Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացրած հանցագործությունները քննելու համար Փարիզում ստեղծվել է Միջազգային տրիբունալ ։
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Տարբեր երկրներից յոթ դատավորներ կգլխավորեն միջազգային իրավական կազմակերպությունների ղեկավարած դատարանը: Տասնյակ մարդիկ վկայություններ են տվել ընդդեմ Թուրքիայի կառավարության։ Թուրքիայի կառավարությունը նույնպես հրավիրվել է դատարան։
Դատարանը, որը ստեղծվել է Թուրքիայի Հանրապետության և պատգամավորների իրականացրած հանցագործությունները քննելու նպատակով, հավաքվելու է մարտի 15-ին և 16-ին։ Դատարանը ստեղծվել է Ժողովրդավարական դատավորների միջազգային ասոցիացիայի, Ժողովրդավարության և մարդու իրավունքների դատավորների եվրոպական ասոցիացիայի, Բրյուսելի քրդական ինստիտուտի նախաձեռնությամբ։ Դատավորները ընտրվել են Միջազգային տրիբունալ կողմից: 7 հոգանոց դատական հանձնաժողովը ղեկավարելու է ֆրնասացի դատավոր Ֆիլիպ Տեխերը։
Տեխերը 1987-2008թթ. եղել է ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի անդամ, միևնույն ժամանակ նա աշխատում է մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայում։ տեխերը նաև մշտական ժողովրդավարական տրիբունալի (Tibunal permanent des peuple-TPP) անդամ է։
Խղճի դատարան
Մշտական ժողովրդավարական դատարանը լինելով խղճի դատարան, առաջին անգամ ստեղծվել է 1979թ հունիսի 24-ին ։ Վիետնամում ամերիկյան հանցագործությունների հետաքննման համար ստեղծված Ռուսսել դատարանը օրինակ ծառայեց հետագայի համար։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը հիմնված է տարբեր միջազգային կառույցների կողմից մարդկանց իրավունքների վերաբերյալ ընդունված հայտարարությունների վրա:
Մինչ օրս չի ստեղծվել ոչ ազգային, ոչ էլ միջազգային մի դատական մեխանիզմ, որտեղ արդարացի կերպով կքննվեն Թուրքիայում տեղի ունեցած հանցագործությունները ։
Մշտական Ժողովրդական տրիբունալը կամ միջազգային տրիբունալը, հանցագործությունները կքննի հիմք ընդունելով Թուրքիայի վերաբերյալ մի շարք միջազգային զեկույցները, վկայությունները, ինչպես նաև Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանների կայացրած որոշումները։ Կքնվվեն Շըրնաք և Ջիզրե նահանգներում խաղաղ բնակչության դեմ ուղղված կանխամտածված հարձակումները։ Այս ձևաչափով ուսումնասիրվելու է անցյալում և ներկայումս իրականացված կոտորածները։ Աղբյուրները փաստում են, որ Սուր, Ջիզրե և Շըրնաք քաղաքներում տեղի ունեցած հանցագործությունների ժամանակ խաղաղ բնակիչների դեմ օգտագործվել է ինքնաթիռներ, տանկեր և հրետանի։
2013թ հունվարի 3-ին Սաքինե Ջանսըզը, Ֆիդան Դողանը և Լեյլա Շալլեմեզը մահացել են երեք փամփուշտներից։ Գործի վերաբերյալ պատրաստված փաստաթղթերում նշվել էր թուրքական հետախուզության դերը, սակայն միակ կասկածյալը, բանտում գտնվող Օմեր Գյունեի կասկածելի մահվան պատճառով այս գործը փակվեց։ 2-րդ բաժնում «պետական հանցագործություններ» անվան տակ կքննվի պետության ուղղակի կամ անուղղակի պատասխանատվությունը:
Դիմումները կներկայացվեն դատավորներին։ Դատական լումները կանցկացվեն Փարիզի Աշխատանքային բորսայում։ Դատարանին աջակցում է մոտ 40 միջազգային հաստատություն և 300 անձ: Բերթրանդ Ռուսսել հիմնադրամը, բրազիական, ռուանդական և աշխարհի բոլոր ծայրերից տարբեր կառույցներ աջակցում են այս դատարանին։ Նոեմ Չոմսսկին, Դեբի Բուքչինը, Մարգարետ Օուենը եւ Դեյվիդ Գրաբերը և մի շարք այլ հայնտի մարդիկ նույնպես իրենց աջակցությունն են ցուցաբերել։
Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը նույնպես այն մարդկանց ցուցակում է, որվքեր պետք է հետաքննվեն։ Պետական պաշտոնյաների թվում են նաև հետախուզության ղեկավարը և բանակի հրամանատարները։ Թուրքական կառավարության մեղադրանքներին պատասխանելու համար ուղարկվել է համապատասխան հրավերք։ Մեղադրական եզրակացություն է պատրաստվել և ուղարկվել կողմերին։ Մեղադրական եզրակացությունը բաղկացած է մոտ 100 էջից:
Մարդու իրավունքների մշտական դատարանը նախկինում դատապարտել է Լատինական Ամերիկայի բազմազգ ընկերությունների կողմից մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, Ալժիրում մարդու իրավունքների խախտումների և Եվրոպայում ապաստան ստանալու իրավունքի խախտումները:
Ռասելի դատարանը հիմնադրվել է 52 տարի առաջ՝ Վիետնամում,հիմնադիրներն են Բերտրան Ռասելը եւ Ժան-Պոլ Սարտերը։ Այս դատարանները 1966 թ. Վիետնամի պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգների վարած քաղաքականության պատասխանն է։
Ռասելը դատարանի ստեղծման պատճառը ներկայացնում էր հետևյալ կերպ․ «Եթե պայմանագրերի մեջ որոշ գործողություններ և խախատումներ ներկայացվում է որպես հանցագործություն, ապա դա հանցագործություն է, կապ չունի այն իրականացվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի կամ էլ մեկ այլ պետության կողմից»։
Այս մասին տեղեկացնում է « firatnews.com » լրատվական գործակալությունը։