Tarih: 5.3.2018


ԱՐԵՒՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ —  Կարինում, Կարսում և Արարատում ձնախառն եղանակ է սպասվում։  Ըստ օդերևութաբանության կենտրոնի տարածած հայրատարության , Արևմտյան Հայաստանում սպասվում է ամպամած եղանակ, որոշ վայրերում սպասվում են անձրևներ։

Երեկոյան ժամերին Կարսում, Արարատում և Արդահանում սպասվում է ձնախառն եղանակ, իսկ Իգդիրում  անձրև է կանխատեսվում: Հարավայից, հարավ-արևմուտքից տարածաշրջան կներթափանցեն ուժեղ քամիներ , քամիների ուժգնությունը  երբեմն կհասնի 60 կմ/ժ-ի։

Իգդիրում կդիտվի +9, Երզնկայում +5, Դերսիմում +2, Կարսում, Արդահանում և Արարատում +1, Կարինում +0 աստիճան ջերմություն։

Ցերեկը Իգդիրում կդիտվի +14, Դերսիմում 13, Երզնկայում +12, Արդահանում +8, Կարսում և Արարատում +7, Կարինում +6 աստիճան ջերմություն։

Էրզրումում և Արդահանում ձյան շերտի հաստությունը հասնում է  4սմ, իսկ Կարսում՝ 3 սմ։

Դարենդե նահանգում արդեն ծաղկել են գարնան ավետաբեր ծաղիկները։ Այս ծաղիկները հիմնականում ծաղկում եմ մարտ ամսվա վերջում, սակայն տաք եղանակի հետ պայմանավորված, այս տարի ավելի շուտ են ծաղկել։

Դարենդե նահանգի Բայթարբաղում մեծահասսակներն ու երեխանները    գարնան ավետաբեր ծաղիկների հավաքման ավանդույդին։

Բայթարբաղի բնակիչ Հասան Աթբաշը նշել է, որ  գարնան ավետաբեր ծաղիկները ծաղկելը տեսնելուց հասկացել է, որ արդեն մի նոր տարի է սկսվել։

Աթբաշը նշել է, որ գարնան ավետաբեր ծաղիկներ հավաքելը այստեղ ապրող ընտանիքների համար շատ գեղեցիկ ավանդույթ է։ Աքբաշը պատմել է, որ  այս ծաղիկների հավաքելը ընտանիքներում հաճելի ավանդույթ է։

«Այստեղի բնակիչները ամեն գարուն բարձրանում են լեռները և ծաղիկներ են հավաքում։ Ծաղիկների անուշաբույր հոտը մեզ կախարդում է։ Մենք ամեն տարի այս ամենը պարտադիր կերպով անում ենք։ Երեխաները իրենց հավաքած ծաղիկները նվիրում են ընտանիքի մեծերին»,-նշել է նա։

Այս  մասին տեղեկացնում է « dogubayazitgazetesi.com » կայքը։