Էրզրում-  ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Աֆրինից հետո Մանբիջում սպասվող  ռազմական գործողության հարցի շուրջ ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնության չեն հասել։

Թուրքիայի նախագահ Էրդողանը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն,  Աֆրինում ռազմական գործողության ավարտից հետո հայտարարել էին, որ Աֆրինից հետո ռազմական գործողոթյուն կսկսվի նաև Մանբիջում, ինչն  էլ իր հերթին հանգեցրել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում որոշակի լարվածության։ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է , որ Մանբիջի և Եփրատի արևելյան հատվածի հարցում  ԱՄՆ-ի հետ հասել են փոխըմբռնման։

ԱՄՆ  Պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը (Heather Nauert) հերքելով Մևլութ Չավուշխօղլուի հայտարարությունը նշել է, որ Մանբիջի հարցի շուրջ դեռևս ոչ  համաձայնության չեն հասել։

Չավուշօղլուի և  ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի  հեռախոսազրույցից հետո, ԱՄՆ այս խնդրի շուրջ տարածեց մեկ այլ հայտարարություն։

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը հայտարարել է, որ Մանբիջի Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության չեն հասել։

Աղյբյուր՝  gazetekarinca.com