Նիդերլանդների խորհրդարանը ճանաչեց Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի դեմ իրականացված կոտորածները որպես Ցեղասպանություն։
Որոշումը հավանաբար կլարի Թուրքիայի հարաբերությունները Նիդերլանդների հետ։

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Նիդերլանդների խորհրդարանը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի դեմ իրականացված կոտորածները Ցեղասպանություն ճանաչելու մասին բանաձևերը։ Քվերակություն, որը կպահպանի Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածությունը։

Նիդերլանդների օրենսդիրները 142 կողմ և 3 դեմ ձայնով քվեարկեցին «որ խորհրդարանը անորոշ ձևով չխոսի Հայոց Ցեղասպանության մասին», ինչպես նաև բանաձև ընդունվեց, որ երկրի կառավարության ներկայացուցիչը կամ պետքարտուղարը պետք է այցելի Հայաստան՝ մասնակցելու ապրիլին կայանալիք Հայ Ժողովրդի ցեղասպանության հիշատակման արարողությանը:

Արևմտյան Հայաստանը տարիներ շարունակ փորձում է ցեղասպանության համաշխարհային ճանաչմանը հասնել, որի արդյունքում 2 մլն հայեր են զոհ գնացել Օսմանյան կայսրությունում 1894-1923թթ․։

Օսմանյան Կայսրության ժառանգ Թուրքիան ժխտում է Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցածը ցեղասպանություն որակելուն և մեղադրում է այն երկրներին, որոնք պաշտոնապես ճանաչում են երևույթը։

 


Hundreds of thousands of Armenians forced to march to Syria, with many dying of disease, starvation or murder

 

Թուրք-նիդերլանդական լարվածությունը

ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև լարվածությունը սկսվել է 2017թ․ մարտից, երբ Նիդերլանդներում արգելվեցին թուրքական քաղաքական գործիչների կողմից քարոզարշավ իրականացնելու քայլերը հօգուտ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։

Ավելի վաղ՝ այս ամիս, Նիդերլանդները պաշտոնապես Թուրքիայից հետ կանչեցին իր դեսպանին և հայտարեց, որ թույլ չի տալու Հաագայում Թուրքիայի դեսպանության առկայությունը։ Արշավը պատասխանն էր այն բանի, որ Թուրքիան Նիդերլանդների դեսպանին կողմ չէր ճանաչում քարոզարշավի անցկացմանը վերաբերող  վիճաբանության մեջ։  

Տարիներ շարունակ Նիդերլանդների խորհրդարանն անդրադարձել է «Հայերի Ցեղասպանության հարցին», որը բանավեճերի տեղիք է տվել։  

Նիդերլանդների ԱԳ նախարարը մտադիր է ուշադրություն չդարձնել խորհրդարանի քվեարկությանը և մնալ ավանդական քաղաքականության շրջանակներում։

Նա ասաց, որ կառավարությունը պաշտոնապես չի ճանաչելու խորհրդարանի որոշումը։

«Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում ազգային փոքրամասնությունների կոտորածների զոհերին և նրանց հարազատներին»,- ասաց Կաագը՝ ավելացնելով, որ կառավարությունը «զսպվածություն» կցուցաբերի։

«Կառավարությունը այս պարագայում չի հետևի Խորհրդարանին»,- նշեց նա։

Հայերի ցեղասպանությանը վերաբերող երկու նախագծերը ներկայացվել են Նիդերլանդների Խորհրդարանի «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ֆորդևինդի կողմից:


Թուրքիայի ԱԳ նախարարը «դատապարտեց» Նիդերլանդների խորհրդարանի որոշումը՝ ասելով, որ այն երկիրը, որը հետևել է
Բոսնիայում մահմեդականների ցեղասպանությանը՝ դատողություններ անելու տեղ չունի։ Նիդերլանդների ՄԱԿ-ի Խաղաղապահ ուժերը ներկա են եղել 1995-ին Բոսնիայի Սրեբրենիցայի դեպքերին։

Դեպք, թե՞ ցեղասպանություն

Մոտ 30 երկիր պաշտոնապես ճանաչել է կոտորածները՝ որպես Ցեղասպանություն։

Գերմանիան Հայերի Ցեղասպանության ճանաչման բանաձն ընդունեց նախորդ տարի։ Որոշումը լարեց հարաբերությունները, և սկսվեց ճգնաժամ՝ անգամ Թուրքիան արգելեց Գերմանիայի խորհրդարանի անդամներին այցելել թուրքական ավիաբազայի զորքերին։

Երբ Ֆրանսիան 2011թ-ին ընդունեց բանաձև Ցեղասպանության վերաբերյալ, Թուրքիան իր դեսպանին հետ կանչեց, նույնը տեղի ունեցավ Ավստրիայի հետ 2016-ին ճանաչելուց հետո։

Թուրքիան հայերի կոտորածները ներկայացնում է որպես «1915թ-ին տեղի ունեցած միջադեպ»։ Անկարան հայերի զոհերի քանակը հաշվում է 500 հազար և շեշտում է, որ Արևմտեան Հայաստանում պատերազմի ընթացքում 100 հազարավոր մուսուլմաններ են զոհվել մարտի դաշտում սովից, ցրտահարությունից և տարբեր հիվանդություններից։

Թուրքիայի պաշտոնական տեսակետն այն է, որ Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին հայերը ներկայացրել են Ռուսաստանի հինգերորդ շարասյունը, և որ ո՛չ զանգվածային տեղահանությունը, ո՛չ էլ դրան հաջորդած զոհերը կանխամտածված և միտումնավոր չեն եղել, սա է ցեղասպանության իրավական ճանաչման հիմնական պահանջը, ըստ նրանց:

Իսկ հայերը փաստում են մասսայական ջարդերը, կազմակերպված կողոպուտը, բռնաբարությունները, ստիպողական տեղահանությունը և այլն։ Հազարավոր հայեր, հատկապես կանայք, տրվել են ստրկության կամ հարեմներին, կամ ստիպողաբար ընդունել իսլամ։ 100 հազարավոր ասորի քրիստոնյաներ ևս կոտորվել են Օսմանյան Կայսրությունում, ինչը շատ պատմաբաններ կապում են նույն քաղաքականության հետ։

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց  որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: