ԿԻԼԻԿԻԱ- Ադըյամանի կանայք  շնորհավորել են Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը։ Նրանք «PİRHA» լրատվական գործակալության հետ զրույցի ժամանակ նշել են, որ Ալևի (Արևի) կանայք նույնպես բավականաչափ ազատ չեն։ Կանայք հասարակության  ամեն ոլորտում ենթարկվում են բռնությունների և տարբեր ոտնձգությունների։ Մենք բոլորս միասին պետք է պայքարենք։

Թուրքիայում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում ու անցկացվում, այս կերպ  պատրատվում են Մարտի 8-ին՝ Կանաց միջազգային օրվան։ Չնայած ճնշումներով լի քաղաքականությանը և տարբեր հարձակումներին, այնուամենայնիվ կանայք պատրաստվում են նշել Մարտի 8-ը։  

Կանաց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ, «PİRHA» լրատվական գործակալությունը   զրուցել է Ադըյամանում ապրող կանանց հետ։

«Փիր Սուլթան Աբդալ» մշակութային միության  (PSAKD) Ադըյամանի մասնաճյուղի անդամ Դիլեք Զեյթինը շնորհավորել է բոլոր կանանց Մարտի 8-ը։

«Կանաց դերը այնքան նշանակալից է, որ այն 1 օրվա մեջ անհնար է տեղավորել։ Դարեր շարունակ կանայք ենթարկվել են տարբեր բռնությունների, զրապարտությունների և հենց այս ամենի պատճառով մենք ամեն օր բռնաբարությունների և բռնությունների մասին լուրեր ենք ստանում։ Ցավոք, մեղավորները անպատիժ են մնում։  Չնայաց այս ամենին, մենք կյանքի ամեն ոլորտում կշարունակենք մեր գործունեությունը»,- նշել է նա։

«Փիր Սուլթան Աբդալ» մշակութային միության  (PSAKD) Ադըյամանի մասնաճյուղի Կանանց հանձանժողովի անդամ Գյոքչե Թանրըվերդին նշել է, որ  կանայք գրեթե ամենուր ենթարկվում են տարբեր ճնշումների և բռնությունների։

«Ալևի հասարակաության մեջ ինչքան էլ տղամարդկանց վերբերմունքը տարբերվում է, միևնույնն է մենք տեսնում ենք, որ ալևի կանայք բավականաչափ ազատ չեն: Մենք բոլորս միասին պետք է պայքարենք։ Նախ և առաջ այդ պայքարը պետք է սկսենք մեր ընտանիքերում։ Մենք նախ մեր ըտանիքներում պետք է ազատ  լինենք, այնուհետև այն կտարածվի ամբողջ հասարակության վրա»,- ընդգծել է նա։

Այշեգյուլ Յուջեթաշը մեկն է այն ուսուցիչնեչից, ով  «Օրենքի մասին հրամանագրերի» պատճառով ազատվել է աշխատանքից։ Ներկայումս նա ծաղիկներ է աճեցնում , այդ կերպ վաստակում  իր ապրուստի միջոցը։

«Ցավոք, մեր երկրում տոնական տրամադրություն չէ, այն ավելի շատ համարում են տղամարդկանց և պետության դեմ պայքարի օր։ Ոստիկանությունը ամենուր բռնություններ է կիրառում կանանց նկատմաբ ։  Չորլույի և Անկարայի դեպքերը այս ամենի վառ օրինակներն են։ Տեղի ունեցած դեպքերը ցույց են տալիս, թե պետությունն ու տղամարդիկ ինչ մոտեցում ունեն կանանց նկատմամբ։ Մենք՝ Ադըյամանում բնակվող կանայք,  Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, ցանակնում են տոնել այնպես, ինչպես միշտ էինք տոնում։ Ցանկանում ենք վայրկյան առաջ ազատվել այս արտակարգ դրությունից և Մարտի 8-ը նշել այնպես, ինչպես առաջներում էինք նշում»,- նշել է Այշեգյուլ Յուջեթաշը ։

9 երեխայի մայր Զեյնեփ Էրգյուն  զրույցի ընտացքում նույնպես նշել է, որ համարյա բոլոր կանայք ենթարկվում են բռնությունների։

«Օր չկա, որ տղամարդը  չծեծի կնոջը։ Նաև լում ենք որ 70, 80 տարեկան մարդիկ շահագործում են երեխաներին։ Եթե կանայք չմիավորվեն ու բոլոր այս բռնությունների դեմ չպայքարեն, ապա այս բռնությունները կշարունակվեն։ Եթե ցանկանում ենք, որ բոլոր այս բռնություններին վերջ դրվի, ապա պետք է պայքարենք այս ամենի դեմ։ Մահացած բոլոր կանայք մեր մայրերն են, շահագործվող բոլոր երեխանները՝ մեր երեխանները։ Մենք գյուղում ենք ծնվել և այստեղ էլ ապրում ենք։ Հիմա կանանց մեծ մասը  բարձրագույն կրթություն է ստանում։ Նրանք պետք է առաջնորդեն մեր պայքարը։ Պետք է մինչև վերջ պաշտպանենք կանանց պայքարը»,- նշել է նա։