«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղ. ղեկավար, մշակութաբան Գագիկ Գինոսյանը, ում երեկ բերման են ենթարկել ոստիկանություն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կարմիր բերետավորները պետք է պատասխան տան իրենց բոլոր գործողությունների համար։

Նա նշեց, որ իրեն ոստիկանություն բերման են ենթարկել «Նաիրի» կինոթատրոնի մոտից։ Նա նշեց, որ նստացույցի ողջ ընթացքում ներկա է եղել, նաև ջրցան մեքենաների կիրառման ժամանակ.

««Կարինի» կեսից ավելին այստեղ էր, ոչ մի անկարգություն չի եղել, ցրելու ժամանակ ես փորձեցի իմ խմբին հավաքել մի տեղ՝ հասկանալու՝ բոլորը տեղո՞ւմ են։ Տեսա՝ մի քանիսը չկան, սկսեցի զանգահարել, այդ պահին նոր մեքենաներ հայտնվեցին, որոնք սանձարձակ էին պահում։ Եվ երբ պատրաստվում էինք գնալ տներով, այդ պահին լսեցի «Հովեր» երգչախմբի մեներգչուհի Սոնա Ենգիբարյանի ձայնը, ում բռնի ձևով, որևէ դիմադրություն ցույց չտվող նուրբ մի աղջնակ, ձեռքերը ջարդելով  մտցնում էին մեքենա։ Ես վազեցի, հորդորեցի ոստիկաններին, որ չբռնեն, ասացի, որ նա մեներգչուհի է, այդ պահին մի հաստավիզ մոտեցավ և ասաց.«Կանդալեք սրան»»,-ասաց նա։

 

http://www.1in.am/1655295.html