Մոսկվայի համար ավելի է բարդանում Երևանի և Բաքվի աթոռներին միաժամանակյա նստելը

Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածը՝ Ռուսաստանի վրա դրված պատժամիջոցների և արցախյան հարցի վրա դրա ազդեցության վերաբերյալ։

2018թ․ հունվարի 29-ից ուժի մեջ մտավ ԱՄՆ կոնգրեսի նոր պատժամիջոցների փաթեթը ընդդեմ Ռուսաստանի և ռուս գործարարների, որի շարքերում էր «Рособоронэкспорт»-ը։ Ամերիկացիների պատժամիջոցների համաձայն, երկրները, որոնք ՌԴ-ից զենք են ձեռք բերում, կարող են իրենք ևս հայտնվել պատժամիջոցների տակ այն դեպքում, եթե Վաշինգտոնը գնումների ծավալը համարի նշանակալի։

Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը և Հայաստանը երկու երկրներ են, որոնք գնում են ռուսական զենք և գրեթե գտնվում են պատերազմական իրավիճակում ղարաբաղյան հակամարտության պատճառով, սուր հետաքրքրություն է առաջացնում ամերիկյան կոնգրեսի պատժամիջոցների փաթեթի վրա նրանց հնարավոր արձագանքը։

Ներկայումս ադրբեջանական և հայկական լրատվամիջոցները, չհաշված որոշներին, քննարկում են հարցը։ Որոշակի պարզեցված համակարգով իրավիճակը հետևյալ կերպ է դասավորվում․ Երևանին 100%-ով զենք է մատակարարում Մոսկվան։ Եվ եթե Ռուսաստանի վրա կիրառվեն պատժամիջոցներ զենքի մատակարարման մասով, ուստի Հայաստանը կարող է զրկվել իր հիմնական զենք մատակարարողից։ Ադրբեջանի պարագայում պատկերն այլ է․ զենքի 60-65%-ը երկիրը գնում է Ռուսաստանից, իսկ մնացածը՝ Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից, մի փոքր մաս էլ՝ Թուրքիայից։

Իհարկե, այդ համամասնությունը կարող է փոփոխվել։ Ինչպես հաղորդել է ռազմական փորձագետ, գնդապետ Շաիր Ռամալդանովը․ «Բաքուն զենք է գնում 20 երկրից, և առանց ռուսական զենքի հանգիստ կարող է գլուխ հանել»։ Բայց ռուսական զենքը Ադրբեջանի համար պարզապես թնդանոթ չէ, որը կրակում է։ Դա նաև քաղաքականություն է, որով նա իրեն կապում է Մոսկվայի հետ։ Մոսկվայից անջատումը կտրուկ փոխում է տարածաշրջանային իրադրությունը։ Եթե ԱՄՆ փորձի հակառուսական պատժամիջոցների միջոցով ազդել Ադրբեջանին զենքի մատակարարելու վրա, դա կնշանակի, որ Վաշինգտոնի մոտ կհայտնվի կամ արդեն կա ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր սցենարը, երբ Ռուսաստանը ստիպված կլինի հրաժարվել հավասար լինելու իր դիրքորոշումից և հանդես կգա միայն Հայաստանի կողմից։

Չարժե մոռանալ, որ Մոսկվան 2016թ-ի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ապրիլյան պատերազմի ժամանակ հանդես եկավ որպես միջնորդ՝ զինադադար հայտարարելու հարցում։ Բայց ոչ այնքան այն պատճառով, որ իրեն ներկայացնում էր որպես տարածաշրջանը ղեկավարող հիմնական դերակատար, այլ այն պատճառով, որ ԱՄՆ և Ֆրանսիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այդ իրավիճակում լիարժեք պասիվություն ցուցաբերեցին։ Ավելին, 2016թ-ի աշնանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ հետաքրքիր հայտարարությամբ։ «Մեզ փակ դռների ետևում ճնշում են Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար,- ասաց նա։ — Մենք չենք բացահայտում շատ մանրամասներ, քանի որ դիվանագիտական կանոններ գոյություն ունեն։ Ադրբեջանը երբեք դրան չի համաձայնվի»։

Մինչև հիմա բաց է մնում այն հարցը, թե ով էր ճնշում, գուցե, իրոք, ճնշո՞ւմ են գործադրում Բաքվի վրա Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար։ Ունեցած տվյալներով՝ նման նախաձեռնություն կար ԱՄՆ կողմից, ինչը ենթադրելու հիմք է տալիս․ ԱՄՆ նոր նախագիծը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար դժվար թե իրականանա ադրբեջանական սցենարով։ Միլլի մեջլիսի պատգամավոր և ԵԽԽՎ-ի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը նաև դիտարկում է  ռուս-ամերիկյան դիմակայության որոշակի ազդեցություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Ադրբեջանում Մոսկվայի ազդեցության չեզոքացմամբ, դադարեցնելով  Բաքվին զենք մատակարարելը, ամերիկացիները կստեղծեն պայմաններ, նախ և առաջ,  Մոսկվայում ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված ադրբեջանական լոբբիի ազդեցության չեզոքացման համար։ Երկրորդը՝ տարածաշրջանում իր քաղաքականության ակտիվացման համար, հասկանալով, որ Հայաստանը աշխարհաքաղաքական գործոնների օբյեկտիվ ազդեցության տակ կմնա Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը և Ռուսաստանի հետ կմնա մեկ ռազմական դաշինքի մեջ։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, եթե ամբողջովին գնահատենք իրավիճակը, կարելի է ասել․ կկանգնեցնեն ընտրության առաջ և ոչ միայն բազմավեկտոր քաղաքական և դիվանագիտական մանևրի համար, այլև ղարաբաղյան խնդրի լուծման ուժային սցենարը օգտագործելու համար:

Եթե ասվածը տեղի ունենա, ապա Մինսկի խմբում նշանակալի փոփոխություններն անխուսափելի կլինեն, որտեղ համանախագահող երկրները  հակամարտության կարգավորման հարցում ունեն դեռևս միևնույն դիրքորոշումը։

Տարածաշրջանում ուժերի բալանսի փոփոխությունը, ինչի կարող են հանգեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, կստիպեն Ռուսաստանին փոխել իր քաղաքականությունը տարածաշրջանում հավասարության առումով ռեսուրների նվազման պատճառով։ Ռուսաստանը ևս ստիպված է ընտրել։ Իդեալական ելքը կլիներ այն, եթե հակամարտող կողմերին ձեռնտու փաթեթ առաջարկվեր հակամարտության կարգավորման համար, ինչն այս պահին հնարավոր չէ Երևանի և Բաքվի համար վիճելի դիրքորոշումներըի պատճառով։  

Հնարավոր մեկ այլ փաթեթի գաղափարը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը, ինչի մասին Արևմուտքում խոսում են բարձրաձայն և բաց։ Այսօր Ադրբեջանը հայտարարում է հայկական հողերի վրա իր պատմական իրավունքերի մասին։ Մի՞գուցե, Ռուսատանը ևս պետք է հիշի Գյուլիստանի հաշտության պայմանագիրը 1803թ․, որում նշված է Լեռնային Ղարաբաղի հավերժ պատկանելիությունը։ Այս իմաստով անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել  Անդրկովկասում՝ գտնվելով Իրանի և Ռուսաստանի պատժամիջոցների տակ։ Իրադրությունն այնպես է զարգանում, որ Մոսկվայի համար բարդանում է անմիջապես հայկական և ադրբեջանակ աթոռին նստելը։ Դուռը թակում է նոր քաղաքականությունը։

Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածը՝ Ռուսաստանի վրա դրված պատժամիջոցների և արցախյան հարցի վրա դրա ազդեցության վերաբերյալ։

 

 

Աղբյուրը՝  https://regnum.ru/news/polit/2384911.html