Ում մտքով կանցնի հող հանձնել, թող իմանա՝ չի ներվի, կբզկտվի

«Ամեն վայրկյան կարող է պատերազմ սկսվել, մտքով սրտով պետք է պատրաստ լինենք հնարավոր է, որ հարձակվեն նաև ՀՀ-ի վրա։Բոլոր հետքերը տեսնում ենք՝ ինչին են տանում, տագնապ չունեմ ՝գիտեմ, որ հաղթելու ենք»։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։

Ըստ նրա՝ խաղաղություն ակնկալելը ծիծաղելի է, ԼՂ հիմնախնդիրը կլուծվի բացառապես ռազմական ճանապարհով , բանակցությունները անօգուտ են։ Արկադի Կարապետյանը ընդգծեց, որ զիջումների մասին խոսք չի կարող գնալ , ավելին պետք է մտածել առաջ գնալու մասին։

«Ղարաբաղում բնակչության զգալի մասը միշտ ասում է՝պատերազմ է լինելու, ոչ մի թիզ հող չենք հանձնելու։ Ապրիլյան պատերազամից հետո մարդ չի մնացել, որ փոխզիջումից խոսա, ինչ փոխզիջման մասին է խոսքը, եթե մարդ որևէ բանի պատրաստ չէ։ Կարող է խոսում են, դիվանգիտություն են անում, բայց ինչպես կարելի է հող հանձնել, չեմ պատկերացնում, չի ներվի ոչ ժողովրդի, ոչ Աստծու կողմից, նզովքի տակ կլինենք միչև աշխարհի վերջը։ Երկրորդը՝ ժողովուրդը հանձնողներին կբզկտի։ Եթե որևէ մեկի մտքում նման միտք ծագի, պիտի հասկանա, որ իրա վերջը լավ չի լինի, հայրենիքի խնդիր է, մեր և մեր երեխաների ճակատագրի խնդիրն է։ Ով ուզում է լինի, ես էլ ամեն ինչի պատրաստ եմ, եթե նման միտք ծագի»,-շեշտեց հրամանատարը։

Արկադի Կարապետյանը գոհ չէ մեր ռազմարդյունաբերությունից, պատերազմից հետո պետք է ինքներս զբաղվեիք խոշոր արտադրությամբ, հիմա չոքում ենք մեկի առաջ, որը զինում է Ադրբեջանին։ Արկադի Կարապետյանի խոսքով ՝ եթե սուվերն լինեինք, ինքներս կարտադրեինք։