Կիլիկիա-Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի ՝ Սիրիայի տարածքում 30-օրյա հրադադարի ռեժիմ սահմանելու և հետագա մարդասիրական գործողություններ իրականացնելու մասին ընդունած  բանաձևի, այնուամենայնիվ Թուրքիայի ԶՈՒ-ն Աֆրինում շարունակում է զինված հարձակումներ իրականացնել։

Աֆրինում գործունեություն ծավալող լրատվական գործակալությունները տեղեկացրել են, որ Թուրքիայի օդուժը ռմբակոծում է Աֆրինի շրջակա թաղամասերը։

Լրատվական գործակալությունների տեղեկացմամբ, այս թաղամասերում ապրում են տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ։   

Լոնդոնում գտնվող Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը (SOHR)  Աֆրինում՝ 50 օր շարունակվող «Ձիթենու  ճյուղ» ռազմական  գործողության հետևանքով մարդկային կորուստերի վերբերյալ նոր տեղեկություններ է հաղորդում։ Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը տեղեկացնում է, որ  «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության սկզբից ի վեր Աֆրինում մահացել է 204 խաղաղ բնակիչ, նրանցից 32-ը՝ երեխա։

Անդրադառնալով կողմերի կորուստերին, աղբյուրը մանրամասնում է, որ թուրքական զինված ուժերի ու ՍԱԲ-ի մարդկային կորուստները միասին վերցրած կազմում են 414, ընդ որում դրանցից 71-ը թուրքական բանակի զինվորներ են են,։

Թուրքիայի զինուժը տեղեկացնում է, որ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության սկսման պահից մինչև հիմա մահացել է 42 զինվոր, իսկ 202 զինվոր՝ վիրավորվել։

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը, Աթալիայում տեղի ունեցած իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ ևս մեկ անգամ անդրադարձել է Աֆրինում իրականացվող ռազմական գործողությանը։

Էրդողանը արձագանքելով Սիրիայում զավթողական  գործողություններին հայատարարել է․ «Մենք պատմության ընթացքում զավթիչ չենք եղել,  գաղութատեր չենք եղել»։

CNN միջազգային հեռուստաալիքը «Ոչնչացում է Աֆրինի անցյալը, ներկան և ապագան » վերտառությամբ հազորդման մեջ  անդարադձել է Աֆրինում իրականացվող ռազմական գործողությանը։ Հեռուստաալիքը տեղեկացնում է, որ 6 շաբաթ շարունակվող  ռմբակոծության պատճառով վնասվել է նաև 3 հազարամյա պատմություն ունեցող տաճարը։

CNN միջազգային հեռուստաալիքի ՝ Աֆրինի վերաբերյալ հատուկ ռեպորտաժի ժամանակ, Աֆրինում բնակվող մի հայր իր ձեռքերում պահելով 3 երեխանների նկարը նշել է, որ նրանք ռմբակոծության զոհ են դարձել։

Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը Մերսին քաղաքում տեղի ունեցած իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ ցույց է տվել թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» նշանը։

«Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ  Էրդողանը նշել է․ «Եթե միի կողմ դնենք մեր խիղճը,մեր զգայունութունը, ապա 3 օրվա ընթացքում կվերցնենք Աֆրինը»։

Էրդողանը  այնուհետև ավելացրել է․«Երբ լինի քաղաք մտնելու հրամանը, այդ ժամանակ նախ՝ ես, հետո բոլորս միասին կգնանք Աֆրին , քանի որ մենք հավատում ենք նահատակությանը»։

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար էլ-Ջաֆարին հանդես է եկել  Թուրքիայի զինուժի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունները քննադատող հայատարարությամբ։

Սիրայի պաշտոնական լրատվական գործակալությունը՝ SANA-ն տեղեկացնում է , որ Բաշար Էլ-Ջաֆերին քննադատելով ռազմական գործողությունը նշել է հետևյալը․

«Սիրային իր տարածքների պաշտպանության գործում չի վարանի դեմ դուրս գալ  և ահաբեկչական խմբավորումներին,և օկուպանտ Թուրքիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի զորքերին»։