ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Արեւապաշտական քաղաքակրթության բնօրրան հանդիսացող Հայկական լեռնաշխարհում ժամանակի հաշվումների համար հնուց ի վեր հայկազունները՝ արեւորդիները, օգտագործել են Հայկյան տոմար՝ արեգակնային (անշարժ) եւ շարժական օրացույցներով: Հայկ նահապետի հեղինակությանը վերագրվող այդ տոմարը վաղնջական քաղաքակրթությունից մնացած պատմամշակութային մի մեծարժեք խոսուն կոթող է, որի ուսումնասիրության արդյունքում հաջողվել է բացահայտել եւ վերականգնել հայոց Կենաց ծառի աստվածապաշտական համակարգը:
Գիտականորեն բացահայտվել է Հայկյան տոմարի արեգակնային՝ անշարժ օրացույցի հնագույն ամսակարգը (տարեսկիզբն ու ամիսների հաջորդականությունը) եւ ամիսների օրակարգի հիմքում դրված աստղաբաշխական օրինաչափությունները, որը հնարավորություն է տվել ժամանակային եւ խորհրդանշական առումով որոշակիորեն ճշգրտելու, վերականգնելու մեր ազգային տոներն ու ծեսերը տարվա կենաց պարբերաշրջանում:
Երեկ` Մարտի 20-ին, Երևանի ժամանակով 20:15-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ: Այդ գարնանային գիշերահավասարի պահից սկսած մինչև աշնանային գիշերահավասար ցերեկվա լույսը կգերակայի գիշերվա մթանը:
Նյութը՝ Սերգեյ Սիմոնյանի

Արմենակ Աբրահամեան
Այսօր՝ Մարտի 21-ին, Հայկյան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը, արեւածագի Այգ ժամով Հայոց եւ Արիական աշխարհում սկսվում է Գարնանամուտ Նոր Տարին: ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր: