Հայկական «Ակօս» թերթը, որի խմբագիր Հրանտ Դինքը 2007-ին սպանվեց խմբագրության առջև, հաղորդեց, որ թուրքական կառավարությունը ազգային փոքրամասնություններին գաղտնի ձևով կոդավորել է ռեգիստրներում։

Միայն Թուրքիայում է, որ քաղաքացու ինքնությունը ազգային անվտանգության հարց է։ Դրա համար էլ մինչ օրս բնակչության գրանցումները Անկարայում փակ էին։ Գրանցամտյաններում առկա մանրամասները պետական գաղտնիք են համարվում։ Ըստ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի՝ «յուրաքանչյուր ոք, ով թուրքական պետության քաղաքացի է», «թուրք է»։

Թերթը գրում է, որ թուրքերն ունեն մաքուր էթնիկ ծագում, հենց այդ պատճառով էր, որ Նացիստները գովաբանում էին Աթաթուրքի հանրապետությունը, նրանց թերթերը սգում էին Աթաթուրքի մահը՝ թերթերի գլխավոր էջը սև եզրագծելով։

Այս ամենից հետո, ինչպես Հիտլերն է ասել տարբեր թերթերին տված հարցազրույցների ժամանակ և իր գեներալներին նախքան Լեհաստան ներխուժելը, «ո՞վ է հիմա հիշում հայերին» արտահայտությունը։  Աթաթուրքն ասես ժառանգել էր առանց հայերի Թուրքիան, նույն կերպ ինչպես Հիտլերն էր ներկայացնում իր հետևորդներին «առանց հրեաների Եվրոպա» գաղաղափարը։ Թուրքիայի կառավարությունն այսօր ժխտում է 1915թ․ Հայոց ցեղասպանությունը, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր և խլեց ավելի քան 1,5 մլն հայերի կյանք։ Գրեթե ողջ հայ համայնքը ոչնչացվեց։

Թուրքերի զարմացած արձագանքը բնակչության ռեգիստրների էլեկտրոնային ծագումնաբանական տվյալների հանկարծակի բացման առնչությամբ այնքան բուռն էր, որ համակարգը ժամեր անց տապալվեց։ Ավելին, պարզվեց, որ շատ թուրքեր իրականում հայ են կամ կիսով չափ հայ, կամ նույնիսկ կիսով չափ հույն կամ հրեա են։

Եվ Արևմտյան Հայաստանի տարածքներում՝ Էրզրումում, Վանում, ինչպես նաև Ստամբուլում և Սիրիայի կործանիչ ճանապարհներին, ասես, գերեզմաններից դուրս եկան հնագույն հոգիները՝ հաստատելու իրենց ներկայությունը Թուրքիայի պատմության մեջ։ Ռեգիստրացիան ցույց տվեց, որ շատերի հարազետները դեռ ողջ են։

Մինչ օրս՝ ամենաքիչը երկու տասնամյակ, գոնե մինչ Սուլթան Էրդողանի հետհեղաշրջումային ավտորիտարիզմը, հազարավոր թուրքեր ազատորեն խոսում էին, իհարկե, ներքին կարգով, իրենց նախնիների մասին։ Նրանք գիտեին, որ մասսայական բնաջնջումը և բռնաբարությունները շատ քրիստոնյա ընտանիքներին ստիպեցին ընդունել իսլամ, իսկ տասնյակ հազարավոր երիտասարդ հայ աղջիկներ ամուսնացան թուրք կամ քուրդ տղամարդկանց հետ։ Նրանց երեխաները մեծացան որպես մուսուլմաններ և իրենց ճանաչեցին որպես թուրք, բայց հիմնականում գիտեին, որ իրենք կիսով չափ հայ են։ Տասնյակ հազարավոր հայ որբեր մտան մուսուլմանական դպրոցներ, նրանց ստիպեցին խոսել թուրքերեն և փոխել իրենց անունները։ Ամենամեծ դպրոցը Բեյրութում էր։ Այն բացվել էր թուրք հայտնի ֆեմինիստի կողմից, ով գրել է իր փորձառության մասին և ավելի ուշ մահացել Ամերիկայում։

Հայկական սփյուռքը՝ մոտ 11 մլն հայեր ապրում են Թուրքիայից և Հայաստանից դուրս, և ովքեր հետևում են 1915թ․ ցեղասպանությունից վերապրած իրենց նախնիներին, առաջինն  էին, որ հասկացան այս գենետիկական բազաների բացման կարևորությունը՝ նշելով, որ տվյալները հասնում են մինչև 1800-ականներ։

Հետաքրքիր է, որ մոտ 4 միլիոն թուրք 48 ժամվա ընթացքում փորձել են պարզել իրենց անցյալը, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ համակարգը տապալվել է։ Հայ ժողովրդագիր Ջորջ Աղջայանի տվյալներով՝ կայքի վերաբացումից հետո 8 մլն թուրք  ցանկացել են պարզել իրենց ծագումնաբանությունը։ Դա կազմում է թուրք ազգաբնակչության 10 տոկոսը։

Փաստաթղթերը անորոշ են և ոչ ամբողջական։ Կան օրինակներ, երբ հայտնի է տվյալ մարդու հայկական արմատների մասին, բայց տվյալների բազայում նշվում են որպես մուսուլման՝ առանց նշելու նրանց ծագումը։

1915թ․ դավանափոխ արված և մուսուլմանի անուն ստացած մարդկանց, քրիստոնյա ծնողների անունները նույնպես երևում են։   

Միշտ էլ կլինեն  անհամապատասխանություններ և մեզ անհայտ մանրամասներ: Օսմանյան շատ ռեգիստրներ չեն տվել ծննդյան ճշգրիտ տվյալներ․ թուրք պաշտոնյաները կարող էին գնալ գյուղեր ամիսը մեկ անգամ և հեշտությամբ ցուցակագրել նոր ծնվածներին։ Լիբանանում և Սիրիայում, օրինակ, դեռևս կան տարեցներ, ովքեր ունեն նույն ծննդյան օրը։

Ուրեմն, ինչո՞ւ է  Թուրքիան հիմա բացահայտում այս փաստաթղթերը։ Էրդողանը մի անգամ բողոքել է, որ թուրքերը «մեղադրվում են, որ հրեա են, հայ են և հույն են»։  Թայֆուն Աթայը, թուրքական Cumhuriyet օրաթերթի սյունակագիրը, գրել է․ «Ինձ ընկերաբար խորհուրդ տվեցին չընդունել, որ վրացի եմ։ Դա ամենաակնհայտ ճնշման ձևն էր։ Ինչ են անելու նրանք, ովքեր իմանան իրենց հայկական ակունքների կամ դավանափոխված լինելու մասին։ Միայն մտածեք։ Մտածում ես, որ կարմրարյուն թուրք ես, բայց պարզվում է՝ զտարյուն հայ ես։ Պատկերացրե՛ք հասարակության արձագանքը»։

Լրագրող Սերդար Կորուսուն Al-Monitor-ին ասել է․ «Եթե նրանք սա անեին տարիներ առաջ, դավադրական տեսությունները չէին լինի այդքան սաստիկ, որքան այսօր են, երբ պետությունը իրեն դրսևորում է այնպես, ասես մենք գոյության պայքար ենք մղում։ Ահա թե ինչպես է Թուրքիան վերականգնում հանուն անկախության մղվող ոգին»՝ ներշնչելու հայրենասիրութուն և պրոկառավարական մտածողություն։

2013-ին, հայկական «Ակօս»՝ թերթը, որի խմբագիր Հրանտ Դինքը 2007թ․ սպանվեց  խմբագրության առջև, հաղորդեց, որ թուրքական կառավարությունը ազգային փոքրամասնություններին գաղտնի ձևով կոդավորել է ռեգիստրներում՝ փաստաթղթերում հույները՝ 1-ն էին, հայերը՝ 2-ը, հրեաները՝ 3-ը։

Կորուսուն հիշում է Թուրքիայի Պատմական Հասարակության տնօրենին, ով բացարձակորեն սպառնացել է ազգային փոքրամասնություններին․ «Ինձ մի՛  բարկացրեք։ Ես դավանփոխների ցուցակն ունեմ և կարող եմ բացահայտել նրանց հասցեներն ու տները»։ Այս բառերը, մի մարդու կողմից էին հնչում, ով ավելի ուշ դարձավ Ազգայնական Շարժում կուսակցության քաղաքական գործիչ, սպառնալիք էին՝ ուղղված թուրք գործիչներին»։  

Հայկո Բաղդադը՝ ծագումով հայ սյունակագիրը, Al-Monitor-ին ասաց․ «1915թ․ ցեղասպանության ընթացքում մասսայական դավանափոխություններին զուգահեռ, հազարավոր երեխաներ են աքսորվել։ Նրանք, ովքեր կարողացան հասնել արտասահմանցի միսինոներներին, ուղարկվեցին արտասահման։ Որոշները առևանգվեցին ավազակային խմբերի կողմից, հանձնվեցին հարեմներին կամ բանվորության։ Հասարակությունը դեռ պատրաստ չէ հաշտվել այս իրականության հետ։ Պատկերացրեք, որ մարդը, ով եղել է այս երկրի կրոնական հարցերով տնօրեն (Լութֆի Դողան), եղել է Հայոց Պատրարքի եղբայրը (Սինոզկ Կալուստյան)»։

«Կալուստյանը, ով Բեյրութից 1961-ին վերադարձել է Թուրքիա,  հիշատակվում է որպես Թուրքիայի Հայոց Թեմի վանական, և մարդ, ով ծառայության մեջ է եղել ամենադժվարին ժամանակներում՝ 1915թ-ից հետո։ Ցեղասպանության ժամանակ նրա մայրը երեխաներին այլ երկիր է ուղարկել և իսլամ է ընդունել։ Ավելի ուշ նա ամուսնացել է Դողան անունով մեկի հետ, ով ուներ բարձր հասարակական դիրք, երկու աղջիկ և մեկ տղա։ Տղան Լութֆի Դողանն էր։ Երբ մայրը, ով հետագայում Ազգային Շարժում կուսակցության Մալաթիայի թևի կողմնակից էր, մահացավ, իր մորեղբայրը եկավ Բեյրութից՝ մասնակցելու հուղարկավորությանը։ Ոչ ոք ոչինչ չկարողացավ ասել»։

Այս բարդ իրավիճակը նկարագրվել է Ֆեթիե Չեթինի կողմից իր տատիկի մասին հուշերը գրելիս, ով հարգված մուսուլման տանտիկին էր թուրքական փոքրիկ Մադեն քաղաքից, և իր թոռանը բացահայտել էր, որ հայ էր։ Նրանց գյուղի տղամարդկանց մեծամասնությունը սպանվել էր, պատմել է Սեհերը, ում հայկական անունը Հրանուշ էր։ Թուրք ժանդարմն իրեն որդեգրել է։ Մարդու իրավունքների պաշտպան Ֆեթիե Չեթին իր տատիկի մահվան լուրը տեղակայեց Դինքի թերթում՝ Ակօսում․  «Հրանուշը կորցրեց իր ողջ ընտանիքին և նրանց այլևս չտեսավ։ Նրան նոր անուն տվեցին, որ ապրի նոր ընտանիքում։ Նա մոռացավ իր մայրենի լեզուն և իր կրոնը․․․ նա երբեք չմոռացավ իր անունը, իր գյուղը, իր մորը, իր հորը․․․ նա ապրեց 95 տարի»։

ԱՄՆ բարեկամները կարդացին մահվան լուրը, և Հրանուշի քույրը, ով դեռ ողջ է, զանգեց Չեթինին Ստամբուլ։ Ընտանիքը վերամիավորվեց։

Հավանաբար 2 մլն թուրքեր ունեն հայ տատիկներ, բայց նրանք շարունակում են պնդել, որ ցեղասպանություն երբեք չի եղել։

Աղբյուրը՝ independent.co.uk։