Հիմա ժամանակն է Էրդողանին և իր ենթականերին հասկացնել, որ ԱՄՆ այլևս սիրախաղի մեջ չի մտնելու իր թշնամիների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմաստերը 2017թ․ դեկտեմբերին հայտարարեց, որ Թուրքիան հանդիսանում է այն երկու պետություն-հովանավորերից մեկը (Քաթարի հետ միասին), , որ տարված է «ծայրահեղ իսլամիստական գաղափարախոսությամբ»։ Թուրքական կառավարությունը ընդդիմացավ Մաքմաստերի հայտարարությունը՝ այն որակելով որպես «զարմանալի, անհիմն և անընդունելի»։ Սա վատ սկիզբ չէր։ Իր ելույթում Մաքմաստերը նշեց ահավոր սպառնալիքի մասին, որը կարող է ի հայտ գալ Էրդողանի անձով պայմանավորված։ Այս մասին գրում է Գրեգ Ռոմանը ամերիկյան The Hill-ում, փոխանցում է Regnum-ը։

Մաքմաստերի ելույթին հետևեց Թուրքիայի՝ սիրիական Աֆրին ներխուժումը։ Հաստատվել է, որ Անկարան խոչընդոտում է Իրանի դեմ ուղղված ԱՄՆ պատժամիջոցները։ Բայց չնայած դրան, ԱՄՆ շարունակում է հանդուրժել տարածաշրջանում Էրդողանի չարագործությունները։ Նյու Յորքի Դաշնային դատարանը թուրք բանկիրին դատապարտեց՝ մեղադրելով Իրանին՝ ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու գործում աջակցելու մեջ։

Այս ամենը խոսում է Թուրքիայի նախագահի կողմից աճող վտանգի մասին։ The New York Times-ի տվյալներով՝ չնայած Էրդողանի հասցեին մեղադրանքներ չհնչեցին, բայց եթադրելի է, որ նա հաստատել է Իրանի համար միլիարդավոր դոլարների լվացման համակարգը՝ սկսած 2012թ․։

 

Չնայած  մի շարք փորագետներ դեռ հույս ունեն, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները կարճ ժամանակահատվածով լարված կլինեն, և արդյունքում, ամեն ինչ կկայունանա։

Շատերը գտնում են, որ «Էրդողանի թշնամական դիկտատուրան» լցրել է բաժակը և չի կարող համաձայնեցվել ամերիկյան շահերի և արժեքների հետ։ Էրդողանի ավելի դաժան մեթոդները, հատկապես 2016թ․ հուլիսին հեղաշրջման չհաջողված փորձից հետո, չեն ընդունվում ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից։  2017թ․ դեկտեմբերին Էրդողանը արտահերթ հրաման արձակեց, որը փաստացի օրինակացնում է քաղաքականապես մոտիվացված ինքնադատաստանները։

ԱՄՆ-n Թուրքիայի հարցում որոշ սկզբունքներից պետք է ձեռնպահ մնար։  

Պետք չէ, որ ԱՄՆ լռի, երբ Էրդողանը օգտագործում է ցանկացած հնարավորություն ԱՄՆ քաղաքականությունը քննադատելու համար։   

ԱՄՆ պետք  է դեմ արտահայտվի Էրդողանի կողմից տարվող շարունակական ճնշումներին Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի քրդական փոքրամասնությունների հանդեպ։  Մասնավորապես, Վաշինգտոնը պետք է կոչ անի, որ ազատ արձակվեն Էրդողանի կողմից բանտարկված քուրդ քաղաքական ղեկավարները։

Վաշինգտոնը նաև պետք է հրավիրի քրդերի ներկայացուցիչներին Սպիտակ տանը, Պետդեպում և Պենտագոնում ռեզոնանսային բանակցություններ անցկացնելու համար։

Երկրորդը՝ Վաշինգտոնը պետք է հրաժարվի Թուրքիայի նկատմամբ  շահադիտական նպատակներով տարվող քաղաքականությունից։ 2017թ․ հունիսին ԱՄՆ միջազգային առևտրային հանձնաժողովը հրապարակեց  զեկույց, որի մեջ ասվում է, որ Թուրքիան ֆինանսավորում է պողպատե ամրանների վաճառքը ԱՄՆ։ Նմանատիպ զեկույց ստանալուց հետո սովորաբար ներդրվում է հակադեմպինգային պարտականություններ։ Բայց այս պահին դա չի արվել, բայց անհրաժեշտ է անել։

Թուրքիան պետք է ավելի լուրջ պատժամիջոցներ կրի ռուսական հակահրթիռային С-400-ներ ձեռք բերելու համար։ Այդ գնումը ակնհայտորեն հակասում է պատժամիջոցներին, որ դրվել են Ռուսաստանի դեմ, քան որ С-400 արտադրող ընկերությունը Պետդեպի սև ցուցակի մեջ է։

Մյուս կողմից Վաշինգտոնը չպետք է այլևս վստահի Անկարային։ Էրդողանի ռեժիմին չի կարելի տրամադրել գաղտնի ռազմական տեխնոլոգիաներ և հետախուզական տվյալներ։ ԱՄՆ պետք է Թուրքիային դուրս շպրտի 9 երկրների կոնսորցիումից, որ արտադրում են հաջորդ սենդի F-35 կործանիչներ։ Վտանգը, որ գաղտնի տեխնոլոգիաները կարող են ընկնել Մոսկվայի կամ Թեհրանի ձեռքը, շատ մեծ է։

ԱՄՆ պետք է դուրս հանի ներկայումս Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ավիաբազայում պահվող միջուկային զենքը։ Թուրքիայում այս միջուկային զենքի առկայությունը կարող է սխալ մեկնաբանվել։ Անկարայում կարող են մտածել, որ Վաշինգտոնը Թուրքիային դիտարկում է որպես վստահելի դաշնակից։  

Էրդողանը 2017թ․ Վաշինգտոն կատարած իր այցի ժամանակ հրամայել է, որ անվտանգության աշխատակիցները դաժանաբար ցրեն ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան առջև հավաքված խաղաղ ցուցարարներին։ Նմանատիպ մի սարսափելի դեպք էլ տեղի է ունեցել 2016թ․։

Վաշինգտոնը Էրդողանին պետք է հստակ հասկացնի, որ ԱՄՆ-ի օրենքների խախտումները և քաղաքացիների իրավունքների ոտնահարումը հանգեցնելու են անհապաղ պատժամիջոցների կիրառման՝ արգելելով Էրդողանին և իր լրտեսներին մուտք գործել ամերիկյան հող։

Տնտեսական և ռազմական հզորությունը Թուրքիային դարձնում է ոչ միայն ցանկալի դաշնակից, այլև հզոր թշնամի։ Հիմա ժամանակն է Էրդողանին և իր ենթականերին հասկացնել, որ ԱՄՆ այլևս սիրախաղի մեջ չի մտնելու իր թշնամիների հետ։  

 

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2387422.html