Մարտի 18-ին Ռուսաստանում տեղի ունեցած Նախագահի ընտրություններում հաղթել է ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը՝ 76,66 տոկոս ձայներով։
Քվեարկելուց հետո Պուտինը հայտարարել է, որ իր համար հաջողություն կհամարի ստացած քվեների ցանկացած տոկոսը։
Ըստ ՌԴ ԿԸՀ-ի՝ ՌԴ նախագահի ընտրության քվեարկության քվեաթերթիկների 99,65 տոկոսի ամփոփումիցհետո 8 թեկնածուներից առաջատարը գործող նախագահ Պուտինն է 76,66 տոկոսով (մոտ 56 միլիոն ձայն): Երկրորդը Կոմունիստական կուսակցության թեկնածուն է 11,8 տոկոսով, երրորդը Ժիրինովսկին՝ 5,67 տոկոս: Չորրորդը Սոբչակն է ձայների 1,67 տոկոսով:
Ընտրությանը մասնակցությունը կազմել է 67 տոկոս: Նշվում է, որ Պուտինը ստացել է հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ ամենամեծ աջակցությունը: Ռեկորդը պատկանում էր Մեդվեդեւին՝ 52,5 միլիոն ձայն 2008 թ.:
Նշենք, որ ընտրությունների վերջնական արդյուքները կհրապարակվեն մինչև մարտի 29-ը։