Թուրքիան խուսափում է Սայկս-Պիկոյի՝ Մերձավոր Արևելքը բաժանելու նոր պայմանագրից

Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածը՝ կապված Մերձավոր Արևելքի զարգացումների և Արևմուտքի պլանների հետ։

«Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով «մի խումբ ֆրանսիացի լրագրողներից» ստացած տեղեկատվությանը, որոնք ինչ-որ ձևով հաջողացրել են տեսնել Մեծ Բրիտանիայի դեսպանի գրությունները, հաղորդագրություն տարածեցին, որ 2018թ․ հունվարի 11-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի փակ հանդիպումը։

Ֆրանսիայում և Լիբիայում Թուրքիայի նախկին հյուպատոս Ուլուկ Օզուլկերի գնահատականներով՝ «քննարկվել է Մերձավոր Արևելքի քարտեզի վերաձևման նախագիծը, ինչպես նաև Սիրիայի բաժանումն ազդեցության գոտիների»։ Նախատեսվում էր այդ հանդիպմանը հրավիրել նաև Եգիպտոսի, Գերմանիայի և Թուրքիայի ներկայացուցիչներին։

Բայց, ինչպես պարզվում է, Բեռլինը չի պատասխանել, Կահիրեին և Անկարային արդյունքում որոշել են չհրավիրել։

Թուրքական փորձագետների կարծիքով, Թուրքիայի ներկայացուցիչներին որոշել են չներգրավել «քրդերի հետ կոնֆլիկտի պատճառով, ինչը կարող էր բացասաբար ազդել վաշինգտոնյան հանդիպման արդյուքների վրա»։

Իսկ ի՞նչ արդյունքների մասին է խոսքը։
Ըստ թուրքական Sözcü թերթի՝ այն հետևյալ տեսքն ունի։ Կանխել տարածաշրջանում Իրանի դիրքերի ամրապնդումը։ Երկրորդը։ Միտումնավոր խոչընդոտել Սիրիայի հակամարտության կարգավոման ուղղությամբ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հաջող փորձերը Աստանայի և Սոչիի բանակցությունների շրջանակում, թույլ չտալ դրանց ժնևյան ընդլայնված փուլ տեղեափոխման գործընթացը։ Երրորդ։ Անկարային առաջարկել Մերձավոր Արևելքի քարտեզի վերաձևման նախագիծ և Սիրիան բաժանել ազդեցության գոտիների։ Հետո արդեն ԱՄՆ ներկայացուցչի հայտարարության հղումով՝ ընդգծվում է Մերձավոր Արևելք փոքր հզորությամբ միջուկային զենքի մատակարարման հնարավորության մասին, որոնք տարածաշրջանային հակամարտությունների ժամանակ կարող են կիրառվել։   

Ակտուալ է դառնում Իրանի և Իսրայելի միջև հնարավոր ռազմական բախումը, կանխատեսվում է Թուրքիայի և քրդերի միջև հարաբերությունների լարումը։

Անկեղծ ասած, նմանատիպ սենսացիոն և նույնիսկ սկանդալային հայտարարություններ ժամանակ առ ժամանակ հայտնվում են մերձավորարևելյան լրատվամիջոցներում, բայց դրանց հանդեպ վերաբերմունքը միշտ քննադատական է։  

Այժմ ամեն ինչ այլ տեսք ունի։ Պարզվում է՝ Լոնդոնի, Փարիզի, Էր Ռիյադի և Ամմանի հանդիպման ձևաչափը սկսում է ստանալ կայուն բնույթ։ Վաշինգտոնի հունվարի 11-ի հանդիպումից հետո հունվարի 23-ին Փարիզում տեղի է ունեցել հանդիպում։ Այդ արդյունքներով՝ Reuters-ը և լիբիանանյան Mayadeen-ը հրապարակել են «ոչ պաշտոնական ցուցակ», որը պարունակում էր քաղաքական նախագիծ՝ մշակված Հորդանանի, Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից, որը հանձնվել էր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրային։ Այնտեղ նշվում է Սիրիայում և դրա սահմաններից դուրս ՄԱԿ-ի վերահսկողությամբ ընտրությունների անցկացման և սիրիական Սահմանադրության մեջ լուրջ փոփոխությունների մասին։ Նրանք նախատեսում են Սիրիայի նախագահին երկրի քաղաքական համակարգի ապակենտրոնացման միջոցով զրկել իշխանությունից և ստեղծել երկու խորհրդարան։  

Ֆրանսիական կաթոլիկ La Croix թերթը գրում է, որ ամեն ինչ տանում է նրան՝ վաղ թե ուշ ամերիկացիները ստիպված են լինելու լքել Սիրիան, որտեղ նրանք «անհարմար աշխարհաքաղաքական իրավիճակում են գտնվում՝ տեղի քրդերին ունենալով որպես միակ ու փխրուն դաշնակից»։

Եվ որպեսզի իր համար կանխի իրադարձությունների այդպիսի անցանկալի  ելքը, Վաշինգտոնի համար կարևոր է «վերափոխել սիրիական ճգնաժամը մասշտաբային տարածաշրջանային կոնֆլիկտի Իրանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև երկու կողմնակի խաղացողների՝ Իսրայելի և Քաթարի հետ»։ Քանի որ «Ռուսաստանի և Իրանի դաշնակցությունը Սիրիայի սահմաններից դուրս է գալիս և ուղղված է տարածաշրջանում ամերիկյան ազդեցության նվազմամբ»։ ԱՄՆ-ի համար իրավիճակը բարդանում է նաև այն բանի հետ կապված, որ «իրաքյան ընտրություններից հետո կառավարությունը, որը ձևավորվելու է ընտրությունների արդյունքներով, ամբողջությամբ իրավասու է պահանջել ամերիկյան զորքերի հեռացումը»։

Իսկ Թուրքիա՞ն։ Օզուլկերի կարծիքով՝ «քրդական գործոնի միջոցով Անկարայի վրա ճնշում կգործադրվի, որպեսզի ընտրության առաջ կանգնեցնեն՝ հաշվի անելով Ռուսաստանի հետ «սերտ հարաբերությունները» և Աստանայում նրա դերակատարությունը»։ Հենց այսպիսի սցենար է մշակում ԱՄՆՊպետդեպարտամենտը՝ փորձելով Թուրքիայի հետ իր հարաբերությունների ակտիվացման միջոցով համոզել վերջինիս Եփրատի արևմուտքի տարածքների հարցով հասնել համաձայնության։

Իր հերթին, Անկարան, գրում է Sözcü-ն, Արևմուտքի գործողությունները որակում է  որպես «Սայս-Պիկոյի մակարդակի ինչ-որ գաղտնի պայմանագիր, որը Առաջին Համաշխարհային պատերազմից հետո տապալեց Օսմանյան Կայսրությունը»։ Պարբերականի կարծիքով՝ «գործող դեմքերը փոխվում են, բայց չությունը, ատելությունը, բաժանման ծարավը, որը դարավոր արմատներ ունի․․․ Կարևոր է դա հասցնել մինչև մեր ղեկավարող շրջանակներ․․․ »։

Ամեն դեպքում հնարավոր է Արևմուտքի «տաք գլուխները սառչեն» Վլադիմիր Պուտինի հայտարարությունից, որում նա հայտնեց Ռուսաստանի նոր ռազմավարական զենքի, այդ թվում միջուկային, որը հեշտությամբ կարող է հաղթահարել ամերիկյան հակահրթիռային համակարգերը։ Այնպես որ, սպասենք, թե ինչպես կազդի Մերձավոր Արևելքում Արևմուտքի պլանների վրա Ռուսաստանի ազդակը։

 

Աղբյուրը՝  https://regnum.ru/news/polit/2387123.html