Թուրքիան հատուկ ոստիկանական ուժեր է իջեցրել հյուսարևմտյան Սիրիայի Աֆրինի շրջան Քրդական «Ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) դեմ տարվող 5-շաբաթյա գործողության շրջանակում «նոր ճակատամարտի սկսման համար», չնայած հանգստյան օրերին ՄԱԿ-ի կողմից հնչած Սիրիայի ողջ տարածքում հրադարարի ռեժիմի պահպանմանն ուղղված կոչերին։
Թուրքական ուժերը և նրանց սիրիացի ապստամբ դաշնակիցները, թուրքական ավիահարվածների ներքո, քրդական ջոկատներից շատերին Աֆրինի հետ թուրքական սահմանից դուրս մղեցին հունվարի 20-ին սկսած հարձակումից հետո։
«Հատուկ ուժերի մուտքը նոր պատերազմի պատրաստությունն է, որը մոտենում է», — հայտարարել է Թուրքիայի վարչապետի տեղակալ Բեքիր Բօզդագը։
Dogan լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ժանդարմերիան և ոստիկանական հատուկ ուժերը երկու ուղղությամբ են մտնում Աֆրին, որ նրանք մասնակցելու են քաղաքային մարտական գործողություններին` թուրքերի կողմից գրավված գյուղերը պահելու համար։
Նշենք, որ Աֆրինի շրջանի մեծ քաղաքները գտնվում են YPG-ի վերահսկողության տակ։
Թուրքիան հայտարարում է, որ ՄԱԿ-ի Ավտանգության Խորհրդի պահանջը Սիրիայի ողջ տարածքում 30-օրյա հրադադար հայտարարելու մասին, չի վերաբերվում Աֆրինի «Ձիթենու ճյուղ» գործողությանը։
«Որոշ շրջաններ, ինչպես օրինակ, արևելյան Գուտան, մտնում են ՄԱԿ-ի հրադադարի որոշման մեջ, բայց Աֆրինը դրանց մեջ չի մտնում»,- ասաց Բօզդագը, ով նաև կառավարության խոսնակն է։ «Որոշումը չի ազդի մեր «Ձիթենու ճյուղ» գործողության վրա․․․ Աֆրինի շրջանում»։
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևը բոլոր կողմերից պահանջում է «Անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները․․․և հավատարիմ մնալ Սիրիայի ողջ տարածքում առնվազն 30 օրով երկարատև հումանիտար դադարի ապահովմանը»։
Ռազմական գործողությունների դադարը չի վերաբերվում ԻՊ-ի, ալ Քաիդայի և նրանց հետ կապված խմբավորումների դեմ իրականացվող ռազմական գործողություններին, քանի որ դրանք Անվտանգության Խորհրդի կողմից ճանաչվել են որպես ահաբեկչական կազմակերպություններ։
Թուրքիան հայտարարում է, որ YPG-ին «Քրդական Աշխատավորական Կուսակցության» մի ճյուղ է, որը Թուրքիայի հարավ-արևելքում երեք տասնամյակ ապստամբում է: Ի դեպ, «Քրդական Աշխատավորական Կուսակցությունը» ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական խմբավորում, բայց YPG-ին Վաշինգտոնի գլխավոր ռազմական դաշնակիցն է հյուսարևեմտյան Սիրիայում։