Արևտմյան Հայաստան- Վանում նշվել է վերջին տարիների ամենախանդավառ Նովրուզը։ Տոնակատարությունից հետո Ժողովրդավարական տարածաշրջանների կուսակցության (DBP) նահանգային համանախագահ Օքքեշ Քավանի հետ միասին ձերբակալվել է 11 հոգի ։
Վանում Նովրուզի տոնակատարությանը մասնսակցել էին հազարավոր մարդիկ։ Առավոտվանից մինչև ուշ գիշեր մարդիկ վանկարկում էին Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավար Աբդուլլահ Օջալանի և Աֆրինի անունները։
Նովրուզի տոնակատարության ավարտից հետո ունեցած ելույթի պատճառով Ժողովրդավարական տարածաշրջանների կուսակցության (DBP) նահանգային համանախագահ Օքքեշ Քավանի հետ միասին ձերբակալվել է 11 հոգի։
Չնայած բոլոր խոչընդոտներին՝ Վանում այս անգամ տոնել են վերջին տարիների ամենխանդավառ նովրուզը։

*Տոնակատարության սկզիբից մինչև վերջ ոստիկանությունը թռչող սարքերի միջոցով նկարահաննել է ամբողջ տոնակատարությունը։

* Կանայք այդ տոնակատարության ժամանակ հագել էին դեղին, կանաչ և կարմիր զգեստներ։

*Նովրուզի տոնակատարության համարյա ավարտին, մեկ քաղաքացի հանեց և սկսեց ծածանել Քրդական աշխատավորական կուսակցության դրոշը, ինչից հետո ոստիկանությունը անմիջապես միջմտեց։

* Չնայաց բոլոր զգուշացումներին՝ հնչեցվել են «Կեցցե աֆրինի դիմադրությունը», «Մարդասպան Էրդողան» և նմանատիպ մի շարք կարգախոսներ ։

*Նովրուզի տոնակատարությունը իր մեջ պարունակում էր Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կալանքի վերացման, Աֆրինի հարձակումների և քրդերի ազգային միասնության վերաբերյալ ուղերձներ ։

* Չնայաց այն հանգամանքին, որ նահանգապետարանը պահանջել էր կանաչ, դեղին և կարմիր փուչիկների փոխարեն օգտագործել ուղղակի անգույն փուչիկներ, այնուամենայնիվ, այդ պահանջը չիրականացվեց, ընդհակարառկը՝ դեղին, կանաչ և կարմիր գույներին ավելացավ նաև մանուշակագույնը։

*Որոշ կանայք իրենց ձեռքերում պահում էին «Քրդստան» գրված պաստառները, իսկ երեխաններն իրենց դեմքերը ներկել էի դեղին, կանաչ և կարմիր ներկերով։

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

Աղբյուրը՝ mezopotamyaajansi.com