ԿԻԼԻԿԻԱ — Սկսվել են  Դերսիմի մշակութային փառատոնի նախապատրաստական աշխատանքները։

Դերսիմի մշակութային 10-րդ փառատոնի կազմակերպչական հանձանժողովը առաջին  հանդիպումն անցկացրեց Ֆրանկֆուրտում՝  «Oberursel Alevi» մշակութային կենտրոնում։ Հունիսի 1-ից 2-ը փառատոնը կանցակցվի Ֆրանկֆուրտում։

Փառատոնը կազմակերպում են Եվրոպայում Դերսիմի Ժողովրդավարական միություննների  ֆեդերացիան, Ժողովրդավարական Աևիների միությունը, Դերսիմի ցեղասպանությունների դեմ միությունը, Դերսիմի վերակառուցման  ընկերությունը և Ռյուսսելհեյմում Դերսիմսպոր կառույցը։

Փառատոնի կազմակերպման հանձնաժողովի առաջին հանդիպման ժամանակ  ընդունվել է նախագիծ, որով սահմանվում են  կատարվելիք աշխատանքները։