Փետրվարի 22-ին Ռուսաստանի Դաշնությունում «Ռեգնում» լրատվական գործակալության համաժողովների սրահում,  Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության կողմից Մոսկվայում կազմակերպվել էր «Ազատ Արցախ. 30 տարի» խորագիրը կրող կլոր սեղան, որը նվիրված էր արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին։ Միջոցառմանը մասնակցում էին հայտի ռուս քաղաքագետներ, ինչպես նաև  Ռուսաստանի ԱՊՀ երկրների ինստիտուտի, Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՌՌՀԻ),  Արևելագիտության ինստիտուտի,Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի և Սևծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում քննարկման գլխավոր թեմաներն էին ղարաբաղյան ազատագրական շարժման հիմնական փուլերն ու արդյունքները, Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Կլոր սեղանի բացմանը ցուցադրվեցին Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչության կողմից պատրաստված Արցախի ժողովրդի ազատագրական պայքարի 30 տարիները ներկայացնող վավերագրական նյութեր։

Հիմնական զեկույցով հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի Գործադիր կոմիտեի նախագահ և օրենսդիր մարմնի նախագահության անդամ Սեմյոն Բաբայանը, ով 1988 թ. փետրվարի 20-ին մասնակցել է պատմական որոշման ընդունմանը:  Կլոր սեղան-քննարկմանը ասնակցում էին Ռուսաստանի քաղաքագիտական և փորձագիտական առաջատար մի շարք հաստատությունների, հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության, ինչպես նաև ռուսական և հայկական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Մանակիցների թվում էր նաև 1992–1996թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

Միջոցառմանը մասնակցում էին Ռուսաստանի քաղաքագիտական և փորձագիտական առաջատար մի շարք հաստատությունների, հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության, ինչպես նաև ռուսական և հայկական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Կլոր սեղանի բացմանը ցուցադրվեցին Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչության կողմից պատրաստված Արցախի ժողովրդի ազատագրական պայքարի 30 տարիները ներկայացնող վավերագրական նյութեր։

Այնուհետև ՌԴ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը ներկայացրեց «Արցախ. երկար ճանապարհ դեպի ազատություն» 300 էջանոց հոդվածների ժողովածուն, որը ներառում է Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Արցախից և Հայաստանից անկախ դիտորդների, լրագրողների, քաղաքական գործիչների և քաղաքագետների վկայություններն ու գնահատականները։

Միջոցառման պատվավոր հյուրն էր Ղարաբաղի Գործադիր կոմիտեի նախագահ և օրենսդիր մարմնի նախագահության անդամ Սեմյոն Բաբայանը, ով 1988 թ. փետրվարի 20-ին մասնակցել է պատմական որոշման ընդունմանը:

Ընդհանուր առմամբ կլոր սեղան-քննարկմանը ներկայացվել է 13 զեկույց։
Կլոր սեղանի արդյունքներով ընդունվել է հուշագիր․

«2018 թ լրանում է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի 30 ամյակը։ 1988թ փետրվարի 20-ին  Լեռնային Ղարաբաղի 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում է.

Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին եւ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին՝ խորին ըմբռնման զգացում դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին եւ լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ՍՍՀՄ Գերագույն սովետի առջեւ՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը դրական լուծելու համար։

Կլոր սեղանի մասնակիցները խորը համակրանք և  համերաշխություն են տածում  ազատ Արցախի ժողովրդին նկատմամբ։ Արցախի Հանրապետության հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության համակարգի կայացման  գլխավոր գործոններից մեկն է:

Ադրբեջան-ղարաբաղյան հակամարտությունը առաջացել է 100 տարի առաջ՝ 1918 թ., երբ նորաստեղծ և   նախկինում երբեք պետականություն չունեցող  Ադրբեջանը տարածքային պահանջներ ներկայացրեց Հայաստանի, այդ թվում նաև Արցախի նկատմամբ  (Լեռնային Ղարաբաղ), որտեղ բնակչության 95% հայերի էին։ Հետագա տարիներին ադրբեջանական իշխանությունները  վարում էին հայահալած քաղաքականություն: Ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականության պատասխանը դարձավ արցախահայության ազգային-ազատագրական շարժումը։ Այս պայքարը  քաղաքացիական իրավունքների, ազգային արժանապատվության, տնտեսական զարգացման, մշակութային ինքնության, մայրենի լեզվի ուսուցման  պայքար էր ։
Եվ այսօր, Արցախի ազգային-ազատագրական շարժման մեկնարկից 30 տարի անց, Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր բոլոր գործողությունները անփոփոխ են։ Պաշտոնական Բաքուն սաբոտաժ է անում բանակցային գործընթացը, սպառնում է պատերազմով, նույնիսկ՝  ջիհադով, սահմանի վրա գնում է սադրանքների և ահաբեկչական հարձակումներ է  կազմակերպում, խաղաղ բնակավայրերը հրետակոծելու համար օգտագործում է ծանր հրետանի, լրատվամիջոցների և կրթական համակարգերում վարում է մարդատյաց քաղաքականություն և կոպիտ կերպով փորձում է կեղծել պատությունը։ Ադրբեջանը բարձրագույնպետական  մակարդակներով հարցականի տակ է դնում Հասատանի և Արցակի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։  Ադրբեջանը շարունակում է խախտել  1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև  հաստատված հրադադարի պայմանները, ինչպես նաև 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձեւաչափով համաձայնությունը։

Ադրբեջանական-ղարաբաղյան հակամարտության քաղաքակիրթ և  միջազգային իրավական կարգավորման համար անհրաժեշտ է

  1.   Դե ֆակտո վերականգնել Ադրբեջան-Արցախ-Հայաստան բանակցությունների եռակողմ ձևաչափը,որը դե յուրե սահմանված է ԵԱՀԽ 1994 թ. Բուդապեշտի գագաթնաժողովում, ինչպես նաև ԵԱՀԿ ղեկավար խորհրդի 1-ին հանդիպմանը գործող նախագահի` 1995 թ. մարտի 31-ի Պրահայի եզրակացության մեջ։
  2. Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է իրականացնի ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով։
  3. Ընդունել Արցախի ժողովրդի բացառիկ իրավունքը` որոշելու Արցախի Հանրապետության (ԼՂՀ) կարգավիճակը, որն ամրագրված է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին՝ անկախության հանրաքվեի, 2006 թվականի դեկտեմբերի 10-ին և 2017 թվականի փետրվարի 20-ին՝ սահմանադրական հանրաքվեի ժամանակ :

4.ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի համաձայն, համաշխարհային հանրությունը վերջապես պետք է ճանաչի Արցախի Հանրապետության (ԼՂՀ) անկախությունը, որը նոր լիցք կհաղորդի բանակցություններին  և կարևոր գործոն կհանդիսանա խաղաղ գործընթացի անշրջելիության, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում։

5.Կոչ  անել, որպեսզի Արցախի  Հանրապետության և Ադրբեջանի  Հանրապետության միջև   կքնվի պայմանագիր , որը կհամապատասխանի  երկու ժողովուրդների հիմնական շահերին և  հիմք կհանդիսանա տարածաշրջանային համագործակցության համար։