Թղթակից Յաշար Քարաասլան

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — 20-րդ դարի սկզբին Խարբերդ/Բալուի մեջ Քուրդ տոհմապետ աղայի դաժան հալածանքին դեմ ապստամբող, նրան իր տեղը դնող Ռեշիդ ընտանիքի՝ մի խոսքով Գույումջյան ընտանիքի արժանապատիվ կյանքի համար դիմադրությունը 1915 Սեյֆո (Seyfo)/Ցեղասպանության ժամանակ շարունակվեց Թուրապտին Միտյաթ, Այն-Վերդօ, Էնհիլ եւ Շվէշքէյի մեջ:

Ռաշիտ եւ իր կինը Սատեն ունեն 7 տղա եւ մեկ աղջիկ: Խարբերդի Բալու ավանում դարբնության արհեստով զբաղվելու արդյունքում՝ նրանց նյութական եւ սոցիալական վիճակը շատ լավ էր: Տարածաշրջանի մէջ ապրող մարդկանց, շրջակա գյուղացիների եւ Քրդական համայնքի հետ լավ հարաբերություներ ունեին: Իհարկե այդ ժամանակներում կարելի է ասել Խարբերդը որպես քաղաք, Արեւմտյան Հայաստանում գիտությամբ, գրականությամբ, մշակույթով, արվեստով եւ մտավորականությամբ աչքի ընկնող, ընդհանուր Թուրքիայի հատուկենտ կենտրոններից մեկն է եղել: Խարբերդում գտնվող վարժարանների կրթական մակարդակը մեր օրերի համալսարանի մակարդակից բարձր էր: Հայ եւ Ասորի/Սուրյանի մտավորականներից շատերը կրթություն են ստացել այս վարժարաններում: Միևնույն ժամանակ քաղաքն իր ճարտարապետական գեղեցկությամբ, այգիներով,  պարտեզներով, արվեստով, արհեստավորներով, նրանց քաղաքակրթությամբ, մաքրությամբ և գեղեցկությամբ՝ նմանվում էր մեր օրերի Փարիզին, Բեյրութին կամ էլ Սթոքհոլմին:

 

Այնուամենայնիվ, Օսմանյան կայսրության գլխին գտնվող “Միություն եւ Առաջադիմություն” կարավարության Հայ, Հույն եւ Ասուրի/Սուրյանի/Քելտանի Քրիստոնյա ժողովուրդների դեմ կիրարած 1915թ.-ի Սեյֆոյի/Ցեղասպանութեան ժամանակահատվածում՝ Խարբերդը դարձել է ամեն տեսակի ավերվածության ենթարկված կենտրոններից մեկը:

Այս ժամանակաշրջանում “Միություն եւ Առաջդիմություն“ կուսակցության ղեկավարությունը ուժեղացրեց քրիստոնյաների դեմ ճնշումները, հարձակումներն ու նրանց ինչքերի բռնագրավումը` կրոնական քարոզչությամբ հրահրելով տարածաշրջանում ապրող քրդական ցեղերին, նայև նրանց տարբեր խոստումներ տալով:

Պետական կառավարութեան այլանդակ վերահսկողությանը համագործակցող որոշ քրդական հատվածների բարոյական սահմանները անցնող հարձակումները պատճառ դարձան բարեկամ երկու ժողովուրդների պատմական հարաբերությունների վատթարացմանը: Նրանք այնպես էին հարձակվում իբրեւ թե պետության պաշտպանության տակ գտնվող ճնշված ժողովրդի վրա՝ ինչպես ցանկանում էին: Այսօր էլ որոշ գործակալ Քրդեր հարցակումներ են գործում պատվավոր Քուրդ ժողովուրդի վրա:

Դիմադրություն՝ Բալույում գործակալ ցանցի հալածանքների դեմ

 

Պետական կառավարիչների սադրանքների արդյունքում՝ այս տոհմապետ աղայի վերաբերմունքը հայերի հանդեպ աստիճանաբար վատացավ: Աղայի տղան ուզում էր Ռեշիդի աղջկան զոռով փախցնել, որովհետև աղջիկը նրան երես չեր տալիս: Այնուամենայնիվ, քրիստոնյա ժողովուրդներին որպես ստրուկ ճանաչող մտայնության տեր տոհմապետի տղան, մի լավ նեղն էր դնում աղջկան: Այս պայմաններում աղջիկը ստիպվեց դիմել իր եղբայրներին: Եղբայրները աղայի տղի համար մի լավ ծուղակ պատրաստեցին: Նա աղվեսի նման ընկավ ծուղակը և գտավ իր պատիժը: Հասկանալով որ այս լուրը ստանալուն պես անբարոյական աղան ավազակներին հրահանգելով պիտի կոտորի իրենց՝ Ռեշիդի ընտանիքը նախօրեյին պատրաստեց փախուստի ծրագիր: Այլ ելք էլ չկար:

Թեեւ մարդկանց համար շատ դժվար է թողնել այն հողը, որը մշակում էին՝ սակայն գեղեցիկ է եւ հպարտություն է հալածանքների եւ խոշտանգումների դեմ գնալով պատիվը պաշտպանելը:

Նրանք կարևոր դերակատարություն են ունենում Թուրաբդինի Ասորական դիմադրության մեջ

 

Այսպես մտածող բոլոր ընտանիքի անդամները գնացին Տիգրանակերտում գտնվող իրենց հորեղբոր որդիների մոտ: Նրանք էլ խորհուրդ տվեցին բնակություն հաստատել Միջագետքի Թուրաբդին կենտրոնում, որպեսզի դաժան աղայի կողմնակիցները չհասնեն իրենց ու վնաս չտան:  Այսպիսով ընտանիքի անդամները հաստատվեցին Թուրաբդինի Հասանքեյֆ, Քերբորան, Նուսայբին, Նուսայբնի Մաղերա գյուղում, Քամիշլի, ԲեթՍորին և Բաքսիյանի նման գյուղ և ավաններում: Ռեշիդի բնակություն հաստատած վայրը Բաքսիյան գյուղն էր:

Ապրած հալածանքների պատճառով Ռեշիդի տղա Իսան, ինչպես նաև նրա որդի Մուսան 1915թ. Seyfo/Ցեղասպանության ժամանակահատվածում ակտիվորեն մասնակցեցին Թուրաբդինի շրջանի դիմադրությանը, եւ առաջնորդեցին Միդյաթի  դիմադրությունը միանալով Սուրյանիների հետ, մի քանի հազար տարվա լաբրինտոսի նմանվող թունելներով լեցուն Ադոքացիների քարանձավներում, մի քանի օր տևողությամբ աննկարագրելի պայքարի մտնելով Օսմանցի զինվորների և նրանց Քուրդ կողմնակիցների դեմ: Քանի որ Ադոքացիները լավ դիպուկահարներ էին եւ համարձակ, ընդհարումների ընթացքում վերացրին լավ դիրքերում գտնվող մարդասպան օսմանցիներին, և մեծ հարվածներ հասցրին թուրք պետության հետ համագործակցող Միդիաթի քրդերին:

1894-1896 թվականների Հայերի դեմ ջարդերն ու 1909-ի Ադանայի ջարդը ապրած Իսան՝ հետագայում նկարագրեց իր հարազատներին, թե ինչպես են դիմադրություն ցուցադրել այդ քարանձավներում:

Մենք թունել մտանք, լավ պաշտպանական դիրքեր գրավեցինք:

Այստեղ եկողները ներս մտնելու համար ստիպված էին լույս վառել, մենք էլ վառվող լույսին նշան բռնելով թշնամուն գետին էինք տապալում: Բոլոր ներս մտնել փորձողներին վերացրինք: Մի պահ տեսանք որ մեր փամփուշտները քչացել էին: Նրանք այդ ընթացքում աննկարագրելի հարձակման անցան:  Երբ որ մի լույս վարվեց, Մուսա որդիս կողքիցս պտտվելով վազեց դեպի լույսը: Մի պայթյուն եղավ, կրակը հանգեց և մարդիկ գետնին փռվեցին: “Մուսան գնաց” կոչեցի… Ստիպված Մուսա գոռացի՝ պատասխանեց “թունելից կարող ենք դուրս գալ”: Դրսում Մուսային նայեցի՝ արյան մեջ էր լողում: “Վիրավորվել ես” ասացի: “Այո, մի քիչ վիրավոր եմ, բայց թշնամուն տապալեցի, մի հրաշալի զենք վերցրեցի, նրա վրա էլ փամփուշտներ կան: Սա արդիական մի զենք է” ասաց: Դրանից հետո հաջողացրին ճեղքել պաշարումը, և խումբ առ խումբ լեռնային Քերշաֆի ճանապարհով հասան Մասնո լեռան, և այդ տեղում դադար առան: Այնտեղ “Մահսարտո” կոչվող ջրհորի նմանվող մի ավազանից ջուր խմեցին, մի քիչ հանգստացան և շրջապատում գտնվող բանջարեղեններից ու մրգերից կերան: Երեք օր Միդյաթում անոթի ծարավ մարտեր վարելով ուժասպառ էին եղել: Այդպիսով մի քանի օրյա իրենց սովածությունը փորձեցին հագեցնել գտնված բույսերով և մրգերով: Այդ հողատարածքը պատկանում էր Սուրյանիներին:

Ներկաներից մեկը՝ շատ մարդասեր և բարոյական մտածողությամբ մարդ, միամիտորեն ասաց. “Հիմա մենք այս բանջարեղենը ուտում ենք, բայց նրանց մեջ կան նաև հաջորդ տարվա համար նախատեսված սերմացուներ”:

Մուսան պատասխանեց նրան. “Մեր ժողովուրդը ամբողջությամբ սպանվում է, իսկ դու սերմացուներից ես խոսում”: Ուրեմն մարդ արարածը դժվար ժամանակներում իր սովածությունը հագեցնելու համար ստիպողաբար պիտի ուտի դաշտերում գտած վարունգը, սեխը, կամ ալ ձմերուկը, ինչ ալ գտնե դաշտում պիտի ուտի, և այդ բոքր վնասի մասին էլ դեռևս պիտի մտածի և ինքն իրեն մեղադրի…   

Օսմանյան կայսրությունը ղեկավարող Միություն և Առաջդիմություն կուսակցությունն ու նրան համագործակցողները մտնելով  Սուրյանի, Քուրդ, Եզիդիների ապրած աշխարհագրական երանկյունում մուտք գործելով՝ այնտեղ չթողեցին մարդ, ունեցվածք, շինություն և այլ արժեքներ…   Նույնիսկ իրենց արած վայրենությամբ, անբարոյականությամբ և ցեղասպանությամբ հպարտություն զգացին, և նույնիսկ շարունակում են զգալ… Իսան, Մուսան և իրենց հետ եղող Սուրյանի մարտիկները այստեղից Էնհիլ գյուղ գնացին: Մասնո լեռում դադար տալու ժամանակ, մութ գիշերին, Մուսայի ձերքում գտնվող որակյալ զենքի կոթը ջուր խմելու ընթացքում ընկնում է ժայռի խորոչը, սակայն նա եղելությունը նկատում է միայն Էնհիլ գյուղ հասնելիս: Մի քանի օր տեված բուռն առճակատումից և այդքան ճանապարհ կտրելուց հոգնած, հրացանը այդ վիճակում էլ պիտանի չհամարելով՝ Մուսան մի քանի զինակիցների հէտ վերատարնում է իրենց հանգստացած վայրը: Կարճատև փնտրտուքից հետո գտնում են հրացանի կոթը, և շտապ վերադառնում են Էնհիլ (ասենք որ Էնհիլի և Միդիյաթի միջոցը 10 կմ. է, իսկ Մասնո լեռը այդ ճանապարհի կենտրոնում է): Խելքը գլխին հանգստանալու առիթ չգտնելով, Սուրյանիների հետ միասին ստիպվեցին հերոսաբար պատերազմել տեղի գործակալների դեմ և պաշտպանեցին Էնհիլը:

Իսան լսելով Այն-Վարդոյի դեմ կատարվելիք ցեղասպանական գրոհի մասին, իր որդի Մուսայի հետ, շրջանի Սուրյանի գյուղերի բնակիչներից 250 հոգանոց ապստամբների խումբ պատրաստելով՝ հաշվեհարդարի անցավ Մոր Էվգինի և Սիրիայի միջև մնացած Շվեշքե գյուղի դեմ: Այնտեղ Սուրյանի գյուղերը հարվածողներին և կոտորածներին մասնակից դարձողներին վերացրին, բայց կանանց և երեխաներին ձեռ չտվեցին, սակայն իրենց հետ տանելով գյուղի անասունները՝ապստամբներին և տարածաշրջանի գյուղերին բաժանեցին: Որովհետև պատերազմի պատճարով թե շրջափակման տակ գտնվող տեղերի թիկունքում հնարավորությունները շատ քիչ էին և թե փրկվողները թալանվում էին հարձակվողների կողմից: Այս ձևով որոշ չափով ապահոված եղան նրանց անհրաժեշտ մթերքները: Իսան այս գործողության զինվորական պատանհանատուն էր: 250 ապստամբները նրա հանդեպ հարգանք ունեին և իր ասածին հնազանդվում էին: Իսան իր Մուսա որդու հետ իրենց քաջությամբ շրջապատի վստահությունը շահեցին: Այսպիսի ժամանակներում վստահություն ներշնչած մարդիկ կարող են հասարակության առաջնորդները դառնալ: Իսաի և նրա Մուսա որդու խիզաղությունը առաջիկայում իրենց ընտանիքին բարոյական ժառանգություն մնաց:

Իսկապես որ, Նիսանի հետ խոսողը և նրան այս պարտականությունը թելադրող գործակալը ճշմարտությունն էր ասում, նա իրապես Իսային էր հանձնելու, քանի որ նա վախենում էր Իսաից, բայց ուզում էր նրան մի լավություն ցուցաբերած լինել, որովհետև ինչ էլ որ լիներ, ցեղասպանությունից հետո իրար երեսին էին նայելու: Իսան 1915 թ. Ցեղասպանության ընթացքում կորցրեց իր Նիսանե կնոջն ու իր փոքրիկ մի աղջնակին:

Իսան ականատես էր եղել Միդիաթից անցնող հայ գաղթականների շարքերի կրած դաժանություններին և դրանից շատ էր ազդվել: Նա այսպես էր նկարագրում. ”Մի կտոր հացի կամ մի բաժակ ջրի համար աղաչում էին, զինվորները նրանց նեղության, դաժանության և կտտանքի էին ենթարկում: Այդ գաղթականների գնալուց հետո մահացածների դիակներն էին մնում:  Օսմանյան զինվորների և նրանց գործակցողների բաժանմունքների նախապես բարբարոսաբար սպանած Սուրյանիների դիակներն էլ սրանց ավելանալով՝ Միդիաթի փողոցները լցրած էին իրար վրա դիզված դիակներով:”

Հայր ու որդի 1915թ. ցեղասպանությունից հետո Թուրաբդինում շարունակեցին զբաղվել ոսկերչությամբ: Ցեղասպանության ընթացքում Հավերքի ցեղի համադաշնության ղեկավարներ Ալի Բաթթեյի, Չելեբի Աղայի և Հաջո Աղայի հետ ձեռբակալված Շեմուն Հաննե Հայդոն գտնվում էին Խարբերդի բանտում, և վերջնս լսելով Իսայի խիզախությունները ցեղասպանության ժամանակ, նրա բարեկամների միջնորդությամբ առաջարկում է ցեղասպանության ընթացքում իր ամուսինը կորցրած քրոջ հետ ընտանիք կազմել: Դրանից հետո Իսան իր Քուրդ ընկերների հետ գնում է Սարոյի մոտ, տեսակցում է և որոշում են միանալ և իրենց կյանքը շարունակել մի հարկի տակ:

Օսմանյան կայսրությունը ղեկավարող Միասնություն և Արաջդիմություն կուսակցությունը Հավերքի ցեղի համադաշնության ղեկավարներին 1915թ. Ցեղասպանության ամբողջ ընդացքում գիտակցաբար կալանքի տակ էր պահում, որովհետև այս մարդկանց ազատության մեջ գտվելը վտանգ  կսպառնար պետության վարած քաղաքականության և կարող էին դիմադրություն ցուցաբերել: Զինադադարից հետո, 1919թ. այս մարդիկ Խարբերդի բանտից փախուստ տվեցին և այդ կառավարության դեմ դրեցին մինչև նրանց իշխանության ավարտը: Հավերքի ցեղի համադաշնության ղեկավարները պետության դեմ պատվով պայքարեցին, կանգուն մնացին: Իսկ Դագշուրի ցեղի համադաշնությունը մշտապես տեղ գրավեց պետության կողքին: Շեմուն Հաննե Հայդոն թե լուսավորյալ էր, թե խիզախ էր,և թե Սուրյանի համայնքի և այլ համայնքների մեջ հարգված էր:1915թ. ցեղասպանության ժամանակ Խարբերդի բանտում ձերբակալությամբ ձեռք բերած ոսկորների ծուծին  հասնող ցավը կրեց մինչև վերջ: Մեծ եղբոր Մելքեյի Սորինոյի մեջ ցեղասպանության ժամանակ պատմական դիմադրության զինվորական պատասխանատուն լինելը մի քիչ հովացնում էր նրա սիրտը: Բայց և այնպես ցեղասպանությունից հետո պետությունը դավաճան տեղացի քրդերին տեղ տալով՝ նենգաբար սպանել տվեց Մելքեյին:

Իսայի թոռը հանդիասացող Ի. Գույումջյանը 1968-69թթ. Բալու գնալով որոնում է իր պապիկի արխիվային փաստաթղթերը:  Պետական աշխատակիցները լսելով նրա պապի ունեցվածքի մասին հարցումները՝ սպառնում են նրան և խորհուրդ տալիս անմիջապես հեռանալ Բալուից: Նրանք ասում են, որ եթե չհեռանա և շարունակի պրպտումները՝ ապա պետք է մտածի իր  գլխին գալիքների մասին: Այս  սպառնալիքների դիմաց Ի. Գույումջյանը լուռ ու մունջ հեռանում է Բալուից:

Ընտանիքից  մնացած անդամները 1970-ական թվականներին այդ հողերում մնալու միջոցների պակասության պատճառով  արտասահման մեկնեցին: Բայց այս պայքարը  քաղաքական, մշակութային և հասարակական ոլորտներում դեռեևս շարունակվում է և շարունակվելու է: Սա մի ժողովրդի անվերջ ինքնության, պատվի ու կյանքի պայքարն է:

Մեկ դար անց  էլ նոր Seyfo-յի մտավախությունը առկա է

 

Գույումջյանի ընտանիքի այս կարճ պատմությունը հանդիսանում է Մերձավոր Արեւելքում քրիստոնյա ժողովուրդների անարդար ճնշման եւ հալածանքների բնորոշ մի օրինակը:

Ներկայումս թրքական պետությունը հալածանքի տակ է դրել  մարդու իրավունքների, ժողովրդավարության, կանանց իրավունքների, հավասարության եւ ազատության ձգտողներին:    Նա փորձում է ոչնչացնել այն ամեն ինչը, որ դեմ է ցեղասպանական մտածելակերպին: Այսօր Աֆրինի դեմ հարձակվելու հիմնական պատճառը 1915թ. Ցեղասպանական մտածելակերպի ամրապնդումն է: Թրքական պետության մտածելակերպը նույնական է բռնակալ տոհմապետի տրամաբանությանը: Մեկը կապիտալիստ ճնշողի, մյուսը ֆեոդալ ճնշողի մտածելակերպն ունի:  Հիմա էլ  Քրդերը, Ասորի/Սուրյանիներն ու Հայերը իրենց կանանցով, տղամարդկանցով և երեխեքով, շրջանի ամբողջ ժողովուրդն ու ժողովրդավար ուժերը նորից դեմ դիմաց են կանգնած 1915թ. Ցեղասպանական մտածելակերպին:

     

Դեռ հարյուր տարի առաջ, 1915 թ.-ին, այս մտածելակերպով, Արևմտահայաստանի եւ Միջագետքի բնիկ քրիստոնյա ժողովուրդները ենթարկվեցին Սեյֆո/Ցեղասպանության:

Ինչքան մեծ գնով էլ որ լինում է՝ սարսափելի խավարին դիմադրություն ցուցաբերելով հաղթող Քուրդ ժողովուրդը մարդկության ոգեշնչման աղբյուր է դառնում: Այս կապակցությամբ շրջանի ժողովուրդները սկսում են շունչ քաշել:

Աֆրինին ուղղված թրքական պետության ագրեսիայի պատճառը մի քիչ էլ դա է: Մեր հողին եւ մեր ապագային տեր կանգնելու համար՝ Աֆրինում իրականացվելիք նոր Սեյֆոյի դեմ ցանկալի է որ բոլորը միասին կազմակերպված դիմադրություն ցույց տան, որպես պատմական պարտականություն:

Այս նյութը ներկայացնում է «artigercek.com» մամուլի գործակալությունը:  

  ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ 1917Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂԿՈՄԽՈՐՀԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ “ԹՐՔԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ” (ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ) ԴԵԿՐԵՏՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ Է ԹՐՔԱՀԱՅԱՍՏԱՆԻ  (ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ) ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ ԸՆԴՀՈՒՊ ՄԻՆՉԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ: ԻՍԿ 1920Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ՝ ՓԱՐԻԶԻ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ԴԱՇՆԱԿԻՑ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԵ ՖԱԿՏՈ (DE FACTO) ՃԱՆԱՉԵՑ ԱՅՆ ՈՐՊԵՍ ԱՆԿԱԽ ԵՎ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ 1920Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԵԼ Է ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԸ: ՊԱՐՏԱԴԻՐ Է ՆՇԵԼ, ՈՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՉԻ ՃԱՆԱՉՎԵԼ՝ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ:

Հիշեցնենք նայև, որ Արևմտյան Հայաստանի գրավյալ տարածքներում 1894-1923թթ. Հայոց հայրենիքի բնիկ հայերը Ցեղասպանության ենթարկվեցին երեք թրքական կառավարությունների կողմից: