Ջուղայում միջնադարյան հայկական խաչքարերի ոչնչացումը վանդալիզմ է։ Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ԻԿՕՄՈՍ), արևմտյան ԶԼՄ-ների և հայկական աղբյուրների համաձայն, պատմական հուշարձանների ոչնչացումը կազմակերպվել  է Ադրբեջանի ղեկավարության կողմից։

Ադրբեջանի իշխանությունների դեմ ուղղված մեղադրանքները առաջին անգամ  1998-ին Հայաստանի կողմից են առաջ  քաշվել։

Գերեզմանատունը վերջնականապես ոչնչացվել է 2005թ-ին։ Այնտեղ գտնվող խաչքարները ջախջախվել են զինվորական հագուստով մարդկանց կողմից՝ ծանր շինարարական տեխնիկայով, իսկ հուշարձանների մնացորդները թափվել են Արաքս գետը։  Այնուհետև գերեզմանոցը վերածվել է հրաձգարանի։  

Չեխ գրող և հրապարակախոս Յուլիուս Ֆուչիկը գրել է․ «Մի՛ վախեցեք թշնամիներից, նրանք կարող են միայն սպանել, մի՛ վախեցեք ընկերներից, նրանք կարող են միայն դավաճանել, վախեցե՛ք անտարբեր մարդկանցից, հենց նրանց լուռ համաձայնությամբ են տեղի ունենում բոլոր ամենասարսափելի հնացագործություններն աշխարհում»։

Արգամ Արարտի Այվազյան՝ պատմաբան, մշակութաբան, հայագետ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր գործիչ, նախիջևանագետ։ Վերջերս նա իր էջում կիսվեց միջնադարյան բացառիկ խաչքարների լուսանկարներով։

Արգամ Այվազյանը ողջ կյանքում զբաղվել է Նախիջևանի պատությամբ, նա իր կյանքի 45 տարիները նվիրել է այդ շրջանի պատմական հուշարձանների ուսումնասիրությամբ։

Շուրջ 200 աշխատությունների հեղինակ է, որոնցից 43-ը հրապարակվել են, իսկ 7-8-ը պատրաստվում են հրապարակման։ Նա նաև «Ջուղա․ ընդհատված մեղեդի» ֆիլմի հեղինակն է և «Արգելված Հայկական աշխարհ» ֆիլմաշարի 5 ֆիլմերի հեղինակը, մի շարք ցուցահանդեսների կազմակերպիչ և այլն։ Նախիջևանի հայկական հուշարձանների հետազոտության պտղաբեր գործունեության համար նա պարգևատրվել է Հակոբ Մեղապարտի մեդալով։

1991թ-ին լույս տեսավ Արգամ Այվազյանի «Նախիջևանի ՍՍՀ-ի հայկական ճարտարապետական հուշարձանները» գիրքը։ Սովետական հայտնի գիտնական Անատոլի Յակոբսոնը նշել է գրքի անգնահատելի արժեքը։ Յակոբսոնի խոսքով, Այվազյանն իր աշխատանքով ջրի երես է հանել և հասանելի է դարձրել գիտական աշխարհում քիչ հայտնի և պատմականորեն շատ կարևոր նյութ Հայաստանի միջնադարյան ճարտարապետության մասին։