Լրագրող Ֆաթմա Կոչակը վերջին նորություններն է հաղորդել Թուրքիայի և դաշնակից խմբավորումների արդեն 54 օրյա հարձակումների տակ գտնվող Աֆրինից։
Մինչ նշվում է, որ հրատապ մթերքի և ջրի կարիք կա գաղթականների ճամբարներում, Քոչակը ուշադրության է հրավիրում գաղթականների «անվտանգության» վրա։
Քոչակը հաղորդում է, որ ռմբակոծված գյուղերից դեպի քաղաքի կենտրոն «ներքին միգրացիա» կա, և ներկայացնում քաղաքի կենտրոնիում տիրող իրավիճակը․ «Շատ վայրեր քաղաքի կենտրոնում, ներառյալ նոր կաուցվող շինությունները, արդեն գերբնակեցված են։ Հազարավոր մարդիկ ծարավ են։ Հալեպի միջանցքը, որտեղից գալիս էր մարդասիարկան օգնությունը, ռմբակոծության տակ է, հացի գործարանները փակ են, ամենուր սով է»։
Թուրքայի և «Սիրիական ազատ բանակի» գործողությունները Աֆրինում արդեն հատել են 54-րդ օրը։ Գործողության երկրորդ ամսում հարձակումներն արդեն հասել են քաղաքի կենտրոն։ Սիրիական ճգնաժամից ի վեր՝ Աֆրինը հայտնի էր որպես “ամենաանվտանգ վայրը” երկրում։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ այնտեղ շուրջ 400 հազար գաղթական է հաստատվել։ Աֆրինի Միգրացիոն ծառայության տվյալների համաձայն՝ Սերավա շրջանում հազարավոր մարդիկ դեռևս ապրում են ճամբարներում։
Այնուամենայնիվ, Թուրքիայի և միացյալ խմբավորումների հարձակումների արդյունքում, ճամբարի բնակիչները, ովքեր ՄԱԿ-ից որևէ տեսակի օգնություն չեն ստացել, բայց Աֆրինի տեղական ղեկավարության հովանու տակ էին, այժմ սնունդի և ջրի պակաս ունեն։
Ըստ այդմ՝ Իդլիբի, Ալ-Բաբի, Համայի, Հոմսի պատերազմից ճողոպրած և ճամբարում ապաստան գտած բնակիչների «անվտանգությանը» սպառնում են Թուրքիայի հարձակումները և օդային հարվածները։

Հազարավոր մարդիկ գաղթեցին քաղաք
Հունվարի 20-ից սկսած գյուղերի բնակիչները գաղթում են քաղաքի կենտրոն։ Քաղաքը գերբնակեցված է։ Աֆրինի Միգրացիոն ծառայությունը որոշ ընտանիքների քաղաքից տարհանեց, բայց դեռ 500 հազար մարդ շարունակում է մնալ քաղաքի կենտրոնում։

Հալեպից բացվող միջանցքը ռմբակոծության տակ է, հացի գործարանները փակ են, շուրջբոլորը ընչաքաղցություն է տիրում։

Հալեպի միջանցքը, որը Աֆրինը աշխարհին միացնող միակ բաց դուռն է, շարունակաբար ռմբակոծվում է Թուրքիայի կողմից։ Դրա համար էլ մթերքի և վառելիքի մատակարարումները դժվարացել են։ Գրեթե 10 հացի գործարան փակվել է, մարդիկ հերթ են կանգնած հացի խանութների առաջ։ Չնայած ի լուր աշխարհի չի հայտարարվում, բայց քաղաքում ընչաքաղցություն է։

Հարյուր հազարավոր մարդիկ ծարավ են, և հիվանդության բռնկումների ռիսկը մեծ է

Պաշարված Աֆրինում մեկ այլ խնդիր է խմելու ջուրը։ Հարյուր հազարավոր մարդիկ ջրի խնդիր ունեն։ Աֆրինի կենտրոն ջուր մատակարարող գլխավոր ջրամբարը ռմբակոծվել է հարձակման առաջին իսկ օրվանից։ Մինչ օրս էլ այն Թուրքիայի թիրախում է գտնվում։ Ջրանջատումից հետո Աֆրինի ղեկավարությունը վերանորոգեց հին ջրահորերը, և ջուրը մատակարարում է ջրի մեքենաներով։ Վերականգնվել են 6 գլխավոր ջրահորերը, և ներկայումս ջրամատակարարումն իրականացվում է 7/24 ժամ 5 ջրի մեքնենաների միջոցով։ Աֆրինի բնակչությունը հրդեհմարիչների և այս ջրի մեքենաներրի միջոցով այժմ ամեն օր ջուր են ստանում։

Աֆրինի ղեկավարությունը ուշադրության է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ ջրահորերը չեն կիրառվել 30 տարի։ Փորձարկումներն այժմ անհնար են և մեծ է ջրի միջոցով հիվանդությունների տարածման վտանգը։ Եթե շրջափակումը շարունակվի, քաղաքում ջրի մեծ ջգնաժամ կսկվի։ Աֆրինի բնակիչները, որպես կանխարգելիչ միջոց, նախազգուշացվեն են խմելուց առաջ եռացնել ջուրը, հատկապես երեխաների համար։

Հղիները վտանգված են

Ամեն օր իրավիճակը բարդանում է, հատկապես երեխաների և հղիների համար։ Ավրին հիվանդանոցի տվյալների համաձայն, եթե հունվարի 20-ին պտուղների կորուստը և վաղ ծննդաբերությունները 1% էին կազմում, այժմ բարձր մակարդակի են հասել։ Շատ հղիներ ռմբակոծությունների պատճառով վաղաժամ են ծննդաբերում կամ կորցնում են պտղին։ Աֆրինի ղեկավարությունը հաղորդում է, որ ծննդատները լեցուն են․ «Պատերազմն ազդում է նորածինների վրա, անգամ նախքան ծնվելը։ Դրա համար էլ, շատ հղի կանայք են գալիս մեր հիվանդանոց։ Ծննդատները գերբեռնված են, և այդ երեխաներին օգնություն ցուցաբերելու հնարավորություն գրեթե չկա։ Նույնիսկ որոշ դեպքերում, մենք ստիպված ենք 2 նորածնի մեկ օրոցի մեջ տեղավորել»։

Աղբյուրը՝ gazetekarinca.com