Թուրքիայի կողմից  քրդերի դեմ իրականացրած հանցագործությունները քննելու համար Փարիզում ստեղծվել է Միջազգային տրիբունալ ։

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Տարբեր երկրներից յոթ դատավորներ կգլխավորեն միջազգային իրավական  կազմակերպությունների ղեկավարած դատարանը: Տասնյակ մարդիկ վկայություններ են տվել ընդդեմ Թուրքիայի կառավարության։ Թուրքիայի կառավարությունը նույնպես հրավիրվել է դատարան։  

Դատարանը, որը ստեղծվել է Թուրքիայի Հանրապետության և պատգամավորների իրականացրած  հանցագործությունները քննելու նպատակով, հավաքվելու է մարտի 15-ին և 16-ին։ Դատարանը ստեղծվել է Ժողովրդավարական դատավորների միջազգային ասոցիացիայի, Ժողովրդավարության և  մարդու իրավունքների դատավորների եվրոպական ասոցիացիայի,  Բրյուսելի քրդական ինստիտուտի նախաձեռնությամբ։ Դատավորները ընտրվել են Միջազգային տրիբունալ կողմից: 7 հոգանոց դատական հանձնաժողովը ղեկավարելու է ֆրնասացի դատավոր Ֆիլիպ Տեխերը։

Տեխերը 1987-2008թթ. եղել է ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և  մշակութային իրավունքների կոմիտեի անդամ, միևնույն ժամանակ նա աշխատում է  մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայում։ տեխերը նաև մշտական ժողովրդավարական տրիբունալի (Tibunal permanent des peuple-TPP) անդամ է։

Խղճի դատարան  

Մշտական ժողովրդավարական դատարանը լինելով խղճի դատարան, առաջին անգամ ստեղծվել է 1979թ հունիսի 24-ին ։  Վիետնամում ամերիկյան հանցագործությունների հետաքննման համար ստեղծված Ռուսսել դատարանը օրինակ ծառայեց հետագայի համար։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը հիմնված է տարբեր միջազգային կառույցների կողմից մարդկանց իրավունքների վերաբերյալ ընդունված հայտարարությունների վրա:

Մինչ օրս չի ստեղծվել ոչ ազգային, ոչ էլ միջազգային  մի դատական մեխանիզմ, որտեղ արդարացի կերպով կքննվեն Թուրքիայում  տեղի ունեցած հանցագործությունները ։

Մշտական Ժողովրդական տրիբունալը կամ միջազգային տրիբունալը,  հանցագործությունները կքննի հիմք ընդունելով Թուրքիայի վերաբերյալ մի շարք միջազգային զեկույցները, վկայությունները, ինչպես նաև Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանների կայացրած որոշումները։ Կքնվվեն Շըրնաք և Ջիզրե նահանգներում խաղաղ բնակչության դեմ  ուղղված կանխամտածված հարձակումները։ Այս ձևաչափով ուսումնասիրվելու է անցյալում և ներկայումս իրականացված կոտորածները։ Աղբյուրները փաստում են, որ Սուր, Ջիզրե և Շըրնաք քաղաքներում տեղի ունեցած հանցագործությունների ժամանակ խաղաղ բնակիչների դեմ օգտագործվել է  ինքնաթիռներ, տանկեր և հրետանի։

2013թ հունվարի 3-ին Սաքինե Ջանսըզը, Ֆիդան Դողանը և Լեյլա Շալլեմեզը  մահացել են երեք փամփուշտներից։ Գործի վերաբերյալ պատրաստված փաստաթղթերում նշվել էր թուրքական հետախուզության դերը, սակայն միակ կասկածյալը, բանտում գտնվող Օմեր Գյունեի կասկածելի մահվան պատճառով այս գործը փակվեց։ 2-րդ բաժնում «պետական հանցագործություններ» անվան տակ կքննվի   պետության ուղղակի կամ անուղղակի պատասխանատվությունը:

Դիմումները կներկայացվեն դատավորներին։ Դատական լումները կանցկացվեն Փարիզի  Աշխատանքային բորսայում։ Դատարանին աջակցում է մոտ 40 միջազգային հաստատություն և  300 անձ: Բերթրանդ Ռուսսել հիմնադրամը, բրազիական, ռուանդական և աշխարհի բոլոր ծայրերից տարբեր կառույցներ աջակցում են այս դատարանին։ Նոեմ Չոմսսկին, Դեբի Բուքչինը, Մարգարետ Օուենը եւ Դեյվիդ Գրաբերը և մի շարք այլ հայնտի մարդիկ նույնպես իրենց աջակցությունն են ցուցաբերել։

Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը նույնպես այն մարդկանց ցուցակում է, որվքեր պետք է հետաքննվեն։ Պետական պաշտոնյաների թվում են նաև հետախուզության ղեկավարը և բանակի հրամանատարները։ Թուրքական կառավարության  մեղադրանքներին պատասխանելու համար ուղարկվել է համապատասխան հրավերք։ Մեղադրական եզրակացություն է պատրաստվել և ուղարկվել կողմերին։ Մեղադրական եզրակացությունը բաղկացած է մոտ 100 էջից:

Մարդու իրավունքների մշտական դատարանը նախկինում դատապարտել է Լատինական Ամերիկայի բազմազգ ընկերությունների  կողմից մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, Ալժիրում մարդու իրավունքների խախտումների և Եվրոպայում ապաստան ստանալու իրավունքի խախտումները:

Ռասելի դատարանը հիմնադրվել է 52 տարի առաջ՝ Վիետնամում,հիմնադիրներն են Բերտրան Ռասելը եւ Ժան-Պոլ Սարտերը։ Այս դատարանները    1966 թ. Վիետնամի պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգների վարած քաղաքականության պատասխանն է։

Ռասելը դատարանի ստեղծման պատճառը ներկայացնում էր հետևյալ կերպ․  «Եթե պայմանագրերի մեջ որոշ գործողություններ և խախատումներ ներկայացվում է  որպես հանցագործություն, ապա դա հանցագործություն է, կապ չունի այն իրականացվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի կամ էլ մեկ այլ պետության կողմից»։

Այս մասին տեղեկացնում է  « firatnews.com » լրատվական գործակալությունը։