Ուրարտուն, որը Երկաթե դարում ձևավորված Հայկական թագավորություն էր, հայտնի է հնագույն արվեստի նմուշների լավագույն օրինակներով։ Ուրարտուն իր հզորացման գագաթնակետին ունեցավ հզոր մշակութային ազդեցություն իր հարևանների վրա՝ հասնելով մինչև Ասիա և Եվրոպա։ Հիմնվելով էտրուսկական գերեզմաններում հայտնաբերված ուրարտական գտածոների վրա՝ տեսակետ առաջ քաշվեց, որ էտրուսկների մշակույթն ունի ուրարտական ծագում։ Բորիս Պիոտրովսկու հետազոտություններն առաջ են քաշում այն, որ սկյութական գոտիների և պատյանների ձևավորումն ու արդյունաբերությունը վերցվել է Ուրարտուից։ Ուրարտական ձևով կաթսաների ձևավորումը տարածվել է ողջ հնագույն աշխարհով մեկ և կարծիք կա, որ հայկական մշակույթը ձևավորվել է ուրարատկան ավանդույթների վրա։
Ուրարտուն և Հայաստանը
Հայը հարգանքի տուր է մատուցում․ Պերսեպոլիս (մ․թ․ա․ 5-րդ դար)
Այդ պատմական հայկական թագավորությունը իրականում Ուրարտուի թագավորության շարունակողն է, հայտնի՝ «Վանի թագավորության» հնագույն արձանագրություններից։ Բեհիսթունի եռալեզու արձանագրության մեջ, որը ստեղծվել է մ․թ․ա․ 521թ․ Պարսկաստանի Դարեհ Մեծ արքայի պատվերով, ասորերենով երկիրը հիշատակվում է որպես Ուրարտու, հին պարսկերենով՝ Արմինիա, իսկ էլամերենով՝ Հարմինուիա։ Արմենիա, Ուրարտու, (Բիբլիական) Արարատ և Հարմինուիա, նույն անվան հոմանիշներն են։ Տարածաշրջանի հնագույն մարդիկ չէին տարբերակում Ուրարտուն Արմենիայից։ Որոշ մերօրյա գիտնականներ, այնուամենայնիվ, ենթադրում են, որ Ուրարտուն անկում է ապրել մարական արշավանքների պատճառով և ավելի ուշ ներխուժվել հայերի կողմից։ Բայց վկայությունը, այսպես կոչված «Ուրարտուի անկման» բացակայում է։ Չկա որևէ արձանագրություն, որտեղ ասվում է, որ հայերը ներխուժեցին։
Ուրարտուն իրականում պահպանեց իր անկախությունն ու իշխանությունը, պարզապես երկրի ներսում տեղի ունեցավ դինաստիական փոփոխություն և իշխանությունը փոխանցվեց տեղակական հայկական մեկ այլ դինաստիայի (հետագայում անվանվեցին Երվանդունիներ), ով եկավ իշխանության։
Հնագույն աղբյուրները ապացուցում են այս ենթադրությունը։ Քսենոփոնը, օրինակ, նշում է, որ Հայաստանում իշխում էին Երվանդունիները և այն չի գրավվել մինչև Մարաստանի Աժդահակ թագավորի (մ․թ․ա․ 585– 550) գահընկեցությունը․ շատ ավելի ուշ՝ մ․թ․ա․ 7-րդ դարում, մարական արշավանքներից հետո։
Համապատասխանաբար, Ստրաբոնը (մ․թ․ա I դար – I դար) գրում է․ «Հին ժամանակներում Մեծ Հայքը իշխում էր ամբողջ Ասիան, նախքան Սիրիական կայսրության կողմից տապալվելը, բայց ավելի ուշ, Աժդահակի ժամանակներում, այն զրկվել էր իր այդ հեղինակությունից․․․»։
Միջնադարյան հայ ժամանակագիրները հաստատում են հունական աղբյուրները։ Մասնավորապես Մովսես Խորենացին (5-րդ դար) գրում է, որ հայոց արքայազն Պարույր Սկայորդին օգնել է Մարաստանի Վարբակես թագավորին և նրա դաշնակիցներին Ասորեստանը նվաճելու հարցում, փոխարենը նրա կողմից ճանաչվել է Հայոց թագավոր, մինչդեռ Մարաստանը Հայաստանը նվաճել է միայն շատ ավելի ուշ՝ Աժդահակի օրոք։
«Ուրարտու» անվանումը պարսիկների կողմից դադարեց կիրառվել, երբ նրանք սկսեցին չօգտագործել եռալեզու և երկլեզու արձանագրությունները, և ասորա-բաբելականը դադարեցին կիրառել։
Վանում հայտնաբերված արձանիկ, որը զարդարել է գահավորակը (բրոնզ և քար)
Տարբեր ժողովուրդներ տարբեր ժամանակահատվածներում Հայաստանը կոչել են տարբեր անուններով։ Շումերները մոտ մ․թ․ա․ 2800թ․ Հայաստանը կոչում էին Արատտա, մինչդեռ Աքքադները մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի երկրորդ կեսին Հայաստանը կոչում էին Արմանի կամ Արմանում։ Խեթերը, ովքեր գլուխ բարձրացրին մ․թ․ա․ 2-րդ հազարամյակում, Հայաստանը կոչեցին Հայասա, մինչդեռ Ասորիները, ովքեր պատմության թատերաբեմ եկան մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի երկրորդ կեսին Հայաստանը կոչում էին Ուրուատրի կամ Ուրարտու (Բիլբիլական Արարատ)։ Պատմական թատերաբեմից նրանց անհետացման հետ զուգահեռ անհետացան այն բոլոր անունները, որ տրվել է Հայաստանին։ Ինչևէ, Հայաստանը և հայ ժողովուրդը միշտ ուժ է գտել վերականգնելու իր պատմությունը հազարամյակների ընթացքում և շարունակել է պայքարել ապրելու և առաջխաղացման համար:
Ուրարտացիների գեները
Գենետիկական փաստերը ցույց են տալիս, որ հայերը բնիկ են ուրարտական հողերում։
Պրոֆեսոր Ռիչարդ Վիլլեմսը և իր Դորպատի Համալսարանի գործընկերները 2004թ․ հետազոտությունից հետո եզրակացրել են․ “Մեր հետազոտությունների համաձայն՝ հայերի ձևավորումը տեղի է ունեցել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տարբեր հատվածներում, ինչը վկայում է այն մասին, որ պատմական Հայաստանը ավելի մեծ տարածքներ էր զբաղեցնում, քան ներկա Հայաստանի Հանրապետությունը”։
Լիտվինովն ու իր գործընկերները 2008-ին ևս նշել են․ «Հայեը առանձին էթնիկ խումբ են, որը ծագել է Հայկական Բարձրավանդակի նեոլիթյան ցեղերից»։
Նմանատիպ հայտարարություն արել է Բանոին 2008թ․ «Հայերը ազգ են և էթնիկ խումբ, որը ծագել է Կովկասում և Արևմտյան Հայաստանում, որտեղ մնացել են այս համայնքի լայն զանգվածներ, հատկապես Հայաստանում»։
Մեկ այլ գենետիկ հետազոտություն բացահայտեց հայերի 5000-ամյա վաղեմությունը։
«Ժամանակակից հայերը 5000 տարի առաջ Հայաստանում ապրող մարդկանց ժառանգորդներն են»։
Մեկ այլ նոր հետազոտություն, որն ուսումնասիրում էր Հայաստանից և Արցախից հայտնաբերված կմախքի հնագույն մայրական ԴՆԹ-ն ժամանակակից հայերի ԴՆԹ-ի հետ, նույնպես հաստատեց, որ հայերի շարունակակությունը Հայկական Լեռնաշխարհում եղել է 8000 տարի։
«Մենք հետազոտել ենք Հարավային Կովկասի որոշ հատվածների շատ հնագույն և ժամանակակից միտոխոնդրիալ ԴՆԹ-ներ և բացահայտեցինք գենետիկ շարունակականություն, որը կազմում ամենաքիչը 8000 տարի»։
Ուրարտուի լեզուն
Այնուամենայնիվ, հայ-ուրարտական կապի դեմ առավել հաճախակի մեջբերված փաստարկը լեզվաբանությունն է: Որոշները վիճաբանում են, որ ուրարտացիները չէին խոսում հայերեն, այլ ենթադրում են, որ ուրարտացիները խոսել են մի լեզվով, որը կապ ուներ հյուսիսարևելյան-կովկասյան լեզուների հետ։ Այս տեսակետն առաջին անգամ առաջ քաշեց Իգոր Դիակոնովը, ով այս գործը ստանձնել է Սերգեյ Անատոլյեվիչ Ստարոստինի ուղղորդմամբ։ Ստարոստինի տեսակետները զգալի թերահավատության է արժանացել, և նրա Ալթայի տեսությունը հակասական է համարվում։ Ստարոստինը փորձում էր որքան հնարավոր է շատ հնագույն լեզուներ կապել հյուսիսկովկասյանին՝ ներառյալ ենիսեյանը, ալտթայիկը, տիբեթյանը, ճապորենենը և այլն։
Ուրարտացիներին և նրանց ավագ բարեկամներին՝ հուրիներին, նա սխալմամբ նույնպես կապել է հյուսիսկովկասյան լեզվաընտանիքի հետ։ Այս տեսակետը, ինչևէ, ակադեմիական շրջանակներում չի ընդունվել։
Ինչպես նկարագրվում է Քեմբրիջի համալսարանի հնագույն լեզուների հանրագիտարանում․ «Պրոտո-ուրարտացիների-հուրիների գենետիկ կապը Հյուսիսարևելյան կովկասցիների հետ վիճարկվել է, բայց ընդհանուր առմամբ չի ընդունվել։ Եթե կապը կարողանային ցույց տային, ապա երևի ավելի հեռավոր կլիներ»։
Ուրարտացիները կարծես կիրառել են տարբեր այբուբեններ՝ ներառյալ ազգային հիերոգլիֆները։ Ավելի ամբողջական ուսումնասիրությունները ցույց են տվել հայոց լեզվի հետ կապը։ Ըստ գերմանացի արևելագետ Մորդմաննի, ուրարտերենը հիմնականում հայերեն էր և միայն անհրաժեշտ է դիմել հայերեն բառարանի օգնությանը` ամեն մի բառի իմաստը հասկանալու համար։ Մորդմաննը վերծանեց ուրարտական արձանագրությունները, որոնք, իր խոսքով, գրվել են վաղագույն հայերեն բարբառներով։ Նա վերծանել է նաև որոշ միջագետքյան արձանագրություններ՝ կիրառելով հայերենը։ Հայ գիտնական Ս․ Այվազյանը նույնպես ցույց է տվել իր աշխատության մեջ, որ հայերենը և ուրարտերենը շատ կապված են իրար հետ։ Նա ամփոփում է․
- Ուրարտերեն մինչ օրս հայտնաբերված 230-250 բառերից 156-ն իրենց հայերեն զուգահեռն ունեն, ինչը նշանակում է, որ դա կազմում է ուրարտական բառապաշարի 62-68 տոկոսը։
- 156 զուգահեռ բառերից 95-ը, գրեթե 61 տոկոսը բնիկ են և դրա համար էլ չէին կարող վերցված լինել ուրարտերենից։
- Զուգահեռ բառերի մեծամասնությունը այնպիսին են, որ դժվար է անջատել մեկ կամ մյուս լեզվից։
- Մեզ հասանելի ուրարտական բառապաշարի բառերի 65-68 տոկոսի 47 բառեր հայերենի հետ նույնիմաստ են։ Ավելին, այդ բառերից 31-ը բնիկ են, 7-ը փոխառյալ և միայն 9-ը՝ անհայտ ծագման։
- Ուրարատական շատ անվանումներ նույնպես ունեն հայկական արմատներ։
Այս բառերի ուսումնասիրությունը մեզ բերում է այն եզրահանգման, որ վերոնշյալներն ապացուցում են, որ բառապաշարի մեծ մասը ունի հայերեն համարժեքը։
Եվ այսպես, լեզվական, գենետիկ, աշխարհագրական, պատմական և մշակութային տեսանկյունից մենք կարող ենք վստահաբար ասել, որ Հայաստանն է Ուրարտուի միակ իրական ժառանգորդը՝ իր արվեստով և հնարամտությամբ։
Հայ ազգային արվեստը դեռևս կրում է Հայկական լեռնաշխարհում բնակվող իր նախնիների մշակութային ջահը։
Աղբյուրները՝
1) Maxwell, M., Hyslop KR Urartian Bronzes in Etruscan Tombs, Iraq, XVIII, 2, 1956
2) Pallottino, M. (1958). “Urartu, Greece and Etruria“. East and West (Rome) 9 (1–2)
3) Пиотровский Б. Б. Искусство Урарту VIII—VI вв. до н. э. (“The Art of Urartu, 8th-6th century BC“). (Hermitage, Leningrad, 1962
4) Пиотровский Б. Б. Ванское царство (Урарту) (kingdom of Van (Urartu)), Eastern Literature Publishing House, Moscow, 1959
5) Аракелян Б.Н. Клад серебряных изделий из Эребуни (Silver treasures excavated at Erebuni) Soviet Archaeology, 1971, Vol. 1
6) Xenophon.Cyropedia. 3.7. Translated by Henry Graham Dakyns.
7) Strabo Geographica 11.13.5
8) Movses Khorenatsi. History of Armenia, 5th Century (Հայոց Պատմություն, Ե Դար). Annotated translation and commentary by Stepan Malkhasyants. Gagik Sarkisyan (ed.) Yerevan: Hayastan Publishing, 1997,
.21, pp. 100–101. ISBN 5-540-01192-9.
9) Gevork Nazarian (http://www.armenianhighland.com/)
10) Litvinov S, Kutuev I, Yunusbayev B, Khusainova R, Valiev R, Khusnutdinova E (2008) Alu insertion Polymorphisms in populations of the South Caucasus.
11) Banoei MM, Chaleshtori MH, Sanati MH, Shariati P, Houshmand M, Majidizadeh T, Soltani NJ, Golalipour M. (2008), Variation of DAT1 VNTR alleles and genotypes among old ethnic groups in Mesopotamia to the Oxus region.
12) Gernot Wilhelm (2008), The Ancient Languages of Asia Minor, Cambridge Books Online, Cambridge University Press 2009
13) Mordtmann A.D. About the cuneiform inscriptions of Armenia , Journal of the German Oriental Society, Leipzig, XXXI, 1877
14) Sargis Ayvazyan (2011), Urartian-Armenian lexicon and Comparative-Historical Grammer.
Ուրարտուի Հայկական թագավորության պատկերներ
Թևավոր աստծո պատկերաքանդակ, որը կանգնած է առյուծի վրա։
Ուրարտուն Ասորեստանի ժամանակակիցն է եղել։ Ուրարտացիները արտադրում էին բրոնզե առարկաներ և հավանական է, որ իրենց մետաղագործական ավանդույթները փոխանցած լինեն Աքեմենյան Պարսկաստանին։
Այս բրոնզե ցլագլուխը հավանաբար հսկայական բրոնզե կարասի չորս կողմերից մեկն է եղել։
Ապարանջան (արծաթ կամ ոսկի), Արևմտյան Հայաստան մ․թ․ա․ 7-րդ դար
Բրոնզե սֆինքս։ Տուշպա, Արևմտյան Հայաստան, մ․թ․ա․ 7-րդ դար
Բրոնզե արձանիկ, Կարմիր Բլուր, մ․թ․ա․ 7-րդ դար
Տղամարդու արձանիկ, Տուշպա, մ․թ․ա․ 7-րդ դար
Աղբյուրը՝ peopleofar.com