ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Ֆաշիստական-իսլամիստական, թրքամետ, Էրգենեքոնական թրքական վարչակարգի “ձիթենու ճյուղ” անվանելով, բայց իր համար ոչ մի սպառնալիք չներկայացնող, փոքրիկ մի քաղաքի չափերը ունեցող Աֆրինի վրա հարձակվելով լոռամրգի փայտով, ԱՄՆ-ը, Ռուսիան, Եւրոպական Պետությունները, Սիրիան և Իրանը՝ բոլորը միասին լռելով կամ չտեսնելու տալով, հաստատում եւ աջակցություն են ցուցադրում: Քանի որ ապիկար գեներալներից բաղկացած NATO-ի այս երկրորդ մեծ բանակը ակնհայտ է, որ նույնիսկ իր սահմանից մի թիզ անգամ  չի կարող առաջ գնալ՝  եթե չեն ցանկանում մեծ տերությունները:
Ֆաշիստական-իսլամիստ, թրքամետ, Էրգենեքոնական  թրքական վարչակարգի այս հարձակման վայրում ձիթապտուղը սուրբ է, իսկ լորամրգի փայտը՝ ծեծ ճաշակողը գիտի: Աֆրինի ժողովուրդը ձիթենու ճյուղը սրբացնելով՝ թրքական ֆաշիստական բանակին պետք է ցույց տա լորամրգի փայտը:
Իրական խնդիրը այն է, թե ինչու են բոլոր շահագրգիռ  շրջանակները աջակցում ֆաշիստական-շովինիստական ուժին: Կարծում ենք, հնարավոր է, ԱՄՆ-ը “Մեծ Միջինարևելքի Ծրագիրը” իրագործելու համար Թուրքիային ստիպում է նահանջել սոցիալ-տնտեսական ոլորտում, խանգարելու համար նրա զարգացմանը, իսկ Սիրիան, Ռուսիան, Եւրամիութիւնն ու Իրանը շահագրգիռ են կանխելու համար Քրդական շարժումն ու դիմադրության ավելի ուժեղացումը: Բոլոր այդ ուժերը կցանկանան Թուրքիայի ձերքով շարունակական դարցնել անկայունութիւնը Սիրիայում:
“Ձիթենու ճյուղի” խորհրդանիշը ճանաչող աշխարհի Խաղաղասեր մարդիկ պետք չե հանդիսատեսի դերում մնան, և թողնեն որ դա թուրք  գաղութարար ռազմատենչության կողմից արյան, օգուբացման և բարբարոսության խորհրդանիշ դառնա: Եթե այս Ֆաշիստական-իսլամիստական, թրքամետ,Էրգենեքոնական թրքական վարչակարգի կողոպտիչ թիմի կողմից ղեկավարված և նրանց ապիկար գեներալների բանակը Աֆրինի դեմ հաղթանակ տանի՝ դա ոչ միայն լինելու է Աֆրինի,  ոչ միայն ժողովրդավարության պարտությունը, այլև լինելու է կանանց, երեխաների, բնության, հայերին պատկանող պատմական հուշարցանների, Արևելքի մշակույթի զարթոնքի պարտությունը: Կորցնողները լինելու են տեղացի ժողովուրդները, իսկ հաղթողը լինելու է աշխարհի Իմպերիալ ուժերը: Այդ ժամանակ բոլորը իրենց վզակոթին զգալու են գորշ գայլերի ոռնոցները:
Բոլոր այս դեպքերի վերջնական արդյունքը կլինի Արեւմտեան Հայաստանի հետ միասին Քրդստանի անկախությունը: