարտի 8-ին Թուրքիայի մի շարք քաղաքներում կանայք ֆեմինիստական  երթ են կազմակերպում։

16-րդ ֆեմինիստական երթը սկսվել է Իսթիքլալ պողոտայում։ Չնայած ցուրտ եղանակին՝ հազարավոր ֆեմինիստներ և այլ քաղաքացիներ կազմակերպել էին ցույց իրենց բողոքը հայտնելու կանանց հանդեպ կիրառվող բռնությունների դեմ:

Երթի ժամանակ նրանք անընդհատ վանկարկում էին «Կին, կյանք, ազատություն»:

Երթին մասնակցել են նաև Ջանան Քաֆթանջըօղլուն և Ֆիլիզ Քերեսթիջիօղլու։

WESTERN ARMENIA NEWS