Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածը՝ կապված Սիրիա-Թուրքիա հարաբերությունների հետ։

«Կային ժամանակներ, երբ Էրդողանը և Ասադը գրկախառնվում էին։

Այսօր սիրիական քաղաքական և ռազմական խճանկարը իրենից բարդ պատկեր է ներկայացնում։ Հնագետները ի վիճակի են հայտնաբերված գտածոները վերականգնել ամբողջապես և դրա պատմական նույնականացումն իրականացնել։ Բայց մեծ քաղաքականության մեջ, հատկապես Մերձավոր Արևելքում ընդհանուր առմամբ  և Սիրիայում մասնավորապես,  այդպիսի վերլուծություններ իրականացնելը հնարավոր չէ։

Հաճախ է պատահում, որ խճանկարի ինչ-որ հատվածը իրականում ընդամենը «խզված սցենար է»։ Իրականում, այսօր Սիրիայում հիմնական ճակատն ընթանում է Աֆրինում, որտեղ Թուրքիան «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է անցկացնում ընդդեմ սիրիացի քրդերի, կամ Արևելյան Գուտայի տարածաշրջանում, որտեղ ռուսական ռազմաօդային ուժերը հարձակվում են ծայրահեղական իսլամիստների վրա և որտեղ 5 ապօրինի զինված խմբավորումները, այդ թվում՝ «Ջեյշ ալ-Իսլամ»-ը, «Ջաբաթ ան-Նուսրա»-ն և «Ահրար աշ-Շամ»-ը հայտարարել են միասնական կենտրոն ստեղծելու մասին։ Սրա հետ կապված, ինչպես գրում է գերմանական Die Welt-ը, «պատերազմի մեջ ներքաշվում են նոր կողմեր և արդեն անհասկանալի է դառնում՝ որտեղ է անցնում ճակատային գիծը։ Իսկ վտանգը, որ հակամարտությունը տարածաշրջանում կվերածվի  մեծ պատերազմի, մեծանում է ոչ թե օրերեով, այլ ժամերով»։

Այդպիսի իրավիճակը հանգեցնում է գոյություն ունեցող դաշինիքի ներսում հերթական ակնհայտ տեղաշարժին, այդ թվում՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միության մեջ։ Մոսկվան և Թեհրանը աջակցում են Դամասկոսին։ Անկարան հանդես է գալիս հակասական հայտարարություններով։ Միաժամանակ լինելով աստանյան գործընթացի մասնակից, Անկարան պահպանում է ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի իր անդամությունը ԻՊ-ի դեմ պայքարի հարցով։ Այդ պատճառով արևմտյան շատ փորձագետներ կանխատեսում են, որ Թուրքիան Սիրիայում կտանի բազմաֆունկցիոնալ կոմբինացիա։ Նրանց կարծիքով, սկսելով «Ձիթենու ճյուղ» գործողությունը, Անկարան պետք է Վաշինգտոնի հետ միասին այնպես խաղարկի քրդական խաղաքարտը, որ   «կասկածի տակ դնի Ռուսաստանի և Իրանի անփոխարինելի ռազմական գերակայությունը»։ Միաժամանակ, նման գործողությունը անհնար կլիներ առանց Ռուսաստանի և Իրանի կողմից պաշտոնական համաձայնություն ստանալու, և հնարավոր է՝ անորոշ Սիրիայի կողմից։ Պատահական չէ, որ Թուրքիան գործողությունը սկսելուց առաջ գրավոր տեղեկացրել է Անկարայում Սիրիայի դեսպանությանը։ Այդ դեպքում ի հայտ եկող սցենարը նախատեսում էր Դամասկոսի վրա թուրքական իշխանությունների դուրս գալը։ «Առողջ մտածող մարդիկ ամենասկզբից էլ չէին հոգնում կրկնել, որ Անկարան Սիրիայում ցանկացած գործողություն իրականացնելիս պետք է տեղեկացնի Դամասկոսին,- այդ մասին գրում է թուրքական պարբերականը։ -Սա տարածաշրջանային ամենառացիոնալ քաղաքականությունը կլիներ։ Նմանատիպ քաղաքականությամբ քրդերը չէին հայտնվի ամերիկացիների ձեռքի տակ, ինքնավարություն կստանային, ինչին Ասադը այսպես, թե այնպես համաձայն է, և դա կերաշխավորեր սահմանենրի անվտանգությունը, ինչի համար Թուրքիան պայքարում է»։

Բայց բոլոր նախանշաններով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր էր համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ քրդերի հարցով, ինչը կարող էր փոխել սիրիական պատերազմի ելքն ամբողջությամբ։ Ամեն դեպքում Դամասկոսը ձեռքերը ծալած չէր նստել, ով նույնպես բանակցություններ էր վարում քրդերի հետ, մինչև իսկ սիրիական կառավարական ուժերի Աֆրին մտնելու համաձայնությունը։ Վաշինգտոնը ևս սկսեց դնել Եփրատի արևելքում ենթադրելի քրդական պետության հիմքերը, ինչը Անկարային ստիպեց հայտարարել իր զորքերը Մանբիջ մտցնելու մասին, որտեղ գտնվում են ամերիկացիները։ Թուրքիան նույնիսկ պատրաստ էր Սիրիայի այդ շրջանը ԱՄՆ-ի հետ համատեղ ղեկավարելուն։ Բայց Անկարա կատարած ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի այցի արդյունքները ցույց տվեցին, որ Սիրիայի տարածքի որոշակի հատվածի վրա վերահսկողությունը Վաշինգտոնին այլ նպատակների համար է հարկավոր, մասնավորապես Իրանի դեմ գործողությունների համար հարթակ ստանալու համար։

Այժմ, ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Թուրքիան հայտարարում է, որ պատրաստ է սպառնալիքների ֆոնին Սիրիայի հետ Աֆրինում և Մանբիջում ամերիկացիների հետ ուղիղ բախմանը Դամասկոսի հետ բանակցություններից հետո։ Ճիշտ է, ինչպես հաղորդում է Թուրքիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը, խոսքը դեռևս գնում է երկու երկրների հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների ուղիղ կամ անուղղակի կապ հաստատելու հնարավորությունների մասին է, երբ անհրաժեշտ կլինի որոշակի խնդիրներ լուծել արտակարգ իրավիճակում: Նրա խոսքով, «սա չի համարվի սիրիական ռեժիմի հետ պաշտոնական կապ»։

Ավելի հստակ այդ մասին արտահայտվել է ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը․ «Կարգավորմանը չօգնեց այն, որ որոշ ժամանակ առաջ քուրդ ազգաբնակչության մի մասը Սիրիայի հյուսիսում հայտարարեց ինքնավարության մասին։ Չօգնեցին նաև այն գործողությունները, որ ձեռնարկեց ԱՄՆ-ն իրենց ղեկավարած կոալիցիայով, խթանելով քրդերի ինքնավար դառնալու միտումը և նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծումը, որոնք բացահայտորեն ներկայացան որպես Դամասկոսին չենթարկվող ուժեր: Վերջապես, Սիրիայի կառավարությունը պետք է ուղղորդվի իր երկրի ողջ տարածքով ինքնավարության սկզբունքով։ Սա նշանակում է բոլոր էթնիկ, կրոնական խմբերի, այդ թվում և քրդերի հետ խոսելու անհրաժեշտությունը։ Մենք գտնում ենք, որ հենց այդ հիմքով բացարձակապես իրական է արյունահեղության դադարեցումը և կայուն կարգավորման սկիզբ դնելը, ինչի արդյուքնում կապահովվեն ոչ միայն սիրիացի ժողովրդի շահերը, այլև Սիրիայի հարևանների և այլ խաղացողների օրինական շահերը»։

Թուրքական լրատվամիջոցները գտնում են, որ Մոսկվան այդ կերպ բացեիբաց ակնարկեց Անկարային, որ ժամանակն է Դամասկոսի հետ կապ հաստատելուն, և ենթադրում են, որ դա Էրդողանին կազատի «Ասադի ռեժիմի տապալմանն ուղղված քաղաքականության ձախողման» մեղադրանքներից։

Ստամբուլում ապրիլին սպասվող Թուրքիա, Ռուսաստան և Իրան գագաթաժողովը, կարող է նշմարել գործողությունների հետագա զարգացումը, երբ Անկարան ստիպված լինի խոսել Դամասկոսի հետ, ինչպես նաև փոխել իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Ֆրանսիական Le Figaro-ի կարծիքով, «թուրքական գործողությունը հանդիսանում է ոչ թե Ռուսաստանի և Իրանի որոշման հետևանք, այլ ԱՄՆ-ի, ով պատրաստել և զինել է սիրիական քրդերին, ով քրդերին իր դաշնակիցն է համարում ԻՊ-ի դեմ գործողության կոալիցիայում։

Բայց խնդիրը սա չէ։ Արաբական Asharq Al-Awsat-ի տվյալներով, սիրիական սահմանին քրդական պետության ստեղծումը միակ հարցը չէ, որ մտահոգում է Թուրքիային, քանի որ վերջինս հասկանում է, որ այդ պետությունը դժվար թե մեծացնի իր ազդեցությունը Սիրիայի վրա՝ Իրանի և Ռուսաստանի հետ համեմատած։ Չնայած Անկարան ՆԱՏՕ-ի իր գործընկեր Վաշինգտոնի հետ կամուրջները դեռևս չի այրել։ Բայց առջևում Սիրիայի անխուսափելի վերաձևավորումն է, ինչը նշանակում է՝ նոր պայքար»։

 

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2384423.html