«Մենք պետք է հետամուտ լինենք, հետախուզական տվյալներով նաև հասկանանք, թե զորավարժություններով Ադրբեջանը ինչ նպատակ է հետապնդում, դա ռազմաստրատեգիական նշանակության զորավարժություն է ՝օպերատիվ ստրատեգիական կարևորագույն ուղղությունների վրա՝ որտեղ վարվելու է հարձակվողական մարտեր և հակագրոհների տակտիկա»։
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։ Ըստ նրա ՝ պատերազմի օրենքներով ռազմական գործողություններին նախորդում են ուսումնավարժությունները։
«Ուսումնավարժությունների, զորավարժությունների քող տակ կենտրոնացնում են ուժերը և ուսումնավարժությունների քողի տակ կամաց-կամաց անցնում են 2-րդ էտապի, մոդելավորում են պատերազմը։ Չի բացսռվում, պիտի պատրաստ լինենք, չարհամարենք ցանկացած կարծիք »,-շեշտեց նա։
Գեներալը միևնույն ժամանակ նշեց, որ սովորաբար, երբ հակառակորդը զորավարժություն է կատարում մեր զորքերը բերվում է բարձր պատրաստավածության վիճակի։
Մանրամասները՝ տեսանյութում